«Ես այդպիսի ցավ չէի տեսել». Մինսկում բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված, ծեծի ենթարկված և այժմ հոսպիտալացված անձինք (տեսանյութ, լուսանկարներ)

Բելառուսական TUT.BY կայքին հաջողվել է շփվել Մինսկի շտապ օգնության հիվանդանոցում հոսպիտալացված, Բելառուսում բողոքի ակցիաներին մասնակցած և ծեծի ենթարկված անձանց հետ: Նրանցից մի քանիսը դեռևս շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում, մյուսները այսօր վերջապես դուրս են գրվել հիվանդանոցից և վերադարձել են հարազատների մոտ, սակայն առջևում դեռևս ամիսներ տևող բուժումն ու վերականգնողական ընթացքն է:

Կայքի բոլոր զրուցակիցները, բացի մեկից, համաձայնել են բաց դեմքով խոսել և լուսանկարվել:

20-ամյա Ալեքսեյ Կուրաչովը գանգուղեղային փակ վնասվածք, մկանային բազմաթիվ վնասվածքներ և վնասվածքային երկրորդ աստիճանի շոկ է ստացել:

Նա պատմել է, որ իրեն ձերբակալել են դպրոցներից մեկի մոտակայքում, հարվածել են ոտքերով և մահակներով, շուրջ 8-10 մարդ նրան ծեծել է մոտ մեկ ժամ:

«Ես ասում էի, տղերք, արդեն հասկացել եմ իմ սխալը, ինձ էլ մի հարվածեք, սակայն դա նրանց չէր հետաքրքրում: Ես մինչ այս այդպիսի ցավ չէի տեսել: Չգիտեի, եթե նրանք շարունակեն, կմահանայի ես, թե ողջ կմնայի»,-պատմել է Կուրաչովը:

34-ամյա Մաքսիմ Սալնիկովը ստացել է գլխուղեղային վնասվածք, ուղեղի ցնցում, մկանային, կրծքավանդակի, որովայնի և լյարդի վնասվածքներ:

«Ես գնացել էի խանութ, ծխախոտ գնելու: Թփերի ետևից դուրս եկան: նրանք արդեն վահաններով կանգնած էին: Տեսա, որ վազում են իմ ուղղությամբ, ես էլ մենակ էի: ասում էի «չէ, չէ, ամեն ինչ նորմալ է»: Ամեն դեպքում գետնին գցեցին և սկսեցին ծեծել: Գազ լցրեցին»,-պատմել է Սալնիկովը:

Նա նշել է, որ իրեն մոտ 3 րոպե ծեծել են, հետո մտցրել են մեքենան, այնտեղ են սկսել ծեծել, հարվածել են լյարդին: Ծեծից հետո նա կարողացել է մի կերպ վերադառնալ տուն և շտապ օգնություն կանչել, իսկ երկու օր առաջ լյարդի վիրահատության է ենթարկվել:

21-ամյա Ալեքսանդր Ալխովսկին գանգուղեղային վնասվածքներ, վզի վնասվածք և մկանային և մաշկային բազմաթիվ վնասվածքներ է ստացել:

Նրան ծեծել են մահակներով և ոտքերով, իր բակում, հետո մտցրել են ավտոբուս, մի քանի ժամ ավտոբուսով տարել են և այդ ընթացքում ծեծը շարունակվել է:

19-ամյա Մարիա Զայցևան գլխուղեղային վնասվածք է ստացել, նրա մոտ ախտորոշվել է նաև մատների, ուսերի վնասվածք, արյունահոսություն, աչքի կանտուզիա և արյունահոսություն, աչքի բեկորային վնասվածքներ:

«Ես Գոմելից եմ, օգոստոսի 9-ից հետո սկսված ցույցերից հետո Մինսկում էի: Ենթադրաբար վնասվածքներ եմ ստացել լուսաջայնային նռնակներից, մի քանի ռետինե փամփուշտներով էլ կրակել են»,-ասել է Զայցևան:

Այժմ նա մի ականջով չի լսում, բայց ասել է, որ դա կվերականգնվի:

«Բեկորի հարվածից լինզաս ընկավ, հենց լինզան է ինձ փրկել, որ չեմ կուրացել»,-պատմել է աղջիկը:

Իրենց նմանատիպ պատմությունները պատմել են նաև 32-ամյա Ալեքսանդր Պաշկովսկին և Կիրիլ Պիսկարյովը, որոնք նույնպես գլխուղեղային և մկանային լուրջ վնասվածքներ են ստացել:

Հիշեցնենք, որ զանգվածային ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր: Քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն`ավելի քան 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Օրեր շարունակ մի շարք քաղաքներում, ինչպես, օրինակ, Բրեստում, Գոմելում, Գրոդնոյում և մայրաքաղաք Մինսկում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ուժայինների միջև: Բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, հազարավորներն էլ` ձերբակալվել: Նշվում է, որ բախումների ընթացքում օգոստոսի 10-ին մեկ մարդ մահացել է:

Фото: Вадим Замировский, TUT.BY

Фото: Вадим Замировский, TUT.BY

Фото: Вадим Замировский, TUT.BY

Фото: Вадим Замировский, TUT.BY

Фото: Вадим Замировский, TUT.BY

Фото: Вадим Замировский, TUT.BY

Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ

Փորձարկվեցին հայկական արտադրության ականանետերը (տեսանյութ) Արայիկի ցույցը Նիկոլի դեմ․ իշխանության ներսում հակասության ցեց է ընկել «Առինջ մոլ»-ի աշխատակիցները հերքում են լուրերը, թե ակցիաներին մասնակցում են Գ.Ծառուկյանի հրահանգով Շատ պրիմիտիվ ապատեղեկատվություն է. Արման Աբովյան Հայաստանի իշխանության լռությունը վկայում է, որ Ալիևը ճիշտ էր. Արթուր Ղազինյան Անհավասարարակշիռ ու քինախնդիր վարքագիծն իշխանությունների ձեռագիրն է դարձել. Իվետա Տոնոյան ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնող անձը պետք է ունենա պրոֆեսիոնալիզ. Արսեն Բաբայան Ընդդիմությունը միասնական ճակատով պահանջելու է Փաշինյանի հրաժարականը Ի վերջո ո՞վ է առաջինը հորինել դակիչը․«Փաստ» Ռուս ուղ­ղա­փառ եկե­ղե­ցու առաջ­նոր­դի այ­ցը Հա­յաս­տան, խախ­տում­նե­րով նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­ր.«Փաստ» «Ան­կա­յուն բա­լան­սը պահ­պան­վում է. որո­շա­կի ան­տար­բե­րու­թյուն կա կոնֆ­լիկ­տի հան­դեպ».«Փաստ» «Կրտսեր դպրո­ցը դրե­ցինք մեծ ռիս­կի տակ, այս օղա­կում բաց­թո­ղում­ներ թույլ տա­լու իրա­վունք չու­նենք»․ «Փաստ» Համապետական հանրահավաք է լինելու. «Իշխանությունը ձախողել է ամենուրեք» Դու կա՛մ ան­կախ ես, կա՛մ ոչ. հետ­քայլ անե­լու շռայ­լու­թյուն չենք կա­րող թույլ տալ․«Փաստ» Փոփոխություն ՀՀ լեզվական քաղաքականության մեջ. պետբյուջեից ծախսերը կավելանան․«Փաստ» «Անս­խա­լա­կա­նու­թյան սինդ­րո­մը գնա­լով ավե­լի ինս­տի­տու­ցի­ո­նալ բնույթ է կրում»․«Փաստ» Իշ­խա­նա­փո­խու­թյան գոր­ծըն­թաց­նե­րը կշա­րու­նակ­վեն նաև հե­տա­գա­յում, իսկ ան­կա­խու­թյունն այն­պի­սի մի ար­ժեք է, որը պետք է ըստ ար­ժան­վույն գնա­հա­տել․«Փաստ» Երբ ար­տերկ­րի պրակ­տի­կան փոր­ձում են կի­րա­ռել Հա­յաս­տա­նում՝ առանց մեր երկ­րի առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը հաշ­վի առ­նե­լու.«Փաստ» «Իշ­խա­նու­թյուն­նե­րի տա­րան­ջատ­ման սկզբուն­քը վե­րա­ցավ. ՍԴ-ի վրա մշտա­պես կախ­ված է լի­նե­լու լե­գի­տի­մու­թյան հետ կապ­ված մեծ հար­ցա­կա­նը».«Փաստ» Հանձնաժողովի աշխատանքները ձգձգվում են.«Փաստ»
website by Sargssyan