Խաշթառակում ծեծի ենթարկված 4-ամյա փոքրիկի ինքնազգացողության մեջ դրական դինամիկա է նկատվում
ОбществоՏավուշի մարզի Խաշթառակ համայնքում ծեծի ենթարկված 4-ամյա երեխայի առողջական վիճակում դրական դինամիկա է նկատվում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:
«4-ամյա փոքրիկը առաջին օրերի համեմատ այժմ մի փոքր ավելի լավ է, դրական դինամիկա կա, իսկ 6-ամյա երեխայի առողջական վիճակը նույնն է. շարունակում է ծայրահեղ ծանր մնալ»,- նշեց Դերձյանը:
Նույն ընտանիքի մյուս 5 երեխան էլ օրեր առաջ սուր էկզոգեն թունավորում ախտորոշմամբ Խաշթառակից տեղափոխվել էին Երևանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոց:
«Վերջիններիս վիճակը գնահատվում է բավարար, նրանք գտնվում են համալասարանական հիվանդանոցի պրոֆեսորների և մասնագետների հսկողության ներքո»,-ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։