Ինչ կապ կա «օրենքով գողերին» բռնելու և ՔԿՀ-ներում կատարված գործողությունների միջև
SocietyԴեռևս մեկ տարի առաջ իշխանությունները հայտարարեցին, որ պայքարում են «օրենքով գողերի», քրեական հեղինակությունների և ընդհանրապես, քրեական ենթամշակույթի դեմ, վերջին շրջանում հատկապես, իրավապահ համակարգը ակտիվ պայքար է սկսել և մեծ թափով լծվել է գործին: Մասնավորապես, վերջին 10 օրվա ընթացքում օրենքով գողերի բերման ենթարկելու, ձերբակալելու, կալանավորելու բազմաթիվ դեպքեր եղան, որոնց թվում են Անդրանիկ Սողոյանը՝ «Զապ» մականվամբ հայտնի, Արտյոմ Կանևսկոյը, Ալեքսանդր Մակարյանը՝ «Գող Ալո»-ն, Երևանի ավագանու ՀՀԿ թեկնածու Արթուր Սեդրակյանը՝ «Տիզ»-ը, Գևորգ Մելիքյանը՝ «Օշականցի Գևորիկ»-ը և այլք:
Այս երևույթը կապվում է նաև օրեր առաջ «Նուբարաշեն», «Արմավիր», «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում կատարված հատուկ գործողությունների հետ, հատկապես, որ պաշտոնական հաղորդագրություններում նշվում է՝ ազատության մեջ գտնվող քրեական ենթամշակույթ կրող անձանց կողմից ՔԿՀ-ներում պահվող անձանց նկատմամբ իրականացվել է վերահսկողություն:
Արդյոք այս երևույթները կապ ունեն իրար հետ և ինչով է պայմանավորված ՔԿՀ-ներում գործողություններ իրականացնելիս՝ հատուկ ջոկատայինների ներգրավվածությունը, եթե միայն իրեր, առարկաներ հայտնաբերելու համար են իրականացվել գործողությունները, ՔԿՀ աշխատակիցները բավարար չէի՞ն դրա համար՝ ԼՈՒՐԵՐ.com-ի այս և թեմային վերաբերող այլ հարցերի Արդարադատության նախարարությունից հրաժարվեցին պատասխանել՝ հայտնելով, որ դրանց վերաբերյալ մեկնաբանություն չունեն անելու և նախարարն ու մամուլի խոսնակն իրենց ֆեյսբուքյան էջերում անդրադարձել են ու ավելացնելու ոչինչ չունեն:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ