Yerevan, 02.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


«Արնաթաթախ ընկած էր ասֆալտին». Արմավիր գյուղում 19-ամյա տղան սպանել է «ռիվոկ» անող երիտասարդին

Society

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է Վաղինակ Մ.-ի գործի դատական քննությունը:

1999 թվականին ծնված Վաղինակ Մ.-ին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Արմավիրի մարզի բնակիչ Նարեկ Պ.-ն իր «ՎԱԶ-2107» մեքենայով մատուցել է տաքսու ծառայություն:

2018 թվականի մարտի 21-ին, ժամը 21-ն անց 20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ Օմար Օ.-ն Նարեկի հետ պայմանավորվել է, որ իրեն մեքենայով հարևան գյուղ տանի: Նարեկ Պ.-ն դուրս է եկել, որ գնա պատվիրատուի նշած վայրը՝ Արմավիր գյուղի կենտրոն:

Ըստ մեղադրանքի՝ ճանապարհին Նարեկը շարունակ զանգել է  ընկերուհուն, սակայն վերջինս չի նկատել, որ հեռախոսը զանգում է ու չի պատախսանել զանգերին: Նարեկը մինչև պատվիրատուին հասնելը մտել է այն փողոց, որտեղ բնակվում էր ընկերուհին ու արագ անցել է Վաղինակի և նրա եղբոր կողքով: Փողոցը հողածածկ էր, փոշի է բարձրացել: Վաղինակը փորձել է կանգնեցնել Նարեկի մեքենան ու դիտողություն անել, բայց Նարեկը մեքենան չի կանգնեցրել, ուղևորվորվել է դեպի պատվիրատուի նշած վայրը:

Վաղինակը զանգել է ընկերոջը՝ Ռաֆայելին, ու խնդրել է կանգնեցնել Նարեկին և պահել, մինչև ինքը հասնի:

Այդ պահին Նարեկը հասել է գյուղի կենտրոն, կանգնել է այնտեղ գտնվող կանգառում՝ հենց Ռաֆայելի մոտ:

Նարեկի պատվիրատու Օմարը կանգառից քիչ հեռու էր կանգնած՝ «Նոյ» ռեստորանի մոտ: Նա մոտեցել ու նստել է Նարեկի մեքենան, իսկ Ռաֆայելը Նարեկին զգուշացրել է, որ նա սպասի, մինչև իր ընկեր Վաղինակը գա: Ռաֆայելն ասել է, որ Վաղոն ցանկանում է խոսել մեքենան արագ քշելու և փոշի բարձրացնելու վերաբերյալ:

Նարեկն ասել է, թե պատվեր է կատարում, վերջացնի, կզանգի ու կգա, կհանդիպեն: Նա շարժվել է՝ ուղևորին տեղ հասցնելու: Անցել է մոտ 150-200  մետր, երբ նրա մեքենային հասել է Վաղինակը, որը եղբոր հետ իրենց մեքենայով հասել էր գյուղի կենտրոն:

Տեսնելով նրանց՝ Նարեկը կանգնեցրել է իր մեքենան, իջել է, մոտեցել է եղբայրներին: Նա հարցրել է. «Դու ե՞ս Վաղոն, որ ինձ հարցրել ա»: Վաղինակը իր հերթին հարցրել է՝ ինչո՞ւ է նա փողոցով «անշնորհք ձևով» մեքենա վարում:

Նարեկը բորբոքվել է «անշնորհք» բառից: Նրանց միջև լեզվակռիվ է առաջացել: Քաշքշուկ է սկսվել: Նարեկի մեքենայում նստած ուղևորը, լսելով վիճաբանության ձայները, իջել է մեքենայից, մոտեցել է, սկսել է հորդորել, որ դադարեցնեն վեճը:

Այդ ընթացքում Նարեկը ձեռքով հարվածել է Վաղինակի կրտսեր եղբոր՝ Դավիթի դեմքին: Օմարը վերջինիս հեռացրել է դեպի մեքենայի առաջամաս, որ կռիվը չշարունակվի: Մինչ Օմարը հանգստացնում էր Դավիթին, Վաղինակը եղբորը հարվածելու համար Նարեկից վրեժխնդիր լինելու շարժառիթով, ըստ մեղադրանքի, կռվի է բռնվել Նարեկի հետ, գրպանից հանել է ծալովի դանակն ու 7 հարված է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:

Նարեկը հետ է քաշվել դեպի իր մեքենան, Վաղինակը հեռացել է դեպքի վայրից:

Օմարը Դավիթին հեռացնելուց հետո վերադարձել ու տեսել է, որ Նարեկը  «արնաթաթախ ընկած է մեքենայի մոտ՝ ասֆալտին»:

Օմարը գրկել է նրան, բարձրացրել է, որ նստեցնի մեքենա, այդ պահին տվյալ վայրով անցնող մեքենայի վարորդը կանգնել, իրավիճակը տեսել, Օմարի հետ Նարեկին տեղափոխել է իր մեքենան ու տարել է հիվանդանոց: Սակայն ստացած վնասվածքներից ու արյան սուր կորստից Նարեկ Պ.-ն ժամը 23-ն անց 35-ին հիվանդանոցում մահացել է:

Որոշ ժամանակ անց Վաղինակ Մ.-ն կամովին ներկայացել է ոստիկանություն:

Պարզվել է, որ Նարեկի հավանած աղջիկը Վաղինակի բարեկամուհին էր, առաջիկա օրերին Նարեկը պատրաստվում էր գնալ նրանց տուն՝ աղջկա ծնողների հետ ծանոթանալու… Սակայն Նարեկն ու Վաղինակը միմյանց չէին ճանաչում, Նարեկը չգիտեր, որ Վաղինակը իր հավանած աղջկա բարեկամն է…

Պարզվել է նաև, որ Ռուսաստանում վթարից մահացել էին Վաղինակի հորաքրոջ ու հորեղբոր որդիները, նրանց հուղարկավորությունը եղել էր դեպքից մի քանի օր առաջ, Վաղինակը վրդովվել էր, երբ Նարեկի մեքենան մեծ արագությամբ ու բարձր երաժշտություն միացրած, փոշի բարձրացնելով՝ անցել էր իրենց կողքով…

Վաղինակ Մ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է: Նախաքննության ժամանակ նա հայտնել է, թե Նարեկին սպանելու նպատակ ու ցանկություն չուներ, արարքը կատարել է եղբորը պաշտպանելու համար: Նա նշել է, թե Նարեկը իր հետ ագրեսիվ է խոսել, հարվածել է եղբոր աչքին, ինքը դա տեսնելով՝ գրպանից հանել է դանակը… Երբ Նարեկի հարվածից եղբայրն ընկել է, իր աչքերի առաջը սևացել է…

Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ

Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker