Միհրանի ու Արփիի որդու առաջին լուսանկարը` 40 օրական դառնալու առթիվ
LifestyleԵրգիչ Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն արդեն 40 օր է` ծնողներ են: Նրանք հրապարակել են իրենց որդու` Ռոբերտ Ծառուկյանի լուսանկարը` առաջին անգամ չփակելով նրա դեմքը:
Միհրանը լուսանկարը մակագրել է. «Թող Աստված օրհնի ու պահպանի քեզ մեր տղա»:
Արփին լուսանկարին կից գրել է. «Մեր տղա, Աստված պահապան լինի քեզ ու աշխարհի բոլոր մանուկներին»:
Միհրանն ու Արփին Ռոբերտի 40 օրականի առթիվ գնացել են Էջմիածնի Սուրբ Շողակաթ եկեղեցի և ստացել Աստծո օրհնությունը:
Հիշեցնենք, որ զույգի պսակադրությունը նույնպես տեղի էր ունեցել Շողակաթ եկեղեցում:
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ