«Բելառուսի դեմ ագրեսիա է հյուսվում». Լուկաշենկոն արտաքին միջամտության տարրեր է տեսնում և մտադիր է կապվել Պուտինի հետ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում տեղի ունեցած նիստի ժամանակ հայտարարել է, որ ցանկանում է կապվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` քննարկելու հանրապետությունում ստեղծված իրավիճակը, որն արդեն սպառնում է «ոչ միայն Բելառուսին»: Այս մասին գրում է belta.by կայքը:

«Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում: Մեզ պետք չէ հանգստացնել խաղաղ ակցիաներով և բողոքի ցույցերով: Մենք տեսնում ենք, թե խորքում ինչ է կատարվում: Մենք դա շատ լավ ենք տեսնում: Եվ հետո, մենք կարդացել ենք «գունավոր հեղափոխությունների» ձեռնարկները: Ավելին, «գունավոր հեղափոխությունների» ձեռնարկներում (դա յուրահատկություն է, դրա մասին մենք այսօր կխոսենք Պաշտպանության նախարարության ռազմավարական վարչության կենտրոնում) արդեն հայտնվել են արտաքին միջամտության տարրեր»,-հայտարարել է Լուկաշենկոն:

Նա նշել է նաև, որ ցանկանում է իրավիճակը քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ այն արդեն սպառնում է «ոչ միայն Բելառուսին»:

«Բելառուսի դեմ ագրեսիա է հյուսվում: Պետք է կապվել Պուտինի` ՌԴ նախագահի հետ, որպեսզի նրա հետ բանակցեմ հիմա: Որովհետև սա արդեն սպառնալիք է ոչ միայն Բելառուսի դեմ»,-հավելել է Լուկաշենկոն:

Հիշեցնենք, որ զանգվածային ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր: Քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն` ավելի քան 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Օրեր շարունակ մի շարք քաղաքներում, ինչպես, օրինակ, Բրեստում, Գոմելում, Գրոդնոյում և մայրաքաղաք Մինսկում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ուժայինների միջև: Բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, հազարավորներն էլ` ձերբակալվել: Նշվում է, որ բախումների ընթացքում օգոստոսի 10-ին մեկ մարդ մահացել է:

Տեսանյութ Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. կա 1 զոհ, 3 վիրավոր Ի՞նչ է լավային լամպը և որքանո՞վ է լամպի գործառույթ կատարում.«Փաստ» Սան Ֆրանցիսկոյում հայկական կենտրոնը հարձակման է ենթարկվել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Փլուզ­վել է 18-րդ դա­րի եկե­ղե­ցու տա­նի­քը, 317 հա­մայն­քում կա­յա­ցել են ՏԻՄ ընտ­րու­թյուն­ներ.«Փաստ» Ոստիկանությունը պարզաբանում է տարածել դիմակների մասին Ռուսական կործանիչը Բալթիկ ծովի վրա «որսացել» է ամերիկյան «Պոսեյդոնը» Երիտասարդները ազգի ապագան են. Գագիկ Ծառուկյան Իշ­խա­նու­թյուն­նե­րի հույ­սը վի­ճա­կագ­րա­կան մա­նի­պու­լյա­ցի­ա­ներն են.«Փաստ» 30–ամյա ծննդկան է մահացել Հա­ցի թան­գա­րան՝ Փա­նիկ գյու­ղում. այն եր­կար տա­րի­ներ իր տե­սա­կով մի­ակն է եղել ԽՍՀՄ-ում․ «Փաստ» Կառավարության նոր որոշումը խաղատների վերաբերյալ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Փլուզ­վել է 18-րդ դա­րի եկե­ղե­ցու տա­նի­քը, 317 հա­մայն­քում կա­յա­ցել են ՏԻՄ ընտ­րու­թյուն­ներ.«Փաստ» Վայր եմ դնում իմ լիազորությունները. Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր «Չժխտենք վտան­գը, բայց մի­և­նույն ժա­մա­նակ խու­ճա­պի չմատն­վենք»․ «Փաստ» «Կապույտ լուսին»․ այս տարվա հոկտեմբերին երկու անգամ լիալուսին կլինի (լուսանկարներ) Օրվա խորհուրդը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. աշխատանքային խումբ է ստեղծվում Պաշտոնական․ Կումբուլան՝ Ռոմայի ֆուտբոլիստ «Թուրքիայի նկատմամբ երկակի ստանդարտներ չպետք է կիրառվեն». Կիպրոսի նախագահը կոչ է արել ԵՄ-ին ավելի խիստ պատժամիջոցներ սահմանել Անկարայի նկատմամբ «Իրատես». Արայիկ Հարությունյանը Փաշինյանին հասկացնում է, թե այդքան էլ հեշտ չէ իրենից ազատվելը
website by Sargssyan