Պարետատունը քննարկում է Հայաստան ժամանողների թեստավորումը հենց օդանավակայանի տարածքում կազմակերպելու հարցը

Հայաստանում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետատունն աշխատանքներ է իրականացնում Հայաստան ժամանող անձանցից կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառումը հենց օդանավակայանի տարածքում իրականացնելու հնարավորություն ստեղծելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, անդրադառնալով արտակարգ դրության ռեժիմի սահմանափակումների այն մեղմացմանը, որով վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը: 

Նախատեսվել է, որ ՀՀ մուտք գործելիս, եթե անձի նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում, ապա նա 14 օրով ինքնամեկուսացվում է, սակայն 14 օրվա ընթացքում հնարավոր է իրականացնել թեստավորում և պատասխանի բացասական լինելու դեպքում ինքնամեկուսացման ռեժիմը հանվում է:

«Հիմա քննարկում ենք, որպեսզի հնարավորություն ստեղծվի ժամանողներից թեստավորման համար նմուշառումը հենց օդանավակայանի տարածքում իրականացնել: Այդ ուղղությամբ աշխատում ենք»,- ասաց Հունանյանը:

Վահան Հունանյանը նշեց, որ, եթե օդանավակայանում նմուշառում չի իրականացվում, Հայաստան ժամանած անձը միանգամից գնում է ինքնամեկուսացման վայր և այնտեղից իրավունք չունի դուրս գալ, նույնիսկ՝ թեստավորում անցնելու նպատակով:

«Եթե ցանկանում է թեստավորման արդյունքում դուրս գալ ինքնամեկուսացումից, պետք է լաբորատորիայից նմուշառման համար անձնակազմին հրավիրի իր ինքնամեկուսացման վայր: Տվյալ անձն իրավունք չունի դուրս գալ ինքնամեկուսացման վայրից, մինչև թեստի բացասական պատասխան ունենալը: Երբ արդյունքներն արդեն բացասական են լինում, այդ պահից սկսած Հայաստան ժամանած անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից»,- նշեց փոխվարչապետի մամուլի խոսնակը:

Մեղմացումն ունի հետադարձ ուժ և տարածվում է օգոստոսի 12-ին նախորդող 14 օրերի ընթացքում Հայաստան ժամանածների վրա:

«Որոշումը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ օգոստոսի 12-ին նախորդող 14 օրվա ընթացքում ժամանած և ինքնամեկուսացված անձինք ևս կարող են օգտվել այս հնարավորությունից: Օրինակ՝ օգոստոսի 5-ին ժամանած անձինք կարող են իրենց ինքնամեկուսացման վայր հրավիրել լաբորատորիայի աշխատակիցներին, թեստ հանձնել և բացասական պատասխանի դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից»,- ասաց Հունանյանը:

Ուկրաինայում տղամարդը փորձել է ինքնասպան լինել երկրի նախագահի պատճառով Տեսանյութ Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. կա 1 զոհ, 3 վիրավոր Ի՞նչ է լավային լամպը և որքանո՞վ է լամպի գործառույթ կատարում.«Փաստ» Սան Ֆրանցիսկոյում հայկական կենտրոնը հարձակման է ենթարկվել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Փլուզ­վել է 18-րդ դա­րի եկե­ղե­ցու տա­նի­քը, 317 հա­մայն­քում կա­յա­ցել են ՏԻՄ ընտ­րու­թյուն­ներ.«Փաստ» Ոստիկանությունը պարզաբանում է տարածել դիմակների մասին Ռուսական կործանիչը Բալթիկ ծովի վրա «որսացել» է ամերիկյան «Պոսեյդոնը» Երիտասարդները ազգի ապագան են. Գագիկ Ծառուկյան Իշ­խա­նու­թյուն­նե­րի հույ­սը վի­ճա­կագ­րա­կան մա­նի­պու­լյա­ցի­ա­ներն են.«Փաստ» 30–ամյա ծննդկան է մահացել Հա­ցի թան­գա­րան՝ Փա­նիկ գյու­ղում. այն եր­կար տա­րի­ներ իր տե­սա­կով մի­ակն է եղել ԽՍՀՄ-ում․ «Փաստ» Կառավարության նոր որոշումը խաղատների վերաբերյալ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Փլուզ­վել է 18-րդ դա­րի եկե­ղե­ցու տա­նի­քը, 317 հա­մայն­քում կա­յա­ցել են ՏԻՄ ընտ­րու­թյուն­ներ.«Փաստ» Վայր եմ դնում իմ լիազորությունները. Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր «Չժխտենք վտան­գը, բայց մի­և­նույն ժա­մա­նակ խու­ճա­պի չմատն­վենք»․ «Փաստ» «Կապույտ լուսին»․ այս տարվա հոկտեմբերին երկու անգամ լիալուսին կլինի (լուսանկարներ) Օրվա խորհուրդը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. աշխատանքային խումբ է ստեղծվում Պաշտոնական․ Կումբուլան՝ Ռոմայի ֆուտբոլիստ «Թուրքիայի նկատմամբ երկակի ստանդարտներ չպետք է կիրառվեն». Կիպրոսի նախագահը կոչ է արել ԵՄ-ին ավելի խիստ պատժամիջոցներ սահմանել Անկարայի նկատմամբ
website by Sargssyan