«Խնդիր­ներ, իհար­կե, կան, բայց դա չի կա­րող պատ­ճառ լի­նել գործ չա­նե­լու հա­մար». զամ­բյու­ղա­գործ վար­պե­տը հա­ճույք է ստա­նում իր աշ­խա­տան­քից․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Զամբյուղահյուսություն, զամբյուղագործ… Անկեղծ լինելով ասեմ, որ առաջին տպավորությունս այս բառերը լսելիս հետևյալն էր՝ իսկ այս արհեստը զարգացնողներ հիմա կա՞ն Հայաստանում: Պարզվում է՝ կան: Եղեգնաձորում զամբյուղահյուսությանը, որը պատմականորեն եղել է Վայոց ձորի մարզի հիմնական արհեստներից մեկը, նոր շունչ է հաղորդում վարպետ Արթուր Պետրոսյանը: Ոչ միայն ուռենու ճյուղերից պատրաստում և վաճառքի է ներկայացնում տարբեր իրեր, այլ նաև վարպետաց դասեր կազմակերպում, որոնց ընթացքում ներկայացնում է Հայաստանում զամբյուղահյուսության պատմությունը, բացի դա, դասերի մասնակիցները պատրաստում են տարբեր իրեր` իրենց հետ տուն տանելով թեկուզ անավարտ աշխատանքները, դրանք ավարտին հասցնելու պայմանով:

Нет описания.

Արթուրը նշում է՝ զամբյուղահյուսությունն ավանդական արհեստ է. ծանոթանալով պատմությանը` կարելի է ասել, որ ավելի տարածված է եղել, քան կավագործությունը: «Արենիի քարանձավում ճյուղերից հյուսված բավականին իրեր կան: Ըստ հնագետների, եղել են ներքնակներ, բարձեր և այլն: Կենցաղի մեջ տարածված են եղել զամբյուղները՝ միրգ պահելու և տեղափոխելու համար: Մեր տարածաշրջանն «անտառից մի քիչ խեղճ է եղել», ծառերը քիչ են եղել, անգամ մեղվի փեթակները պատրաստել են ճյուղերից, վրան ցեխով պատել ու մեջը մեղու պահել: Կենցաղում ճյուղերից պատրաստված իրերը շատ մեծ կիրառություն են ունեցել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է զամբյուղագործ վարպետը:

Զրույցի ընթացքում նշում ենք՝ շատերիս տանը կարելի է այսօր էլ զամբյուղներ գտնել: ««Նորաձևությունը» կրկնվում է: Զամբյուղները շատ տարածված են եղել 1950-60-ական թվականներին, հետո 80-ականներին ու այդպես շարունակ: Հիմա էլ զգում եմ, որ հետաքրքրություն կա այդ իրերի նկատմամբ: Մարդիկ դեռ հնում պատրաստել են զամբյուղներ, օրինակ՝ խաղող պահելու համար, դույլեր չեն եղել կամ էլ գուցե մատչելի չեն եղել: Անգամ մեծ զամբյուղներ են պատրաստել խոտ տեղափոխելու համար»,-նշում է մեր զրուցակիցը:

Նրա մոտ հետաքրքրություն է առաջացել այս արհեստի նկատմամբ, սկսել է փորձել, ամսագրերից է պատրաստման ձևը, հմտությունները վերցրել: «Չէր ստացվում, թոնիրում վառում էի ճյուղերը: Բայց հետո կամաց-կամաց ստացվեց: Ինձ առաջ էր մղում հետաքրքրասիրությունը: Ես համառ էի, այնքան արեցի, մինչև ստացվեց: Շատ լավ կլիներ, իհարկե, եթե այդ պահերին մեկը կողքից հույս տար, սովորեցներ: Միայն ամսագրերից կարդալով ու նայելով դժվար էր անելը:

Ամենասկզբում, երբ նոր սկսել էի պատվերներ ընդունել, մարդիկ բերում էին փոքր նկար ու ասում՝ սրանից եմ ուզում: Իհարկե, հիմա ամեն ինչ ավելի հեշտ է: Համացանցն օգնության է հասնում»,-ասում է Արթուրը: Ինչպես ինքն է նշում, մասնագիտություն էլ ունի՝ անասնաբույժ է, մի քանի տարի աշխատել է նախարարությունում՝ որպես լիցենզավորման մասնագետ, հետո որոշել է՝ իր գործը պետք է ունենա, և կանգ է առել զամբյուղահյուսության վրա: Ընդունում է պատվերներ, պատրաստում տարբեր իրեր՝ ջահեր, հուշանվերներ և այլն, ցուցակը շատ բազմազան է: Ամենակարևորը՝ գործը հաճույքով է անում:

Արթուրը մասնակցում է նաև տարբեր ցուցահանդեսների, կարևորում է դրանք, քանի որ հենց դրանց միջոցով է ներկայացնում իր աշխատանքները: «Առաջին մասնակցությունս եղել է Եղեգնաձորի բերքի տոնի միջոցառումներին, հետո տարիներ շարունակ մասնակցել եմ Արենիի գինու փառատոններին, «Իմ Հայաստան» ծրագրի կազմակերպած ցուցահանդեսներին, Գորիսում կայացած փառատոնին, «հասել եմ» անգամ Վրաստան: Աշխարհագրությունը բավական մեծ է: Մասնակցում եմ, երբ կա հրավեր, կամ էլ ինձ հետաքրքրում է այդ փառատոնը: Իհարկե, որոշ դեպքերում, երբ վարձը շատ է, դրան գումարվում է ճանապարհածախսը, գնալս չի ստացվում, այդ դեպքում գոնե տաղավարը պետք է անվճար լինի, որ կարողանամ մասնակցել»,-ընդգծում է վարպետը:

Նա նաև վարպետաց դասեր է անցկացնում: «Անցած տարվանից դժգոհ չեմ, բայց այս տարի հայտնի պատճառներով զբոսաշրջային շարժ չի եղել: Բայց ասեմ՝ պատվերներիս քանակը գրեթե չի փոխվել, ուղղակի եթե անցած տարի հիմնականում պատվերները կապվում էին գինու արտադրանքի հետ, ապա այս տարի ավելի շատ սննդի: Մեծ հետաքրքրություն կա վարպետաց դասերի նկատմամբ, սակայն առայժմ քիչ է ներկայացվածությունը:Нет описания.

Բայց երբ մարդիկ գալիս են, սկսում փորձել, հաճույք ստանալ աշխատանքից, առավել ևս, երբ սկսում է ստացվել և ասում եմ՝ արդյունքը ձեզ հետ տուն եք տանելու, ավելի ջանասիրաբար են աշխատում: Կարծես թե, պատասխանատվությունը մեծանա: Կա մարդ, ում հիշողություններն են ստիպում, որ ճյուղերը ձեռքն առնի և ինչ-որ բան հյուսի, մարդիկ կան, որոնք ցանկանում են նոր բան սովորել, շատերին էլ ուղղակի հետաքրքրությունն է առաջնորդում: Մարդիկ կան, որոնք գալիս են, ասում՝ 10-15 րոպեով ենք եկել, բայց երկու ժամ կարող են նստել ու զբաղվել այս աշխատանքով»,-նշում է Արթուրը: Ասում է՝ հիմա շատ է աշխատում այս արհեստը ներկայացնելու ուղղությամբ՝ ինքնուրույն կայք է ստեղծել, քիչ-քիչ ակտիվացրել է սոցիալական տարբեր ցանցերի էջերը: «Ինքս ագրեսիվ գովազդին դեմ եմ, պետք է ուղղակի ներկայացնես այն, ինչ անում ես, մարդկանց մոտ հետաքրքրություն առաջացնես, հետո արդեն մնացածը»,-հավելում է մեր զրուցակիցը:Нет описания.

Մարզերի և հատկապես գյուղական համայնքների զարգացումը բոլոր ժամանակներում եղել է ու կա կառավարությունների առաջնահերթություններից մեկը: Իսկ ինչ է կարծում Արթուրը՝ արդյոք արհեստների զարգացումը և դրանցով զբաղվող անհատները կարող են կանգնել այդ զարգացման հիմքում:

Նշում է՝ դրա մասին խոսելիս պետք է մի կարևոր բան շեշտադրել՝ մարդը պետք է ցանկանա ինչ-որ բան անել: «Չպետք է կրկնվես, անես նույնը, ինչ բոլորը, կամ այնպես, ինչպես բոլորն են անում: Պետք է կաղապարներից դուրս գաս: Եղեգնաձորում եմ, բավականին հեռու: Օրինակ՝ պետք է Երևան կամ Վանաձոր ապրանքներ հասցնես, երկար ճանապարհ է, ահագին գումար է անհրաժեշտ տրանսպորտի համար: Բայց կարող ես տարբերակներ գտնել: Կարևոր է մի բան ևս՝ երբ քեզանից պատվեր են խնդրում, չպետք է «ջանջալացնես»: Տուրիստական ուղիներից, ճանապարհից դուրս եմ, խնդիրներ, իհարկե, կան, բայց դա չի կարող պատճառ լինել գործ չանելու համար:Нет описания.

Տեղի խնդիր ունեմ, վերանորոգում եմ անում տանը, հարմար պատշգամբ կառուցում, որ վարպետաց դասերի ժամանակ գոնե 20 մարդ այնտեղ տեղավորվի: Այժմ վարպետաց դասերն անցկացնում եմ ծանոթներիցս մեկի տարածքում: Կար ժամանակ, երբ չէի պատկերացնում, թե օրինակ՝ մարդկանց կհետաքրքրե՞ն վարպետաց դասերը, երբեմն անգամ կասկածում էի, բայց ստացվեց: Ինչո՞ւ եմ այս ամենն ասում. դժվարություններ կան ու կլինեն, բայց դրանք ինձ չեն խանգարում: Կարևորը ցանկությունն է, եթե այն կա, ամեն ինչ հնարավոր է անել»,-եզրափակում է Արթուր Պետրոսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Կորոնավիրուսի դեմ պայքարում իրենց ավանդի համար մի խումբ բժիշկներ պարգեւատրվել են Իհարկե վերադառնում եմ. Արսեն Թորոսյան Շնորհավորում եմ Անկախության տոնի կապակցությամբ՝ մաղթելով բարեկեցություն, համերաշխություն և խաղաղ երկինք․ Արգամ Աբրահամյան Գ.Ծառուկյանի հովանավորությամբ հեծանվորդները մասնակցել են այս տարվա առաջին մրցաշարին Google-ը «դուդլ»-ով շնորհավորել է ՀՀ Անկախության 29-ամյակը Տորինոն այլևս հետաքրքրված չէ Արսենալի կիսապաշտպանով Տեսանյութ Երևան-Գյումրի ավտոճանապարհի չարաբաստիկ ավտովթարից. 2 հոգի տեղում մահացել են Ունենալ 5 մլն բնակչություն, ստեղծել 1,5 մլն աշխատատեղ. Մինչեւ 2050թ.–ի տեսլականը՝ ըստ Փաշինյանի Ալիևը շնորհակալություն է հայտնել Թբիլիսիին` Վրաստանի տարածքով դեպի Հայաստան զենքի մատակարարումը թույլ չտալու համար Նիկոլ Փաշինյանը խոնարհվել է մարված անմար կրակի առջև Հնագետները Եգիպտոսում հայտնաբերել են ավելի քան 2500 տարի առաջ թաղված 27 դագաղ (լուսանկարներ) Զինված օպերացիա մայրաքաղաքի կենտրոնում. ում են փնտրել իրավապահները Patek Philippe, IWC և Rolex․ ի՞նչ ժամացույցներ են նախընտրում կրել համաշխարհային առաջնորդները (լուսանկարներ) Արցախի «Արդարություն»կուսակցության շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ «Մեր ուղիները դեռ կխաչվեն»․ Մեսսին հրաժեշտ է տվել Վիդալին Ադրբեջանում պահեստազորի զինծառայողներին կանչում են հատուկ զինհավաքների Հայաստանում 4 նոր գեներալ-մայոր կա Բրիտանացիները կորոնավիրուսի 2-րդ ալիքի ֆոնին կրկին խուճապահար գնումներ են կատարում՝ «սրբելով» խանութները (լուսանկարներ) Հարգելի Նիկոլ Վովայի... Վլադիմիր Պուտին Ադրբեջանական կողմը կորուստ ունի
website by Sargssyan