Ծեր հարսնացուներ, ովքեր ամուսնացել են 100-ամյակից հետո. սերը տարիք չի հարցնում (լուսանկարներ)
LifestyleԻնչպես ասում են, սերը տարիք չի հարցնում: Հենց այս խոսքերն են, որ դարձել են մի շարք ամուսնությունների պատճառ: Իսկ այս ծեր հարսնացուներն այս խոսքերի իրական ապացույցն են: Փաստորեն, ամուսնանալ կարող են բոլորը և ցանկացած տարիքում՝ թե՛ 45-ում, թե՛ 100-ում:
Առաջին հայացքից կթվա, որ այս տարիքում ինչ-որ նոր բան անելը խելքին մոտ չէ, բայց այս հերոսուհիներն այլ բան են ապացուցում:
Մինի Մունրո՝ 102-ամյա հարսնացու
Այս կնոջ անունը 1998 թվականին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Ոչ, նա ոչինչ չի հայտնագործել: Նա ամենաառաջին ծեր հարսնացուն է, ով կարողացել է ամուսնանալ: Ամուսնության ժամանակ կինն արդեն 102 տարեկան էր, իսկ ամուսինը՝ 83: Ամուսնությունը տեղի է ունեցել Ավստրալիայում 1991 թվականին:
Վլադեմիրա Ռոդրիգես դե Օլիվեյրա, 106 տարեկան
2017-ին արտասահմանյան մամուլին ապշեցրել էր մեկ այլ հարսանիք, որը տեղի է ունեցել բրազիլական «Nossa Senora Fatima» ծերանոցում: Առաջին և, ըստ երևույթին, վերջին անգամ ամուսնացան 106-ամյա Վալդեմիրան և նրա փեսացուն` Ապարեկիդո Դիաս Ջեյքոբի, ով կնոջից 40 տարի փոքր էր: Ըստ «նորապսակների»՝ իրենք երեք տարի շփվել են, բայց որոշել են հետո օրինականացնել հարաբերությունները:
Չնայած բժիշկների նախազգուշացումներին և աղմկոտ տոնակատարության արգելքին, քանի որ երկուսի առողջական վիճակը ծանր էր, սիրահարները չցանկացան փոխել իրենց մտադրությունը: Հարսանյաց դահլիճը զարդարվեց տեղական կամավորների աջակցությամբ, տեղի ունեցավ իսկական երեկույթ 150 հոգու համար: Զարմանալի է, որ երկար տարիների ընթացքում առաջին անգամ հարսնացուն նույնիսկ համաձայնեց մազերը ներկել, կտրել և դիմահարդարել: Ապարեսիդոյի և Վլադեմիրայի հարսանիքին ներկա են գտնվել ծերանոցի անդամները, լրագրողներ:
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ