ArmLur.am-ի տեղեկություններով Ոստիկանության Երևան քաղաքի քրեական-հետախուզության բաժինը, ինչպես նաև Ոստիկանության Արաբկիրի բաժինը երեկ բերման են ենթարկել քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյին:
Աղբյուրի տեղեկություններով, իրավապահները դեպքի վայր են գնացել չորս մեքենայով, դիմակավորված եւ նրան տարել են Ոստիկանության Արաբկիրի բաժին: Մենք տեղեկացանք, որ նրան տարել են ապօրինի զենք-զինամթեքր պահելու կասկածանքով և մեքենայի խուզարկության ժամանակ հայտնաբերել են Վինչեստր տեսակի զենք, որը սակայն օրինական է եղել: