Թիվ 20 երթուղին սպասարկող 29-ամյա վարորդը ավտոբուսով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է
ՀասարակությունԱյսօր՝ օգոստոսի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 29-ամյա Կարեն Գ-ն իր վարած Higer մակնիշի ավտոբուսով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտն՝ Երևանի բնակիչ, 56-ամյա Կարինե Մ-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածին, ում առաջինը օգնության է հասել Ոստիկանության զորքերի 1032 զորամասի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Արթուր Թադևոսյանը, քաղաքացիների օգնությամբ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբը տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի տեսուչներ Արտյոմ Ադամյանն ու Տիգրան Ավոյանը։
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ