Հայկական զինուժի կորուստները 2020–ի հունիս ամսին.Razm.info

2020 թվականի հունիսի 1-30-ը Razm.info-ն արձանագրել է հայկական զինված ուժերի (ներառյալ Արցախի Պաշտպանության բանակի) 8 զինծառայողի մահվան դեպք՝ օգտվելով բաց աղբյուրներից և ՀՀ գլխավոր դատախազության տրամադրած տվյալներից։

Ոչ մարտական

 Սպա Սարգիս Ղուլյանը մահացել է հունիսի 3-ին՝ ծառայության հետ կապված ավտովթարի պատճառով։ Դեպքի մասին հայտնել էր ՊԲ մամուլի ծառայությունը։

 Պայմանագրային զինծառայող Մարիամ Դավթյանը մահացել է հունիսի 4-ին՝ հիվանդության պատճառով։ Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։

 Ենթասպա Սևադա Խաչատրյանը մահացել է հունիսի 6-ին։ Խաչատրյանի մոտ ախտորոշվել է «Սրտամկանի ինֆարկտ»։ Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։

 Պայմանագրային զինծառայող Արամ Անանյանը մահացել է հունիսի 12-ին։ Անանյանի դին հայտնաբերել է կինը՝ իրենց պատկանող հողամասի վագոն տնակում։ Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։

 Ենթասպա Ներսես Մայիլյանը մահացել է հունիսի 18-ին ավտովթարի պատճառով։ Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։

 Պայմանագրային զինծառայող Սամվել Աբգարյանը մահացել է հունիսի 27-ին։ Աբգարյանի դին հայտնաբերվել է տան խորդանոցում կախված վիճակում։ Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։

 Պայմանագրային զինծառայող Հակոբ Բաբասյանը մահացել է հունիսի 28-ին։ Բաբասյանի մահվան պատճառը հողագործական աշխատանքների ժամանակ տրակտորի կողաշրջումն է։ Դեպքի մասին հայտնել էին ԶԼՄ-ները։

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Կառավարությունը հրատապ պետք է դրական լուծումներ գտնի Ռուսաստանի հետ, քանի որ դրանից է կախված մեր բազմամիլիոնանոց հայության ապրուստի խնդիրը. Արման Վարդանյան (տեսանյութ) Որքան էլ մեծ լինի որոշ շրջանակների կամ անձանց կողմից ինձ ցածր մակարդակի դիսկուրսի մեջ ներքաշելու ցանկությունը, ես դա չեմ անելու Տավուշի մարզային փրկարարական վարչության 20 աշխատակիցներ պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով Մտքովդ չանցնի, որ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը․ Աշոտյան Կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը մեկնարկում է Business Insider-ը պատմել է՝ ինչպիսին կարող է լինել նոր iPhone 12-ը Գեղարքունիքում 39-ամյա պայմանագրային զինծառայողը «ԶԻԼ»-ով մարտական դիրքերի հարևանությամբ ականի վրա պայթել է «Բժիշկն իմ քրոջը սպանեց» Կասկադյորական ավտովթար Կոտայքի մարզում. Mercedes-ը մխրճվել է ծառերի մեջ Ինչու է բժիշկը ծննդկանին ներարկել դեղամիջոցը, եթե այն հակացուցված է եղել. ինչ են պարզաբանում ԲԿ-ից Արմավիրում կոտրել են եկեղեցու տարածքում գտնվող Հիսուսի արձանը Վարչապետի երկակի ստանդարտները. Հայկ Ֆարմանյան Ռոբերտ Նազարյանը չի կալանավորվի Իսրայելում Հայաստանի դեսպանատուն է բացվել Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հույսը դրել Արմեն Սարգսյանի վրա․ պալատական ինտրիգի ստվերը Նեյմարը երկու խաղով որակազրկվել է «Մարսելի» դեմ խաղից հեռանալու համար Բելառուսում խուլուհամր երիտասարդին մեղադրել են բողոքի ակցիաների ժամանակ «կարգախոսներ բացականչելու» համար Հավանաբար Աշոտ Փաշինյանն է, սակայն գաղափար չունեմ՝ ով է նկարել. Ասյա Խաչատրյան Նոր կառավարության ձևավորումը դարձել է պատմական հրամայական. Արթուր Վանեցյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
website by Sargssyan