Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

Սիրելի՛ երիտասարդներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ երիտասարդությունը մեր հասարակության առավել ակտիվ, նախաձեռնող, սեփական իրավունքների և ազատությունների համար պայքարող հատվածն է: Որքան մենք շատ ունենանք բանիմաց, գրագետ ու պատրաստված երիտասարդներ, այնքան շուտ կարող ենք միասնաբար Հայաստանը դարձնել հզոր, բարեկեցիկ ու բարգավաճ երկիր:
Սիրելի երիտասարդներ, դու՛ք եք մեր երկրի ապագան, ու ես վստահ եմ, որ այդ ապագան փայլուն է լինելու: Հարկավոր է միայն կամք, ձգտում և աշխատասիրություն՝ ձեր բոլոր նվիրական երազանքների իրականացման գործում: Իսկ ես մշտապես պատրաստ եմ լինել ձեր կողքին, աջակցել ու սատարել մեր հայրենիքն առավել բարգավաճ դարձնելուն միտված ձեր բոլոր նախաձեռնություններին ու նպատակներին:
Եվս մեկ անգամ շնորհավորելով ձեզ գեղեցիկ այս տոնի առթիվ, մաղթում եմ բոլորիդ երջանկություն, կյանքի բոլոր բնագավառներում նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: Աստված պահապա՛ն մեզ բոլորիս:

Ի՞նչ առաքելությամբ է կամավորագրվել Օմարի արծիվ-Նավակ ճոճողը. «Հրապարակ» Փաշինյանը Քոչարյանի դիմաց պայմաններ է դրե՞լ. «Հրապարակ» Նոր կադրեր՝ հարավային ուղղությամբ ջախջախված հակառակորդի զինտեխնիկայից (տեսանյութ) Արծրուն Հովհաննիսյանը «Իսկանդերի» օգտագործման ժամանակի մասին ԱՄՆ-ն Սիրիայում լիկվիդացրել է «Ալ-Կաիդայի» առաջնորդների Թշնամական ուժերի ոչնչացումը (տեսանյութ) Թուրքական բազայի նավթի և զենքի պահեստներին հզոր հարված է հասցվել. անկայուն իրավիճակ է Ինչ իրավիճակ է ռազմաճակատում․ Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ ներկայացրեց Ստեփանակերտը քիչ առաջ հերթական անգամ թշնամու կողմից հրթիռակոծվեց․ Վահրամ Պողոսյան Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել Շուշան Ստեփանյանը լավ լուր է հայտնում «Կարևոր». Արցախի ՄԻՊ-ը հորդորում է «Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի հայ ժողովրդի դեմ իրականացվող ագրեսիվ գործողությունների համար». ԱՄՆ կոնգրեսական Որ երկրներն են մինչ այժմ Արցախին վերաբերող որոշում ընդունել Պատերազմի գաղտնի կորուստներն Ադրբեջանում. BBC-ի անդրադարձը Ալիևի կողմից զոհերի իրական թիվը թաքցնելուն ԱՀ ՊԲ-ն լուսանկարներ է հրապարակել Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն անվտանգության տագնապ է հայտարարել Ադրբեջանի իշխանությունը պաշտոնապես հաստատեց Շուքյուր Համիդովը ոչնչացվել է Կամավորականների առաջին ջոկատները մի քանի օր զինվորական պատրաստականության դասընթացներ կանցնեն /Տեսանյութ/
website by Sargssyan