Որ երկրների հետ են սահմանները բացվելու

Օդային ճանապարհով օտարերկրյա քաղաքացիների մուտքի արգելքը հանվել է, բայց ցամաքային սահմանով սահմանափակումը շարունակում է գործել։ Այս մասին ԱԺ հատուկ նիստի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

«Օտարերկրյա քաղաքացիների համար ժամանակավորապես հանվել է սահմանային անցման կետերում մուտքի վիզա ստանալու հնարավորությունը, և նրանք Հայաստան կարող են ժամանել միայն արտերկրում մեր դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում տրված վիզայի կամ էլեկտրոնային մուտքի վիզայի հիման վրա։ Այս կարգավորմամբ նպատակ է դրվել բարձրացնել անձանց ներհոսքի կառավարելիությունն ու կանխատեսելիությունը»,-ասաց Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ փոփոխություններ են արվել նաև արտերկրից ժամանող անձանց ինքնամեկուսացման ընթացակարգերում և, որ Հայաստանի տարածք մուտք գործող անձը, եթե չի հոսպիտալացվել կարող է իր ընտրությամբ կա՛մ ինքնամեկուսանալ, կա՛մ էլ ինքնամեկուսացման ընթացքում ՊՇՌ հետազոտություն անցնել և թեստի բացասական արդյունքի դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ հետաքրքրվեց, թե  արդյոք պարետը կամ վարչապետը Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններ սկսե՞լ են, որ Հայաստանում հազարավոր արտագնա աշխատող մարդիկ կարողանան գնալ ՌԴ և աշխատել այնտեղ, որտեղ ունեն աշխատատեղեր: 

Ավինյանը նշեց, որ Ռուսաստանի Դաշնությունը հրապարակայնորեն պատրաստակամություն է հայտնել սահմանները երկկողմանի բացելու հետ կապված և արդեն անհատական բանակցություններ են գնում: 

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Կառավարությունը հրատապ պետք է դրական լուծումներ գտնի Ռուսաստանի հետ, քանի որ դրանից է կախված մեր բազմամիլիոնանոց հայության ապրուստի խնդիրը. Արման Վարդանյան (տեսանյութ) Որքան էլ մեծ լինի որոշ շրջանակների կամ անձանց կողմից ինձ ցածր մակարդակի դիսկուրսի մեջ ներքաշելու ցանկությունը, ես դա չեմ անելու Տավուշի մարզային փրկարարական վարչության 20 աշխատակիցներ պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով Մտքովդ չանցնի, որ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը․ Աշոտյան Կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը մեկնարկում է Business Insider-ը պատմել է՝ ինչպիսին կարող է լինել նոր iPhone 12-ը Գեղարքունիքում 39-ամյա պայմանագրային զինծառայողը «ԶԻԼ»-ով մարտական դիրքերի հարևանությամբ ականի վրա պայթել է «Բժիշկն իմ քրոջը սպանեց» Կասկադյորական ավտովթար Կոտայքի մարզում. Mercedes-ը մխրճվել է ծառերի մեջ Ինչու է բժիշկը ծննդկանին ներարկել դեղամիջոցը, եթե այն հակացուցված է եղել. ինչ են պարզաբանում ԲԿ-ից Արմավիրում կոտրել են եկեղեցու տարածքում գտնվող Հիսուսի արձանը Վարչապետի երկակի ստանդարտները. Հայկ Ֆարմանյան Ռոբերտ Նազարյանը չի կալանավորվի Իսրայելում Հայաստանի դեսպանատուն է բացվել Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հույսը դրել Արմեն Սարգսյանի վրա․ պալատական ինտրիգի ստվերը Նեյմարը երկու խաղով որակազրկվել է «Մարսելի» դեմ խաղից հեռանալու համար Բելառուսում խուլուհամր երիտասարդին մեղադրել են բողոքի ակցիաների ժամանակ «կարգախոսներ բացականչելու» համար Հավանաբար Աշոտ Փաշինյանն է, սակայն գաղափար չունեմ՝ ով է նկարել. Ասյա Խաչատրյան Նոր կառավարության ձևավորումը դարձել է պատմական հրամայական. Արթուր Վանեցյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
website by Sargssyan