Բեն Ավետիսյանը, Իրինա Այվազյանը, Աղաս Մանուկյանը և այլք՝ Մաշ Իսրայելյանի նոր տեսահոլովակում
LifestyleԵրիտասարդ երգչուհի Մաշ Իսրայելյանը նոր տեսահոլովակ ունի, որը մինչև օգոստոսի 20-ը կներկայացնի իր հետնորդներին: Երգչուհին Tert.am Life-ին է տրամադրել տեսահոլովակի բեքսթեյջ լուսանկարները և պատմել նոր աշխատանքի մանրամասները:
«Վարարել ա» կոչվող երգի հեղինակն Արման Անտոնյանն է, գործիքավորումն արել է Արտ Ավետիսյանը: «Երգը հանդիսատեսին ծանոթ չէ: Ռիթմիկ, ամառային գույներով հագեցած երգ է, որի հիման վրա որոշեցինք տեսահոլովակ նկարահանել»,-նշեց Մաշը ու հավելեց, որ տեսահոլովակի ռեժիսորը Սարգիս Թաշչյանն է, օպերատորը` Նարեկ Սարգսյանը:
«Տեսահոլովակը նկարահանել ենք Սևանում` առավոտից մինչև ուշ երեկո: Տեսահոլովակում նկարահանվել են դերասաններ Գարիկ Սաֆարյանը, Բեն Ավետիսյանը, Աղաս Մանուկյանը, երգիչ Գևորգ Մկրտչյանը, դերասանուհիներ Իրինա Այվազյանը, Ջուլիա Եղշատյանը և այլք: Տեսահոլովակում նկարահանվել են նաև սևամորթներ, բայց չեմ ուզում բացել փակագծերն ու ասել, թե ով ինչ դերում է»,-պատմեց Մաշը:
Նրա խոսքով` թեև տեսահոլովակը սյուժետային հատուկ գիծ չունի, դիտողներին հետաքրքիր զարգացումներ են սպասվում:
«Ինչ-որ չափով «Լիքը-լիքը» տեսահոլովակի սյուժեի շարունակությունն է,-ասաց նա և հավելեց, որ այս տեսահոլովակում ներկայանում է նոր ոճով,- նման ոճում ներկայանալու միտքն իմն էր. իմ բնական մազերի հետ մոխրագույնին և մանուշակագույնին մոտ երանգով կեղծամ եմ դրել»:
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ