Անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հեծանվորդին և դիմել փախուստի․ հեծանվորդը տեղում մահացել է
ОбществоԱյսօր, օգոստոսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 39 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հեծանվորդին և, նրան թողնելով անօգնական, դիմել փախուստի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, ով հեծանվով է եղել, շպրտվել է երթևեկելի գոտուց դեպի ջրափոսի մեջ և տեղում մահացել։
Դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը։
Ժամանել են նաև Ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Գրիգորյանի գլխավորությամբ։
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ