Yerevan, 28.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


«Սթրես» կենտրոնում կրկին կարող եք բուժում անցնել պետպատվերով

Society

Արթմեդ ԲՎԿ «Սթրես» կենտրոն մարդիկ գալիս են ընտանեկան, անձնական դժբախտություններից հետո, երբ նրանց հոգում տիրապետող են դառնում տագնապները, վախերը, անհանգստությունները ապագայի, առողջության, կյանքի իմաստի և այլ հարցերի շուրջ: Նրանք մարդիկ են, որոնց հոգին խաղաղ չէ, ունեն խնդիր, որի լուծումը չեն տեսնում: Այդ անհանգիստ ապրումների արդյունքում էլ առաջանում են նևրոզները, դեպրեսիաներն ու սթրեսները, որոնց բուժմամբ էլ զբաղվում են «Արթմեդ» ԲՎԿ «Սթրես» հոգեկանառողջությանվերականգնմանբաժանմունքում, որտեղ կրկին բուժում կարող եք ստանալ նաև պետպատվերով: Ի՞նչ դրսևորումներ կարող են ունենալ հոգեկան խնդիրները և ինչպես են դրանք բուժվում «Արթմեդում»պատմել է  «Սթրես» կենտրոնի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Հրանտի Սուքիասյանը Առողջապահական համակարգ /mednews.am/ պարբերականի հետ զրույցում:

Եթե կա ցավ, ուրեմն պետք է լինի որևէ օրգանի ախտահարում կամ վնասվածք: Բայց պատահում է, որ ցավը որևէ հիվանդության ախտանշան չէ։ Բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդը ֆիզիկապես առողջ է, բայց ցավը միևնույնն է կա։ Իրականում դա ոչ թե ֆիզիկական, այլ հոգեկան առողջության խնդիր է: Զարկերակային գերճնշում, հաճախասրտություն, սրտի ծակոցներ, հևոց, շնչարգելություն, ջղաձգումներ, դող, այրոց, վերջույթների թուլություն, ուշաթափություններ, աղեստամոքսային համակարգի խանգարումներ. ահա այն հնարավոր ախտանշանները, որ առաջանում են ուժեղ սթրեսներից հետո հոգեկան առողջության խանգարման դեպքում: Հոգին մարմնի ցավով ահազանգում է, որ օգնության կարիք ունի: Այսպես է կարծում բժիշկ Սուքիասյանը. «Ցավը կարող է տարբեր տեղակայում ունենալ: Դա պայմանավորված է նաև մարդու կյանքի փորձով, օրինակ՝ նրա ծանոթներից կամ սիրելիներից մեկը մահացել է որևէ հիվանդությունից, որն արտահայտվել է այս կամ այն մարմնական գանգատով, ու նույն գանգատները ունենում է նաև նա: Գանգատները կարող են լինել փսխումներ, շնչարգելություն, ջղաձգություն, սիրտանոթային, աղեստամոքսային համակարգերում ցավեր, և այլն, բայց բազմաթիվ հետազոտությունների արդյունքում ոչ մի հիվանդություն չախտորոշվի: Եթե մարդը չհիմնավորված ցավ է զգում, որը որևէ հիվանդության ախտանշան չէ, ապա նա հոգեկան առողջության խնդիրներ ունի, որոնց մասին ահազանգում է ցավը, և պետք է դիմեն հոգեկան առողջության կենտրոն»։

Այնինչ շատ դեպքերում այս մարդիկ նախ դիմում են պոլիկլինիկաներ, ու թերապևտները նրանց հոգեբանի կամ հոգեբույժի մոտ ուղղորդելու փոխարեն, ուղղորդում են նևրոպաթոլոգի մոտ, որը երկար տարիների անարդյունավետ բուժում է սկսում։ Բժիշկ Սուքիասյանը ունեցել է նման բազմաթիվ պացիենտներ, որոնք իրենց առաջին այցը հոգեբույժին կատարել են բավականին ուշ՝ կես տարուց, մինչև դեպք է եղել, տասնյակ տարիների ուշացումով, բարդացած հոգեվիճակով․ «Դրանք վեգետատիվ կամ սոմատովեգետատիվ գանգատներ են, ու հոգեկան առողջության խանգարման ախտանշան են: Մինչ այդ այս մարդիկ սթրես են ապրել, որը բացասական է ազդել մարդու հոգեկան առողջության վրա, և օրգանիզմը այդ մասին սկսել է ահազանգել այս կամ այն մարմնական գանգատով: Կարևոր է, որ առաջնային օղակի թերապևտները այս կամ այն մարմնական գանգատով դիմող բուժայցելուններին քննելիս, ուշադրություն դարձնեն նաև նրանց հոգեվիճակին, հետաքրքրվեն՝ վերջին շրջանում սթրեսային ապրումներ ունեցել են, թե ոչ: Ու եթե հետազոտությունների ընթացքում չի հայտնաբերվում գանգատի որևէ պատճառ –հիվանդություն, բայց նկատվում է հոգեկան անհավասարակշիռ կամ տագնապային վիճակ, ապա պետք է նրան ուղղորդի հոգեբանի խորհրդատվության»:  

«Արթմեդ» ԲՎԿ «Սթրես» կենտրոնի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Հրանտի Սուքիասյանը կարևոր է համարում պոլիկլինիկաներում ներդնել ամբողջ աշխարհում ընդունված հոգեբանական սքրինինգային թեստեր, որոնց պատասխաններով կարող են հստակ պատկերացում կազմել բուժայցելուների հոգեվիճակի մասին: Այս թեստերը կարևոր են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ժամանակին ու ճիշտ բուժում տրամադրելու համար: Եթե առաջնային օղակի թերապևտին հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդ դիմի մարմնական, բայց հետազոտությունների արդյունքում ոչ մի հիվանդություն չհայտնաբերվի, թերապևտը, իմանալով, որ վերջին շրջանում բուժայցելուն սթրես է ունեցել, կառաջարկի անցնել թեստը, և իսկապես կօգնի նրան՝ ուղղորդելով հոգեբանի խորհրդակցության կամ հոգեկան առողջության կենտրոն:

«Արթմեդ» ԲՎԿ «Սթրես» կենտրոնում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք մնում են 14 օր: Այստեղ մարդիկ չեն հարկադրվում ամիսներ տևող մեկուսացման: Ընդամենը երկու շաբաթվա ընթացքում կենտրոնի փորձառու մասնագետները նրանց օգնում են դուրս գալ ճգնաժամային վիճակից, ու վերադառնալ իրենց առօրյային ու աշխատանքին: Բայց բուժման փուլայնությունը պահպանվում է. որոշ ժամանակ նրանք պետք է պահպանեն կապը բուժող բժշկի հետ և երբեմն ամբուլատոր այցեր կատարեն: «Սթրես» կենտրոնը օգնել և օգնում է մարդկանց, որոնք նևրոտիկ խանգարումներով և այլ սահմանային վիճակներով տառապող, նյարդաբանական և փսիխոսոմատիկ խնդիրներ:  Նրանք չեն կարող բուժվել հոգեբուժարաններում, որտեղ կան ծանր հոգեախտաբանական վիճակում գտնվողներ, և տեղի միջավայրը, ընդհակառակը կարող է էլ ավելի ծանրացնել այս մարդկանց հոգեվիճակը: Իսկ «Սթրես» կենտրոնում նրանց կօգնեն:  Ի դեպ կենտրոնում պացիենտները կրկին կարող են բուժվել նաև պետպատվերի շրջանակում։ Սա հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար լիարժեք ու արդյունավետ բուժում հրաշալի հնարավորություն

 
 
 
 
Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia