Գագիկ Ծառուկյանի աճող ռեյտինգից տագնապած երկչոտները հերթական ստոր պատվերն են իջեցրել
БлогՀասմիկ Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Այսօր մամուլում, Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ, միանգամից երկու թերթի պատվեր էր իջեցվել, որպեսզի ստուգեն թե հանրային, թե առհասարակ ներքաղաքական տրամադրությունները: Թերթերը շտապել էին գուժել, թե Գագիկ Ծառուկյանը լքելու է քաղաքականությունը և որ իր նախկինում արված հայտնի հայտարարություններից «զադնի» է դրել:
Չնայած այն հանգամանքին, որ ԲՀԿ խմբակցության քարտուղարը հերքել էր այդ անհեթեթ լուրերը, այդուհանդերձ վարձու գրչակները հրապարակել էին պատվիրված նյութը, միայն թե հարցական նշանով, որ հետո իրենց չմեղադրեն ապատեղեկատվություն տարածելու մեջ: Ինչևէ դասական մեդիատեխնոլոգիա է, գրում են այն ինչը չկա, հարցական նշան են դնում՝ հետագա պատասխանատվությունից խուսափելու համար:
Այստեղ սակայն այդ հանգամանքը չէ կարևորը, այլ այն, որ որոշ քաղաքական շրջանակներ, ամենայն հավանականությամբ ինչ-որ ներքին կարգով հարցումների, կամ սոցցանցերում տիրող աշխուժության ֆոնին, ուղղակիորեն տագնապել են՝ Ծառուկյանի նկատմամբ հանրային դրական վերաբերմունքից և ըստ այդմ էլ նրա աճող ռեյտինգից: Եվ այդ ամենը ինչ-որ կերպ կոմպեսացնելու համար, դաշտ են նետում նման անբովանդակ ու անհեթեթ, անհասցե ապատեղեկատվություններ, որպեսզի ինչ-որ կերպ կարողանան հակազդել աճող ռեյտինգին:
Ավաղ, ի դժբախտություն այդ երկչոտ միավորների, նման հոդվածներն արդեն անգամ սոցցանցերում են արժանանում բացասական մեկնաբանությունների, մարդիկ հասկանում են, որ սա հերթական սադրանքն է, ապատեղեկատվությունը և հենց այստեղ է, որ կրկին անգամ փաստվում է հանգամանքը, որ Ծառուկյանի գործունեությունն ու նրա քաղաքական կերպարն ընդունելի է անկախ ամեն տեսակ սարքովի գործերից և պրովակացիաներից:
Հիշեք մի բան, Գագիկ Ծառուկյանի նման հայրենասեր, ազգանվեր մարդու դեմ նման կեղտոտ տեխնոլոգիաների կիրառումը բումերանգի էֆեկտ է ունենալու, ինչ ցանում եք, դա հենց դուք էլ հնձելու եք շուտով...