Ստանդարտներից դուրս 6 մոդել, որոնք առաջատար դեմքեր են մոդելային ասպարեզում. ովքե՞ր են նրանք (լուսանկարներ)
LifestyleԳեղեցկությունը հարաբերական է, և ամեն մեկը յուրովի է այն ընկալում: Պետք է հիշենք, որ եղել են ժամանակներ, երբ նկարիչների համար իդեալական բնորդուհիները գիրուկներ էին: Մեր օրերում այս ստանդարտները երկրորդ շունչ են ստանում:
Ահա այն 6 գեղեցկուհիները, ովքեր ստանդարտներից դուրս գեղեցկություն ունեն և գրավել են նորաձևության աշխարհը:
Էշլի Գրեհեմ
Ամերիկյան սուպերմոդել և հեռուստահաղորդավար է: 2016 թվականին 16-րդ համարի առաջին մոդելն է եղել, ով հայտնվել է Sports Illustrated Swimsuit Issue ամսագրի շապիկին:
Գրեհեմին Instagram-ի հարթակում գնահատում էին այն բանի համար, որ նա չէր վախենում ցույց տալ իր կանացի խնդիրները, որոնք կապված էին մարմնի հետ:
Թեյս Հոլիդեյ
Կինը ոչ միայն մոդել է, այլ նաև Լոս Անջելեսում հայտնի դիմահարդար, բլոգեր: 15 տարեկանում նա արդեն իր առաջին քայլերն էր անում, և բոլորն ասում էին, որ նրա մոտ ոչինչ չի ստացվի, քանի որ աղջիկը ցածրահասակ էր ու ծանր քաշ ուներ:
Մի քանի տարի անց լուսանկարներ արեց իր ընկերոջ համար և տեղադրեց Model Mayhem-ում: Հիմա աղջիկը 2 միլիոնից ավել հետևորդ ունի սոցիալական ցանցերում և բարգավաճող մոդելային կարիերա:
Քենդիս Հաֆին
Նախկին գեղեցկուհին իր առաջին պայմանագիրը կնքել է 2000 թվականին, և այդ պահից սկսել է իր հաջողությունը:
Դենիս Բիդո
2014 թվականին Բիդոն առաջին plus-size մոդելն էր, ով Նյու Յորքի նորաձևության շաբաթում բեմ էր դուրս եկել այնպիսի բրենդների համար, ինչպիսիք են՝ Nordstrom, Forever21, Target, Old Navy, Lane Bryant, Levis, Macys:
Պալոմա Էլզեսեր
Էլզեսերը մոդել է դարձել այն բանից հետո, երբ նրան Instagram-ում նկատել է Փեթ Մակհրաթը: Նա մոդել է եղել Nike, Inc., Fenty Beauty, Proenza Schouler и Mercedes-Benz ընկերությունների համար:
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ