«Երգիչները փորձում են զարմացնել, բայց վատ առումով են զարմացնում». Սևակ Ամրոյանը` իր նոր ալբոմի, տեսահոլովակի և ոլորտի մասին

Երգիչ Սևակ Ամրոյանը նորություններ ունի, որոնց մասին պատմել է Tert.am Life-ին:
Երեկվանից բոլոր օնլայն հարթակներում հասանելի է նրա նոր` «Յարխուշտա» ալբոմը, որում ընդգրկված է 11 երգ:

«Ալբոմում ընդգրկված են իմ և Անդրե Սիմոնյանի, Ռոզի Արմենի հետ զուգերգերը, Արփիի ու Վարդան Բադալյանի հետ տրիոն, «Ճամբորդ եմ»-ը և այլ երգեր: Ալբոմի գրաֆիկ դիզայնով, լուսանկարով զբաղվել է Արվին Քոչարյանը,-ասաց նա և հավելեց, որ օրերս Աշուղ Շերամի «Ճամբորդ եմ» երգի հիման վրա տեսահոլովակ են նկարահանել, բայց երգը վաղուց էր ձայնագրել:-Քանի որ այս շրջանում պասիվ էի, երգն էլ շատ եմ սիրում, որոշեցի թեթև տեսահոլովակ ունենալ։ Երգի գործիքավորումն արել է Գարեգին Առաքելյանը «Գաթա» բենդից, շնորհակալ եմ նրան: Տեսահոլովակը մասշտաբային չէ, տաղավարային է, ռեժիսորը Մարիամ Գևորգյանն է, կարծում եմ, մարդկանց դուր կգա: Այնպիսի երգ է, որը հատուկ ոչինչ չի պահանջում, հաջորդ շաբաթ արդեն կլինի պրեմիերան»:

Սևակի խոսքով` ցանկացել է ձայնագրել «Ճամփորդ եմ» երգը, որպեսզի այն ավելի հասանելի դարձնի երիտասարդներին:

«Աշուղական երգը հետ է մղված շուկայում: Չեմ կարող ասել, թե ինչու, բայց այլ, թեկուզ ցածրորակ երաժշտությունն ավելի մեծ պահանջարկ ունի, քան հայեցի երգերը։ Թեև ամեն ինչ դեպի լավն է գնում: Չեմ մեղադրում ոչ ոքի, շատերն ընտանիք պահելու խնդիր ունեն, կողքից եկամուտ չունեն, բայց ինքս այդ երաժշտությունը չեմ սիրում: Պետք է նաև նշեմ, որ գործում է երբեք մի ասա երբեք սկզբունքը, չգիտեմ` հետո ինչ կլինի: Այս պահին անում եմ այն, ինչ ինձ հոգեհարազատ է»:

Ըստ Երգչի` ազգային երաժշտությունը պետք է զարգացնել, թեկուզ նոր գործիքավորմամբ: ««Ժողովրդական երգիչ» նախագծից հետո ժողովրդական երգը, կարծես, արթնացավ: Այդպիսի երգերը հայտնի էին ու տարածված 60-80-ական թվականներին, բայց նախագծի շնորհիվ ավելի հասանելի դարձան այսօրվա երիտասարդությանը: Հիմա շատ է տարածված հին երգերի նոր գործիքավորումը, մոտեցումը, երգիչները փորձում են զարմացնել, բայց վատ առումով են զարմացնում: Ամեն դեպքում, բոլորը լավ բան անել չեն կարող»:

Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ

«Անմեղսունակների ռեժիմը» մատը մատին չի տվել պատերազմում զոհված հայորդիների դիերի վերադարձի խնդրի լուծման առնչությամբ Գագիկ Սուրենյանը՝ դեկտեմբերին սպասվող եղանակի մասին Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Ինչո՞ւ չի օգտագործում Ֆիլիպ Մորիսի ներուժը Նոր հաղորդագրություն Արցախից Առանձնացրել ենք 60 ռազմագերի, բռնի անհետացած 40 քաղաքացիական անձ. ԱՀ ՄԻՊ Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ավելի քան 27 000 փախստական է վերադարձել Արցախ Հայաստանում բենզինը թանկացել է. «Ժողովուրդ» Իմքայլականները մեծ հույսեր են կապում բիզնեսմեն նախարարի հետ. «Ժողովուրդ» Վիտալի Բալասանյանը՝ Արցախի դե ֆակտո ղեկավար. «Հրապարակ» Բողոքի ակցիաները քաշքշուկի են վերածվում. «Հրապարակ» ԼՀԿ-ն վարչապետին հեռացնելու ևս մի փորձ է անում . «Հրապարակ» ՊՊԾ գնդից չեն օգնել, թողել են Արարատ Միրզոյանին ծեծե՞ն. «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանը վախենում է սեփական թիմից, որ իմպիչմենթ կհայտնեն. «Հրապարակ» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ծնողները հրապարակում դիմավորում արձակուրդ եկած զինծառայողներին «Լուծեցիր քո չկայացած «ես»-ի վրեժը, գնա´...». Թեհմինա Վարդանյան Ներքին կարգով հրահանգել են դադարեցնե՞լ արցախցի զինվորների պետպատվերը. Aravot.am Հայաստանի ջրային ռեսուրսները պետք է ծառայեն Հայաստանին. Տավուշի մարզպետ Որոշել եմ տեղափոխվել Արցախ. Մանե Թանդիլյան Ադրբեջանը հրաժարվել է հայ գերիներին առաջիկայում անցկացվելիք շքերթի ժամանակ քայլեցնելու պլանից. Mediaport
Մխիթարս ու Հայկս մարմնով ծածկել են Աբիկին ու զոհվել հերոսաբար. ո՞վ է պատասխան տալու իմ բալի թափված արյան համար, իմ բալի ... Ինչո՞ւ և ինչպե՞ս ի հայտ եկավ փշալարը․«Փաստ» Համացանցում հայհոյանքը կարծես դարձել է պարտադիր պայման, բայց դա մեր ազգին չի՛ սազում. Արամե 18-ամյա Գևորգն սպասում էր առաջնեկին. որդին կկրի հերոս հոր անունը Նիկոլ,դու պարտության խորհրդանիշ ես և վերջ. Շարմազանով Մի քանի օր լուր չունեինք եղբորիցս, բոլորս անհանգիստ էինք, բայց չէի կարող պատկերացնել, որ…Ալբերտ Հովհաննիսյանի քույրիկի հ... Գիտնականները պատմել են մի ըմպելիքի մասին, որը կարող է օգնել կորոնավիրուսի դեմ պայքարում Ռիտա Սարգսյանը մահվանից առաջ միայն մի նախադասություն է ասել Ես բախտ ու պատիվ եմ ունեցել ճանաչելու Ձեզ, իմ Ռիտա Ալեքսանդրովնա ջան. Ավետ Բարսեղյան «Նախքան կնոջս երդում տալը՝ հայրենիքիս եմ երդում տվել»․ զոհված զինծառայող Դավիթ Արզումանյան
website by Sargssyan