Պարետատունը դադարեցրել է «Դվին»-ում ընթացող «Քանաքեռցի Տույի» դստեր հարսանիքը․Irakanum.am
ОбществоՈստիկանության և պարետատան աշխատակիցներն այս պահին «Դվին» համալիրում են։ Դադարեցվել է ռեստորանային համալիրում ընթացող հարսանիքը։ Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ «Դվին» ռեստորանային համալիրում այսօր նախատեսված էր քրեական հեղինակություն համարվող Արթուր Ղազարյանի (Քանաքեռցի Տույ) դստեր հարսանիքը։
«Մեզ հայտնի դարձավ, որ Արթուր Ղազարյանի դստեր հարսանիքին հրավիրված է եղել ավելի քան 300 հոգի, ինչը խախտում է, քանի որ պարետի համապատասխան որոշմամբ թույլատրվում է մինչև 40 հոգանոց խնջույքներ։
Պայմանավորված այս հանգամանքով էլ պարետատան աշխատակիցները ոստիկանության ուղեկցությամբ այցելել են «Դվին» համալիր։ Ներկաներից մեկը Irakanum.am-ին պատմեց, որ ռեստորանից դուրս են հրավիրվել բոլոր հյուրերը, սկսվել է իրարանցում։
Չի բացառվում, որ կասեցվի նաեւ «Դվինի» գործունեությունը։ Մեր տեղեկություններով քրեական հեղինակության դստեր հարսանիքին հրավիրված են եղել ինչպես նախկին, այնպես էլ գործող իշխանության տարբեր ներկայացուցիչներ, ովքեր ոստիկանների ներս մտնելուն պես արագ լքել են ռեստորանը։»,- գրում է Irakanum.am-ը։
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ