Պոլսահայ «Ակօս» պարբերականը գրում է, որ Բիթլիսում վնասվել է աշխարհահռչակ հայազգի գրող Վիլյամ Սարոյանի պապենական հնամաշ տունը։ Ըստ հրապարակման, թեեւ պարբերականը դեռ ստուգելու է իրեն հասած ահազանգի իսկությունը, որովհետեւ այդ տան՝ Սարոյաններին պատկանելիության հարցը վիճելի է։ Բանն այն է, որ երբ Սարոյանը այցելել էր Թուրքիա, ցանկություն է հայտնել տեսնել իր պապենական տունը եւ իրեն Բիթլիսում մի հնամաշ լքված տուն են ցույց տվել, ենթադրելով որ Սարոյանները այդտեղ են ապրել, սակայն հստակ կերպով ապացուցված չէ, որ այն իրոք Սարոյանների տունն է եղել։

Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ