«Կինս ինձ անակնկալի բերեց այդ նվերով». Գարիկ Սեփխանյանի 37-ամյակի անակնկալները

Դերասան Գարիկ Սեփխանյանը նշել է 37-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում Գարիկն ասաց, որ օրը սկսվել է կեսգիշերի անակնկալով. այս օրերին դերասանը գտնվում է Վանաձորում, որտեղ նկարահանում են «Դեպի ճամբար» նախագիծը, որի թիմն էլ անակնկալի է բերել Գարիկին:

«Կեսգիշերին դերասանները, ճամբարի երեխաներն անակնկալ մատուցեցին ինձ: Ես նկարահանման հրապարակում էի, ասացին, որ դուրս գամ պատշգամբ, դուրս եկա ու տեսա, որ ներքևում բոլորը տորթով, մոմերով երգում են ինձ համար: Այդ ժամին նկարահանման լինելը հատուկ պլանավորված չէր, ամեն օր էլ մինչև ուշ գիշեր նկարահանումներ ենք ունենում: Ավելի ուշ վերադարձա տուն՝ Էջմիածին, ծննդյանս օրը նշեցի ընտանիքիս անդամների, ընկերներիս հետ»,-ասաց նա:

Դերասանին շատ է ուրախացրել նաև կնոջ` Սյունեի անակնկալը: «Փոքրուց շատ եմ սիրում ձկնորսություն: Կինս ինձ անակնկալի բերեց՝ նվիրելով Որսորդի վկայական, բայց դեռ քննություն պետք է հանձնեմ: Կոնկրետ որսորդության երբեք չեմ գնացել, զենք չունեմ, բայց արդեն կարող եմ զբաղվել նաև որսորդությամբ»,-նշեց նա:

Գարիկի խոսքով` ծննդյան օրվան առանձնահատուկ նշանակություն չի տալի: «Երբ երիտասարդ էի, սիրում էի օրը, բայց գնալով սկսում եմ չսիրել, որովհետև մեծանում եմ: Այդ հանգամանքը տխրեցնում է ինձ, թեև այնպես չէ որ ծննդյանս օրը տխրում եմ, չեմ ժպտում: Այս տարի ֆիզիկապես դարձա 37, հոգեպես դեռ 18 տարեկան եմ: Մեծանում ես, երբ ուզում ես մեծանալ, իսկ ես չեմ ուզում: Սիրում եմ շփվել, աշխատել երիտասարդների հետ ու այդպես ինձ էլ երիտասարդ եմ զգում,- ասաց նա ու ժպիտով վերհիշեց տարիքային մեկ այլ անցում՝ 30-ամյակի օրը: -Այդ օրը կեսգիշերին Գրիգոր Դանիելյանի տանը երկուսով սցենար էինք գրում: Ես հասկացա, որ արդեն 2-ը փոխվել է 3-ի, ես 30 տարեկան եմ ու այդ օրն ամբողջ գիշեր խմեցինք»:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Կառավարությունը հրատապ պետք է դրական լուծումներ գտնի Ռուսաստանի հետ, քանի որ դրանից է կախված մեր բազմամիլիոնանոց հայության ապրուստի խնդիրը. Արման Վարդանյան (տեսանյութ) Որքան էլ մեծ լինի որոշ շրջանակների կամ անձանց կողմից ինձ ցածր մակարդակի դիսկուրսի մեջ ներքաշելու ցանկությունը, ես դա չեմ անելու Տավուշի մարզային փրկարարական վարչության 20 աշխատակիցներ պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով Մտքովդ չանցնի, որ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը․ Աշոտյան Կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը մեկնարկում է Business Insider-ը պատմել է՝ ինչպիսին կարող է լինել նոր iPhone 12-ը Գեղարքունիքում 39-ամյա պայմանագրային զինծառայողը «ԶԻԼ»-ով մարտական դիրքերի հարևանությամբ ականի վրա պայթել է «Բժիշկն իմ քրոջը սպանեց» Կասկադյորական ավտովթար Կոտայքի մարզում. Mercedes-ը մխրճվել է ծառերի մեջ Ինչու է բժիշկը ծննդկանին ներարկել դեղամիջոցը, եթե այն հակացուցված է եղել. ինչ են պարզաբանում ԲԿ-ից Արմավիրում կոտրել են եկեղեցու տարածքում գտնվող Հիսուսի արձանը Վարչապետի երկակի ստանդարտները. Հայկ Ֆարմանյան Ռոբերտ Նազարյանը չի կալանավորվի Իսրայելում Հայաստանի դեսպանատուն է բացվել Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հույսը դրել Արմեն Սարգսյանի վրա․ պալատական ինտրիգի ստվերը Նեյմարը երկու խաղով որակազրկվել է «Մարսելի» դեմ խաղից հեռանալու համար Բելառուսում խուլուհամր երիտասարդին մեղադրել են բողոքի ակցիաների ժամանակ «կարգախոսներ բացականչելու» համար Հավանաբար Աշոտ Փաշինյանն է, սակայն գաղափար չունեմ՝ ով է նկարել. Ասյա Խաչատրյան Նոր կառավարության ձևավորումը դարձել է պատմական հրամայական. Արթուր Վանեցյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
website by Sargssyan