«Գոշը վերջին սերնդի iPhone-է նվիրել». Wing 21-ը` 25-ամյակի անակնկալների, մեքենա ձեռք բերելու և մարդկային արժեքները կարևորելու մասին

Մարիաննա Քոքչյանը, ով բոլորին հայտնի է Wing 21 կեղծանվամբ, երեկ նշել է ծննդյան 25-ամյակը: Նա Tert.am Life-ի հետ զրույցում ասաց, որ օրն իր համար անակնկալներով լի է եղել:

Նրա խոսքով` կեսգիշերին իրեն շնորհավորելու են եկել ընկերները. «Գոշի, Ժաննա Բուտուլյանի, Լուսինեի և մյուսների կողմից անակնկալ ստացա, բոլորը մեր տուն էին եկել` տորթով, փուչիկներով, նվերներով: Նույնիսկ ընկերներիցս մեկը, ով մասնագիտությամբ բժիշկ է, աշխատանքից մի քանի րոպեով փախչել էր` ինձ շնորհավորելու համար: Հենց բժշկական խալաթով էլ եկել էր: Ընկերներս իրենց հետ այնքան հետաքրքիր տորթ էին բերել: Մինչև այդ ընկերներիցս Լուսինեն ասաց, որ տորթի վրա ես եմ պատկերված, բայց պարզվեց` վիշապ էր»,-ժպիտով նշեց նա:

Ըստ Մաշի` ծննդյան տոնը նշել չի ցանկացել, բայց միջամտել են ընկերները. «Նպատակ չունեի նշել օրը, բայց ընկերներս գեղեցիկ տոն էին կազմակերպել Դիլիջանում: Գրեթե վերջին պահին իմացա, որ ծնունդս նշում ենք, բայց իմանալուն պես` տորթն ինքս ընտրեցի: Ամեն ինչ հրաշալի անցավ, շնորհակալ եմ ընկերներիցս,-ասաց նա և հավելեց, որ երեկվա ամենտպավորիչ նվերը հեռախոսն է եղել.- Գոշը վերջին սերնդի iPhone-է նվիրել»:

Մաշն ասաց, որ ամեն տարիք իր գեղեցկությունն ունի, մեծանալուց չի վախենում. «Ընդամենը մեկ կյանք ունեմ, ավելի լավ է` վայելեմ: Տարիքի հետ մտածողության մեջ շատ բան է փոխվում, բայց նույն կենսուրախն եմ, դա անփոփոխ է: Մեծանալով միայն շատ բան ես հասկանում: Առաջ մարդկանց այլ ձևով էի նայում, հիմա տեսնում եմ մեդալի երկու կողմը: Շատ եմ կարևորում մարդկային արժեքները, թե ովքեր են կողքիս և ինչի համար»:

Նա նշեց, որ տորթի մոմերի հետ երազանքներ չի կապում, նպատակի մարդ է. «Երազանքներն անկատար են, իսկ ես ցանկանում եմ իրական նպատակներ ունենալ: Շատ նպատակներ կան, որոնք ուզում եմ իրագործել մինչև 30-ը, բայց չեմ կարող դրանք թվարկել: Ովքեր ինձ հետևում են, մինչև 30-ը կտեսնեն իմ անելիքները: Կարևորը` հասցնում եմ իրագործել նպատակներս, քանի որ ունեմ ցանկություն,-ասաց Մաշն ու հայտնեց` այս տարի մեքենա է ձեռք բերել.-Առաջին մեքենաս ոչ բարեհաջող ավարտ ունեցավ, քանի որ ոչ իմ մասնակցությամբ վթարի ենթարկվեց: Իմ առջև խնդիր էի դրել` մեկ տարվա մեջ մեքենա գնել, ստացվեց»:

Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ

Իշխանափոխություն Արցախում․ Բալասանյանը՝ նախագա՞հ Բելգիայի խորհրդարանի հանձնաժողովը հավանություն է տվել Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող նախագծին Ավելի քան 1400 արցախցի այսօր Երևանից վերադարձել է ԼՂ. Ժամանածների թիվը հասել է 29 հազարի Տեսանյութ․ Ինչու՞ Վանեցյանը չգնաց ռազմական հեղաշրջման ճանապարհով և չձերբակալեց Փաշինյանին, երբ դեռ ԱԱԾ պետ էր Մինչ այժմ եղբայրս էր ինձ ծաղիկներ նվիրում Փորձագետ. Եթե Սոթքի հանքը դադարի աշխատել, ավելի քան 6000 աշխատատեղ կարող է փակվել «Հայ ժողովուրդն ընտրեց դահիճին ու սեփական պետության ոչնչացման ուղին։ Աշխարհը չի խանգարում այս որոշմանը, որի արդյունքում Հայաստանի 3-րդ Հանրապետությունը դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ». Միքայել Մինասյան Սոֆի Դևոյանն ընտրյալ ունի (լուսանկար) Հայ գերիները ենթարկվել են բռնության ու նվաստացման. Human Rights Watch Նիկոլ Փաշինյանը զրկվել է իր ամենակարևոր «զենքից» Կոչ եղավ վաղը` ժամը 6-ին, փակել Երևանի փողոցները Վաղը կհայտարարվի նաև երկրի ղեկավարի թեկնածուի անունը. Արծվիկ Մինասյան Քաղաքացիները, եռագույնը ծածանելով, երգում են օրհներգը (տեսանյութ) Բոլոր ջանքներն ուղղված են նրանց ճակատագրերը պարզելուն. Հարությունյանը՝ անհետ կորածների եւ ռազմագերիների հարազատներին Հայկ Եսայան. «Ոչ մի պաշտոնյա «Բիլայնում» բաժնետեր չէ» Եթե մեր զինվորներից մեկը ողջ տուն գա, կաղոթեմ Ձեզ համար. Լուիզա Ղամբարյանը՝ Վլադիմիր Պուտինին «Դուք դասեր չեք քաղել Մարտի 1-ից». Չէր սպառնում, գլխներիս գալիքն էր մարդը զգուշացնում Վարչապետին խորհուրդ տվեցի իր գլխավորությամբ կառավարությանն ու պատգամավորներին փոխանակել ռազմագերիների հետ․ Գինոսյան Վերացվում է հավաքների, գործադուլների կազմակերպման և մասնակցելու արգելքը. Կառավարության որոշումը Տիգրան Ավինյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի պատվիրակությանը
website by Sargssyan