Դանակահարություն Երևանում․ 18-ամյա բասկետբոլիստի վիճակը ծանր է
ОбществоSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ՝ 18-ամյա Վարդան Մ-ն է, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Մինչ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության ու համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 22։00-ի սահմաններում Այգեստան 11-րդ փողոցի 255 հասցեի մոտ Վարդան Մ-ն, նրա եղբայրը՝ Կոտայքի մարզի բնակիչ, 20-ամյա Անտուան Մ-ն, Երևանի բնակիչներ՝ 19-ամյա Անդրանիկ Ո-ն, 19-ամյա Ռուդիկ Ա-ն անձնական հարցերի շուրջ վիճաբանության մեջ են մտել Երևանի բնակիչներ՝ 23-ամյա Էդվարդ Մ-ի, 23-ամյա Ստեփան Ս-ի և Արմին Ադամ-Մեգերդիճյանի հետ, որի ընթացքում նրանցից մեկը դանակով հարվածել է Վարդան Մ-ի կրծքավանդակին։