Մեկ բնակիչ կորած է. որոնողական աշխատանքները շարունակվում են
Society«Պայթյունը շատ ուժգին էր, միանգամից քնից արթնացանք: Պայթել է 2-րդ հարկի բնակարանը, և այդ շարքը ամբողջությամբ փլուզվել է: Այն այնքան ուժեղ է եղել, որ անգամ մեր մուտքի ապակիներն են կոտրվել: Տղամարդիկ համախմբվեցին ու կարողացան մի բնակչուհու շենքից դուրս հանել: Տեսարանը տհաճ էր՝ կինը արյունոտված էր: Նա սալջարդեր ու վերջույթների վնասվածքներ ուներ, բայց գիտակից վիճակում էր գտնվում: Հայրս այնտեղ է եղել, ու պատմեց, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդը մերկ է եղել, հավանաբար լողանալիս է եղել, և գազի արտահոսքն էլ չի նկատել: Ես տարհանմանը ականատես եմ եղել, և կարող եմ ասել, որ այդ 19 բնակիչների մեջ ոչ ոք վնասվածք չի ունեցել, միայն հոգեբանորեն ա դա ազդել բոլորիս վրա: Լսել եմ, որ փնտրում են մեկ քաղաքացու, որի անձնագիրը գտել են, բայց ինքը չկա. ենթադրվում է, որ նա փլատակների տակ է մնացել»,- նշեց Երևանի Ռայնիսի փողոցի բնակիչներից մեկը՝ Էմմա Ասլանյանը:
«Ես ամեն առավոտ դուրս եմ գալիս քայլելու, էսօր էլ էի դուրս եկել քայլելու ու տուն եկա, ամեն ինչ նորմալ էր, նստեցի հաց կերա, ու միանգամից շենքը դղրդաց: Պատուհանից տենամ ահավոր ծուխ ա բարձրանում: Եկան օգնության, բայց ինչ օգուտ, որ եկան, մարդիկ արդեն հավաքվել էին: Շատ ուժեղ ձեն էր, երևի, որ բոմբ քցեին, պայթեր, տենց ձեն չէր գա»,- նշեց մեկ այլ բնակիչ:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ