«Եթե մեկ վայրկյան ուշադրության կենտրոնում չեմ լինում, թվում է` աշխարհը շրջվել է». 23-ամյա Մագա Հարությունյանը` Տիկ-տոկ-ում հայտնի դառնալու մասին

Չնայած մինչև Տիկ-տոկ-ում գրանցվելը Մագա Հարությունյանը հասցրել էր նկարահանվել մի քանի նախագծում, նա լսարանին հայտնի դարձավ Տիկ-տոկ-ի շնորհիվ: 23-ամյա Մարգարիտան սիրում է, երբ իրեն դիմում են կարճ` Մագա:

Tert.am Life-ը Մագայի հետ զրուցել է Տիկ-տոկ-ի, Ինստագրամի, հեռուստատեսային նախագծերի, ծնողների մասին։ Անդրադարձել ենք նաև քթի պլաստիկ վիրահատության դիմելու որոշմանը:

Ինտագրամի իր էջը Մագան բացել է 2020 թվականի ապրիլի 5-ին, ունի 15 հազար հետևորդ: Ասում է` ոչինչ չի արել էջն ակտիվացնելու համար, ամեն ինչ ինքնըստինքյան է ստացվել:

«Բաց լուսանկարներ իմ էջում չունեմ, ունեմ համարձակ լուսանկարներ, որտեղ կարճ զգեստով եմ, բայց դրանք բաց չեմ համարում: Էջս դրանց միջոցով չեմ ակտիվացնում: Ժամանակին էջս ակտիվացնելու համար ոչինչ չէի անում, երբ սկսեցի նկարահանվել հեռուստատեսային նախագծերում, հետևորդներս օր օրի շատացան: Դրանից հետո ես էլ ոգևորվեցի ու սկսեցի զբաղվել իմ էջով: Իմ կարծիքով` հետևորդներս ակտիվացան նաև իմ հումորային տեսանյութերից հետո: Ինստագրամում ակտիվ լինելու շնորհիվ տարբեր նախագծերից առաջարկներ եմ ստանում, ինչը հաճելի է»,- ասաց նա:

Տիկ-տոկ-ում Մագան գրանցված է մոտ մեկ տարի: Ըստ նրա` մյուս Տիկ-տոկերների համեմատ կարճ ժամանակահատվածում կարողացել է շատ հեևորդներ հավաքել. «Տիկ-տոկ-ում ունեմ ավելի շատ հետևորդ ու ակտիվություն, քան Ինստագրամում, նաև ավելի շատ եմ գումար վաստակում: Ինստագրամի միջոցով վաստակածս ամենամեծ գումարը եղել է 150 հազար դրամ` մեկ գովազդային հոլովակի համար: Տիկ-տոկ-ում ունեմ 96 հազար հետևորդ, հետևորդներս անընդհատ ավելանում են: Տեսանյութերս հումորային են կամ թրենդային»:

Վերջին տարիներին Մագան նկարահանվել է մի քանի նախագծում։ Ասում է` ընտրվել է քաստինգների եմ մասնակցելով։   «Նկարահանվել եմ «Երանի» հեռուստասերիալում, «Ընտանեկան գաղտիքներ» նախագծում,  «Ֆուլ հաուս» սիթքոմում` մարմնավորելով Ֆելիքսի վարսահարդարին, հումորային նախագծերից մասնակցել եմ «Հումորի լիգա» նախագծին,- ասաց նա և հավելեց, որ ավարտել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում գործող դերասանական ստուդիան.- Ցանկություն ունեմ շարունակել նույն ուղղությամբ, բայց չգիտեմ` երբ: Իմ մասնագիտությունը շատ եմ սիրում ու դրանից, հաստատ, չեմ հրաժարվի»:

Մագայի խոսքով` հայտնի դառնալու մասին  չի երազել, բայց ցանկություն է ունեցել սիրված լինել. «Մարդը կարող է լինել հայտնի, բայց չլինի սիրված: Իմ ցանկությունն ինչ-որ չափով, կարծում եմ, իրականացել է: Ուշադրության կենտրոնում սիրում եմ լինել, եթե մեկ վայրկյան չեմ լինում, ինձ թվում է աշխարհը գլխիվայր շրջվել է»:

Մագայի մայրը տնային տնտեսուհի է, հայր դիազայներ է` չնայած նրա հարազատների մեծ մասը քահանաներ են: «Եղբայրս ինձնից մեծ է մեկ տարով, համակարգչային խաղերի սիրահար է: Ժամանակին ընտանիքիս անդամներին հետաքրքրում էր, թե համացանցում ինչ եմ անում, բայց հիմա բացարձակ չեն խառնվում»,-ասաց Մագան:

Առաջիկայում Մագայիբհետևորդները նրան կտեսնեն արտաքին փոփոպությամբ,  երեկ նա վիրահատել է քիթը. «Ունեի շնչառական խնդիրներ, որոնց հետ միասին կատարվեց նաև պլաստիկ վիրահատություն: Իմ քիթը միշտ սիրել եմ, չեմ բարդութավորվել, ուղղակի երկուսը մեկում արեցի»:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Արցախի ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Արծրուն Հովհաննիսյանը լավ լուր է հայտնում ԱՄՆ․ «Սեղանին Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցն է» Պատերազմն ինձ հաղթեց, տղերքն էլ թող պատերազմում հաղթեն. Կարինե Գեւորգյան (Պրեմիերա) ԱԱԾ-ի հայտարարությունը Թշնամին Շուշիից ընդամենը 5 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում․ Արայիկ Հարությունյանը կոչ է անում Վլադիմիր Պուտինը՝ Ղարաբաղյան հակամարտության պատճառների ու լուծման մասին (տեսանյութ) ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 47 զինծառայողների անուններ Ռազմական ավիացիա է կիրառվել Ասկերան, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում Արցախի բնակավայրերում այս պահին հարաբերական հանգիստ է Էրդողանն ու Ալիևը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության հարցը Նիսում ահաբեկչին վնասազերծելու տեսանյութը Ադրբեջանի հրթիռակոծության հետևանքով կան քաղաքացիական վիրավորներ /տեսանյութ/ ԹԻՄ (Տելեկոմ Արմենիա) հայտարարությունը ՎԵՈՆ Արմենիան ձեռքբերելու վերաբերյալ Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել ռուսական սահմանապահ դիրքի վրա. WarGonzo Մոսկվայում մեկնարկել են ԼՂ հակամարտության հարցով Իրանի ու Ռուսաստանի խորհրդակցությունները ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը պարզաբանում է Մահացել է Սամվել Գրիգորյանը
website by Sargssyan