Արման Բաբաջանյանը մահացածի հարազատների հուզական էմոցիաներն օգտագործում է սեփական կամ իրեն կերակրող տերերի քաղաքական ամբիցիաները բավարարելու համար. Կարեն Հակոբյան
BlogԿարեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Քաղաքական մարմնավաճառ կլիշեն, եթե սերունդներին բացատրելու կարիք լինի, ապա բավական է միայն ներկայացնել Արման Բաբաջանյանի կենսագրությունը և միանգամից ամեն ինչ պարզ կդառնա: Իր ողջ գործունեության ընթացքում, տարբեր տերերի ծառայած, օտարերկրյա այս գործակալը (գործակալ լինելու հանգամանքը փաստերով ապացուցված է) չունի ոչ սրբություն, չունի սկզբունք, չունի Հայրենիք և բարոյականություն ու հասկանալի է չէ, որ այս ստահակն իր անձնական շահի համար, կարող է գնալ ցանկացած ստորության: Ահա նմանօրնակ մի իրավիճակ էլ տևական ժամանակ շահարկման է ենթարկվում այդ ստորի կողմից:
Խոսքը վերաբերվում է «Պարտեզ» ռեստորանում տեղի ունեցած դժբախտ դեպքին, որի ժամանակ մահացել էր նաև Ջիվան Հարությունյանը: Իր կամ իր պատվիրատուների քաղաքական նպատակահարմարությունից դրդված, Արման բաբաջանյանական 1in.am կայքը, բնականաբար իր հրահանգով, ինչ-որ հարցազրույցներ է փորձում վերցնել մահացածի հարազատներից, առանց հաշվի առնելու հանգամանքը, որ նման կերպ, ամեն անգամ իր ստոր քաղաքական շահարկման մտահաղացումը ցավեցնում է այդ մարդկանց: Բնականաբար գործն իրավապահների տիրույթում է և այն արդեն իսկ արժանացել է համարժեք գնահատականի և այդքանից հետո, անմտորեն հայտարարել, թե ինչո՞ւ այդ գործի շրջանակներում մեղադրանք չի առաջադրվում նաև Գ. Ծառուկյանի որդուն, մեղմ ասած անբարոյականություն է: Ավելին, ակնհայտ է այստեղ սադրանքն ու հրահրումը: Չի կարելի մահացածի հարազատների հուզական էմոցիաներն օգտագործել սեփական կամ իրեն կերակրող տերերի քաղաքական ամբիցիաները բավարարելու համար: Կա սահման, որը անցնելուց հետո ոչինչ չի փրկի քեզ, անկախ նրանից, թե ով կա կանգնած քո թիկունքում:
Եվ ի վերջո եկեք չմոռանանք, թե ինչ է իրենից ներկայացնում Արման Բաբաջանյանը, ինչպես են որոշ մարդիկ թույլ տալիս, որ այս ողորմելի սեռաշեղվածն իրենց դարձնի գործիք՝ սեփական շահի համար:
Ուշքի եկեք և ամեն մի տկարամիտի հրահրումներին տեղիք մի տվեք, դա պատիվ չի բերում ձեզ, հասկացեք ԱՐման Բաբաջանյանի նման փոքրոգին չի մտահոգվում ձեր վշտով, չի կարեկցում ձեզ, նա զուտ իր շահի համար ուղղակի սադրում և շահարկում է թեման՝ իրեն հարմար ասպեկտներով, իրեն հարմար ժամանակահատվածում: