Հայաստանում նշում են Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ է նշում Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այն խոսքի, թե. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. 15:1):
Իսկ Տիրոջը սիրով կապվածներին ճյուղեր անվանեց և Հորը՝ Մշակ, որպեսզի Հայրը, էտելով որթատունկը՝ այն պտղաբեր դարձնի արդարության գործում, իսկ էտված ճյուղերը հավիտենական կրակի նյութ դարձնի:
Միածին Որդին Վերնատանը խորհրդավոր ընթրիքի ժամանակ գինին՝ խաղողի արյունը, Իր փրկական Արյան նյութը դարձրեց և Իր ձեռքերի մեջ վերցնելով՝ օրհնեց՝ ասելով. «Սա՛ է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթ. 26:28): Դրանով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից:

Ըստ՝ qahana.am-ի

Անահիտ Ավանեսյանն ազատվեց Առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից Համեղ սնվելու գաղտնիքը ` «Տուն լահմաջո» պանդոկում է ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Հունվարի 21-ից ալեհավաքի միջոցով այլևս հնարավոր չի լինի դիտել «Հ2»-ի հաղորդումները ՊՆ-ի հայտարարությունը՝ ձմեռային զորակոչի մասին Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Քանի օր է COVID-19֊ով հիվանդը մնում վարակիչ․ ԱՀԿ ԱԱԾ-ում ծառայողական քննություն է նշանակվել Նիկոլ Փաշինյանը նոր օգնական ունի Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին. սպասվում է բուք, ջերմաստիճանի նվազում Ադրբեջանցիները նոր տեսանյութ են հրապարակել հայ գերիների մասնակցությամբ Արցախյան պատերազմում հայոց բանակի դեմ կռվող ահաբեկիչների մոտ ամերիկյան նորագույն կապի միջոցներ են եղել. Խաչիկ Ասրյան Զինծառայող է վիրավորվել. հայտնի է անունը Արսեն Թորոսյանը հրաժարական տվեց Արցախից հաղորդագրություն են տարածել Սյունեցու անվտանգությունը երաշխավորված չէ. ԲՀԿ-ական պատգամավորները երկօրյա այցով եղել են Սյունիքում Նախօրեին հայտնաբերված 3 զոհված զինծառայողներից մեկի ինքնությունը հայտնի է. Արցախի ԱԻՊԾ Ծառուկյանի հերթական դասը իշխանություններին Թշնամին Արցախի ամենահզոր ու անխոցելի` Մարտունի 3-ի բունկերում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մինչև -30 աստիճան ցուրտ, բուք ու ձյուն. Ուշադրություն՝ ԱԻՆ-ը տեղեկացնում է
website by Sargssyan