Հայաստանը շարունակում է առաջատար մնալ
ՀասարակությունՀայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:
Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, օգոստոսի 31-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 14 770, մահացության ցուցանիշը՝ 297:
Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.
1. Հայաստան – 14 770
2. Ռուսաստան – 6820
3. Իրան - 4458
4. Ադրբեջան – 3588
5. Թուրքիա – 3197
6. Վրաստան – 373
Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.
1. Հայաստան - 297
2. Իրան – 256
3. Ռուսաստան – 118
4. Թուրքիա –75
5. Ադրբեջան – 53
6. Վրաստան – 5
Հիշեցնենք, որ Հայաստանում օգոստոսի 31-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 31, մահվան՝ 3 նոր դեպք․վարակվածների ընդհանուր թիվը 43 781 է, մահվան դեպքերինը՝ 1147:
Մեկ օրում առողջացածների թիվը 72 է, ընդհանուր առողջացածներինը՝ 37 722, փաստացի բուժվողներինը՝ 4912 (մեկ օրում նվազել է 44-ով):
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ