Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան «Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր


Ոչ թե շնոր­հա­վո­րանք, այլ ան­ցյա­լը մրո­տե­լու կամ ջնջե­լու հեր­թա­կան ձա­խող­ված փորձ․ «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Անկախությունը գերագույն արժեք է յուրաքանչյուր ժողովրդի համար։ Եվ հայ ժողովուրդը, 1915 թվականին վերապրելով ցեղասպանության արհավիրքը, մեծ զոհողությունների գնով 1918 թվականին կարողացավ վերականգնել իր անկախ պետականությունը, բայց Առաջին հանրապետության կյանքը տևեց ընդամենը 2 տարի, որից հետո Հայաստանն ընդգրկվեց Խորհրդային միության կազմում, և միայն 70 տարի հետո Հայաստանը հռչակվեց որպես անկախ պետություն։ Իսկ անկախության ձեռքբերման գործընթացի սկիզբը դրվեց ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից Հայաստանի անկախության հռչակագրի ընդունմամբ, որը տեղի ունեցավ 1990 թվականի օգոստոսի 23-ին։

Հռչակագիրը հիմնարար իրավական փաստաթուղթ էր, որը դեպի անկախություն տանող ճանապարհին նախանշում էր Հայաստանի քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացման ուղիները։ Անկախության հռչակագիրը ուղեկցեց հայ ժողովրդին դեպի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվե և իրական անկախ Հայաստան: Օրեր առաջ լրացավ անկախության հռչակագրի 30-րդ տարեդարձը, որը կարևոր առիթ է անկախության տարիներին մեր ունեցած ձեռքբերումները վերարժևորելու և, ըստ այդմ, նաև ապագայի ծրագրերը նախանշելու համար։

Այնինչ, Անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում դա ընդհանրապես չէր երևում։ Տպավորություն է, որ Փաշինյանն իր ուղերձում ավելի շատ ցանկացել է սևացնել անցյալը ու ցույց տալ, թե ինչքան պայծառ է իր իշխանությունը, քան շնորհավորել Անկախության հռչակագրի 30-ամյակը։

Դրա համար էլ Փաշինյանն իր ուղերձում ընդգծում է, թե անցած 30 տարիներին չեն եղել պետական և հանրային ինստիտուտներ, երկիրը մխրճված է եղել կոռուպցիայի մեջ, քաղաքացին օտարված է եղել հասարակությունից, մի խոսքով, ամեն ինչ վատ է եղել բոլոր երեք նախագահների օրոք, պարզապես ոչ մի լավ բան չի եղել, և ամեն ինչ փոխվել է միայն 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, երբ ինքն ու իր թիմը քայլելով եկել են փրկելու երկիրն ու ժողովրդին:

Եվ մեծ հաշվով վարչապետի ուղերձը ոչ թե շնորհավորանք էր, այլ անկախության տարիները մրոտելու կամ ջնջելու ձախողված փորձ, որպեսզի ցույց տա, թե ինքն է մեր իրական փրկիչը։ Հերթական անգամ այնպիսի տպավորություն է, որ գոնե ժամանակակից Հայաստանի պատմությունը սկսվում է 2018 թվականից։ Ճիշտ է՝ անկախության 30 տարիները զերծ չեն եղել ձախողումներից, սակայն տարբեր ուղղություններով մենք ունեցել ենք նաև հսկայական հաջողություններ։

Իսկ չգնահատել այդ հաջողությունները, նշանակում է ուրանալ պատմությունը և արժեզրկել մեր անկախությունը։ Եվ սեփական ինքնագովությամբ չէ, որ պետք է յուրաքանչյուր ժամանակահատվածի գնահատականը տրվի, այլ դրա լավագույն գնահատականը կտան պատմությունը և հետագա սերունդները։ Անցյալը ջնջել հնարավոր չէ, ինչքան էլ փորձեր արվեն։ Այսպիսի ապարդյուն փորձերի մենք արդեն հանդիպել ենք 90-ականների սկզբին:

Սակայն այն ժամանակ արագ հասկացան, որ անցյալն ամբողջությամբ մերժելով ու փնովելով ապագա չես կառուցի: Ապագան ճիշտ կառուցելու համար պետք է կարողանալ առերեսվել տարիների արդյունքում կուտակված փորձի հետ։

Եվ հանուն արդարության պետք է նշել, որ այս առումով հատկանշական է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձն Անկախության հռչակագրի 30-ամյակի կապակցությամբ։ Չնայած այն ավելի սեղմ էր, սակայն դրանում, ի հակադրություն վարչապետի ուղերձի, արժևորվում էին անկախության տարիների փորձն ու հաղթանակները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան«Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ