«Գեորգիի հետ կարող եմ ինչ-որ հարց քննարկել, երբ կուշտ է». Լուիզա Ղամբարյանը` իր նախասիրության, նոր նախագծի և թատրոնը կարոտելու մասին

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանն այս շրջանում դադարի մեջ է: Բանն այն է, որ ավարտվել են «Արմատներ» հեռուստասերիալի նկարահանումները, իսկ թատրոնում հարկադրված դադար է: Tert.am Life-ի հետ զրույցում Լուիզան պատմել է նոր նախագծի, թատրոնը կարոտելու և այն հիմնական նախասիրության մասին, որը լցնում է իր առօրյան այս օրերին:

«Արմատներ» հեռուստասերիալը  դեռ երկու շաբաթ եթերում կլինի: Ամսվա վերջին կսկսվեն նոր հեռուստասերիալի նկարահանումները, որը եթերում կլինի սեպտեմբերից: «Որքան էլ նույն թիմով ենք, նոր կերպարս շատ է տարբերվում նախորդից, ուստի` վստահ եմ, որ հեռուստադիտողը դրանք չի շփոթի: Սցենարը հնարավորություն է տալիս ներկայանալ այլ կերպով, ինչն արդյունավետ մարտահրավեր է ինձ համար` ապացուցելու, որ կարելի է նույն կազմում ներկայանալ այլ ձևով: Այլ նախագծերում այս պահին զբաղվածություն չունեմ»,-ասաց նա:

Արդեն մի քանի ամիս է` թատրոնները փակ են: Լուիզայի խոսքով` բեմը շատ է կարոտել. «Իմ կարիերայի ընթացքում բացառապես հղիությանս շրջանում չեմ եղել բեմում: Այդ ժամանակահատվածն այնքան յուրահատուկ էր, որ կարոտն այս կերպ չէի զգում, բացատրելը մի փոքր բարդ է: Կյանքիս կեսից ավելին բեմում եմ ապրել: Չեմ կարոտում հանդիսատեսի արձագանքը, ծափերը, դրանք ինձ համար կենսական նշանակություն չունեն: Ինձ համար կարևոր է լինել բեմում, արարել այնտեղ: Վստահ եմ` բոլոր կոլեգաներս արդեն ստացել են կարոտի բավականաչափ չափաբաժինը»:

Դերասանուհին ասաց, որ հեռուստատեսային դադարները դերասաններն այլ կերպ են տանում, իսկ թատրոնային դադարներ չեն սիրում: «Ֆենոմեն կա դրա մեջ, ես երբեք չեմ մտածել թատրոնում դադար տալու մասին։ Մշտապես նոր դերեր եմ ցանկացել խաղալ, ունեցել եմ այդ պահանջը, չեմ վախեցել կրկնվելուց,-ասաց նա և պարզաբանեց, որ  հեռուստադիտողի ու թատրոնի հանդիսատեսի պահանջները շատ տարբեր են: -Դու, հաճախ, կախված ես տնային տնտեսուհիներից, որոշակի մակարդակ ունեցող մարդկանցից, որոնց հեռուստացույցի դիմացից թատրոն կարող ես բերել քո խաղով: Այնպես որ, եթերային աշխատանքին ևս պետք է լուրջ մոտենալ, այն ճանաչում է տալիս»:

Քանի որ այս օրերին ազատ ժամանակ շատ ունի, Լուիզան հաճախ է զբոսնում ամուսնու և դստեր հետ, զբաղվում ընթերցանությամբ: Ասում է` այդ պահերին հեռախոսը հեռու է տանում իրենից, որ չգայթակղվի ու օնլայն չլինի:

Մյուս հետաքրքրությունը, որը լցնում է Լուիզայի օրը` խոհանոցն է: Նա նշեց, որ շատ է սիրում խոհանոցում լինել և համեղ է պատրաստում: «Դրա ցուցիչն այն է, որ ովքեր համտեսում են իմ պատրաստածը, հավելյալ չափաբաժին են պահանջում: Գեորգին իմ մատուցմամբ բոլոր ուտեստները սիրում է: Չնայած տեսակով պահպանողական է ու նորույթներ չի սիրում, իմ նորույթներն ուտում է: Կարող է իմ պատրաստած ավոկադոն, բրոկոլին ուտել, բայց նույն բաղադրությամբ ուտեստը չուտել ռեստորանում: Գեորգին սուբյեկտիվ չէ, գուրման է ու եթե ուտեստը չհավանի, չի ուտի: Նրան իսկապես դուր են գալիս իմ պատրաստածները, ինչի համար ուրախ եմ, քանի որ շատ է աշխատում, պետք է լավ սնվի,- ասաց նա` ընդգծելով, որ դուստրը` Գաբին, մի փոքր բծախնդիր է: -Նրա համար հաճախ նրբաբլիթներ եմ պատրաստում մրգային, կաթնաշոռային թանձրուկներով»:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Փորձարկվեցին հայկական արտադրության ականանետերը (տեսանյութ) Արայիկի ցույցը Նիկոլի դեմ․ իշխանության ներսում հակասության ցեց է ընկել «Առինջ մոլ»-ի աշխատակիցները հերքում են լուրերը, թե ակցիաներին մասնակցում են Գ.Ծառուկյանի հրահանգով Շատ պրիմիտիվ ապատեղեկատվություն է. Արման Աբովյան Հայաստանի իշխանության լռությունը վկայում է, որ Ալիևը ճիշտ էր. Արթուր Ղազինյան Անհավասարարակշիռ ու քինախնդիր վարքագիծն իշխանությունների ձեռագիրն է դարձել. Իվետա Տոնոյան ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնող անձը պետք է ունենա պրոֆեսիոնալիզ. Արսեն Բաբայան Ընդդիմությունը միասնական ճակատով պահանջելու է Փաշինյանի հրաժարականը Ի վերջո ո՞վ է առաջինը հորինել դակիչը․«Փաստ» Ռուս ուղ­ղա­փառ եկե­ղե­ցու առաջ­նոր­դի այ­ցը Հա­յաս­տան, խախ­տում­նե­րով նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­ր.«Փաստ» «Ան­կա­յուն բա­լան­սը պահ­պան­վում է. որո­շա­կի ան­տար­բե­րու­թյուն կա կոնֆ­լիկ­տի հան­դեպ».«Փաստ» «Կրտսեր դպրո­ցը դրե­ցինք մեծ ռիս­կի տակ, այս օղա­կում բաց­թո­ղում­ներ թույլ տա­լու իրա­վունք չու­նենք»․ «Փաստ» Համապետական հանրահավաք է լինելու. «Իշխանությունը ձախողել է ամենուրեք» Դու կա՛մ ան­կախ ես, կա՛մ ոչ. հետ­քայլ անե­լու շռայ­լու­թյուն չենք կա­րող թույլ տալ․«Փաստ» Փոփոխություն ՀՀ լեզվական քաղաքականության մեջ. պետբյուջեից ծախսերը կավելանան․«Փաստ» «Անս­խա­լա­կա­նու­թյան սինդ­րո­մը գնա­լով ավե­լի ինս­տի­տու­ցի­ո­նալ բնույթ է կրում»․«Փաստ» Իշ­խա­նա­փո­խու­թյան գոր­ծըն­թաց­նե­րը կշա­րու­նակ­վեն նաև հե­տա­գա­յում, իսկ ան­կա­խու­թյունն այն­պի­սի մի ար­ժեք է, որը պետք է ըստ ար­ժան­վույն գնա­հա­տել․«Փաստ» Երբ ար­տերկ­րի պրակ­տի­կան փոր­ձում են կի­րա­ռել Հա­յաս­տա­նում՝ առանց մեր երկ­րի առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը հաշ­վի առ­նե­լու.«Փաստ» «Իշ­խա­նու­թյուն­նե­րի տա­րան­ջատ­ման սկզբուն­քը վե­րա­ցավ. ՍԴ-ի վրա մշտա­պես կախ­ված է լի­նե­լու լե­գի­տի­մու­թյան հետ կապ­ված մեծ հար­ցա­կա­նը».«Փաստ» Հանձնաժողովի աշխատանքները ձգձգվում են.«Փաստ»
website by Sargssyan