Ադրբեջանը շարունակում է պատմական փաստերը խեղաթյուրելու իր քաղաքականությունը` «Հայաստա՛ն, դադարեցրո՛ւ Ադրբեջանի նկատմամբ ագրեսիան» բովանդակությամբ
ՀասարակությունOrer.am-ը ներկայացնում է անցած օրվա՝ օգոստսի 29-ի ամփոփ լրահոսը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկաշխատանքային այցով Արցախի Հանրապետություն է մեկնել:
Ստեփանակերտում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի առանձնազրույցը: Կողմերը հայտարարել են որ համատեղ շատ մեծ օրակարգ ունեն, որը պետք է կյանքի կոչեն:
Լիբանանի հայկական համայնքին է փոխանցվել Արցախից ուղարկված հերթական դրամական օգնությունը:
Լիբանանի հայ համայնքի հոգևոր առաջնորդների անունից շնորհակալական խոսք է ուղղել Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Շահէ արքեպիսկոպոս Փանոսեանը՝ նշելով, որ Արցախի կողմից տրամադրված ֆինանսական աջակցությունն ավելին է, քան պարզապես դրամական օգնություն. այն ուժ և կորով է ներշնչում լիբանանահայությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը։
Ադրբեջանը շարունակում է պատմական փաստերը խեղաթյուրելու իր քաղաքականությունը, այս անգամ «Հայաստա՛ն, դադարեցրո՛ւ Ադրբեջանի նկատմամբ ագրեսիան» բովանդակությամբ պաստառ են տեղադրել օգոստոսի 25-ին Բրազիլիայում, որը երկու օր անց ՀՀ դեսպանի ջանքերով հանվել է: Տեղի հայ համայնքի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ սա միակ դեպքը չէ, երբ ադրբեջանական կողմը փորձում է խեղաթյուրել փաստերը, որոնք սակայն մշտապես չեզոքացվում են հայակական կառույցների ակտիվ գործողությունների շնորհիվ:
Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագիտության պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը հույս ունի, որ կորոնավիրուսի առաջացրած տնտեսական ճգնաժամը աղետ լինելուց բացի, կարող է ՀՀ տնտեսությունն ավելի դինամիկ զարգացնելու շանս հանդիսանալ: Տնտեսագետը նշել է նաև, որ չնայած այս տարվա առաջին կիսամյակի տնտեսական ցուցանիշների մեծ մասը բացասական են, սակայն, Եվրասիական տնտեսական միության առանձին երկրների հետ Հայաստանը շարունակում է պահպանել ապրանքաշրջանառության բավական շոշափելի ծավալներ, որը կարելի է Հայաստանի համար ձեռքբերում համարել:
Թաթուլ Մանասերյանը նշել է նաև, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով տնտեսության տարբեր ոլորտների վրա դրված սահմանափակումները հանելուց հետո, ծառայության, ինչպես նաև այլ ոլորտներում Հայաստանում որոշակի տնտեսական աշխուժությունը կմեծանա:
ՀՀ պարետի որոշմամբ երեկ, 24 ժամով կասեցվել են Արարատի մարզում կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող N 452, N 454 N 460, ինչպես նաև Երևանի ներքաղաքային N 46 համարի երթուղիները սպասարկող թվով 7 տրանսպորտային միջոցի, իսկ 48 ժամով Երևանի ներքաղաքային N 8 համարի երթուղու 2 տրանսպորտային միջոցի գործունեություն, որոնք պարբերաբար երթևեկել են գերբեռնված։
Երեկ, ժամը 13։27-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վարդանանց փողոցում գտնվող «Թել-Սել» ՓԲԸ-ի գրասենյակում ռումբ է տեղադրված։Դեպքի վայր մեկնած ԱԻՆ Փրկարարական ծառայության աշխատակիցները տեղում զննություն են իրականացրել, սակայն ոչինչ չեն հայտնաբերել:
Երեկ Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 175 նոր դեպք, ապաքինվել է 299 պացիենտ, մահացել 3 քաղաքացի: Մահացածներն ունեցել են ուղեկցող քրոնիկանան հիվանդություններ: