Yerevan, 02.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Դերասանուհի Լիլիթ Հարոյանի ամուսինը Բելառուսից է, Չինաստանում IT ընկերություն ունի. զույգի հարսանեկան ֆոտոշարքն ու սիրո խենթ պատմությունը

Interview

EXCLUSIVE

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ դերասանուհի, հաղորդավարուհի Լիլիթ Հարոյանն ամուսնացել է: Հաղորդավարուհու ամուսնության մասին մարդիկ իմացան Ֆեյսբուքում կարգավիճակի փոփոխությունից, սակայն Լիլիթը մինչև այս պահը չէր բացահայտել, թե ով է իր ընտրյալը: Լիլիթն ամուսնացել է Բալիում: Ընտրյալը՝ Ալեքը, Բելառուսից է: Անձնական կյանքում եղած փոփոխության բացառիկ մանրամասները Լիլիթը վստահել է Tert.am Life-ին, ինչպես նաև ամուսնու հետ նկարահանվել մեր ֆոտոշարքում:

Լիլիթն ու Ալեքը հարսանիք չեն արել պանդեմիայիով պայմանավորված իրավիճակի պատճառով, ուստի՝ ֆոտոշարքը հարսանեկան էր: Լիլիթը հարսի 2 զգեստ ընտրեց, առաջինն իր ցանկությամբ, երկրորդը՝ Ալեքի: Զույգը նապխատեսում է հարսանիք ունենալ 2021 թվականին՝ Բալիում, որտեղ սկսվել է նրանց սիրո պատմությունը:

Լիլիթը ոգևորությամբ պատմեց, որ գտել է իր երազանքների տղամարդուն: Իրենց սիրո պատմությունը հաղորդավարուհին բնորոշում է խենթ: Առհասարակ, իրենց համարում է շատ ակտիվ խենթ զույգ, սիրում են շրջագայել, պարել:

Ալեքը Բելառուսից է, 15 տարի է՝ գործի բերմամբ ապրում է Չինաստանում, որտեղ, Լիլիթի խոսքով, ունի իր IT ընկերությունը: Մասնագիտությամբ ծրագրավորող է:

«Միշտ երազել եմ, որ ամուսնուս գործը լինի համակարգչով, այսինքն` հեռակա, որպեսզի կարողանանք մշտապես ճանապարհորդել: Նրա հոբբին սպորտն ու լեզուներն են: Ինձ համար միշտ կարևոր է եղել, որ տղամարդն առողջ ապրելակերպ վարի, ինչպես ես,- ոգևորությամբ ասաց Լիլիթն ու հավելեց, որ մտադիր են շատ ճամփորդել, բնակության հստակ վայր չեն ֆիքսել,- մենք սիրում ենք արև, տաք եղանակ, մտադիր ենք ձմեռել Բալիում, որը մեզ համար արդեն տուն է դարձել: Անչափ սիրում ենք Հայաստանը, տարվա մեջ մի որոշ ժամանակ կլինենք Հայաստանում: Հետագայում գուցե մեկնենք ԱՄՆ: Աշխարհում այնպիսի իրավիճակ է, որ ծրագրելն այս պահին այնքան էլ ճիշտ չէ, ուստի՝ այս տարի կլինենք Հայաստանում»:

Լիլիթի և Ալեքի հարաբերությունները բավականին արագ են զարգացել. «9 ամիս է, ինչ միասին ենք, սակայն ոչ ոքի այդքան լավ չեմ ճանաչում, որքան իրեն, և ոչ մեկ ինձ այդքան լավ չի ճանաչում, որքան Ալեքը»:

Նա պատմեց, որ Ալեքն իր կյանքում հայտնվել է հենց այն փուլում, երբ չէր մտածում անձնական կյանքը դասավորելու մասին. «Իմ մեջ ինքնաճանաչման շատ խորը փուլ էր ընթանում, ես ճանապարհորդում էի. հասել էի իմ սիրելի Բալի կղզի: Այդ փուլում չէի էլ մտածում ինչ-որ հարաբերության մասին, կենտրոնացումս ինձ վրա էր` ավելի զարգանալու և խորացնելու հոգեբանական գիտելիքներս: Մի քանի օրով ընկերուհուս մոտ գիշերելու համար պատահական հայտնվեցի շատ գեղեցիկ մի հյուրատանը: Վերջնականապես համոզվեցի, որ պատահական ոչինչ չի լինում: Ինձ շատ դուր եկավ այդ հյուրատունը, որոշեցի ավելի երկար մնալ և մասնակցել այնտեղ ընթացող բոլոր հետաքրքիր դասերին, ինքս յոգա դասավանդել: Հունվարն էր, մի գեղեցիկ առավոտ մտա ընդհանուր խոհանոց` միրգ վերցնելու, ընթացքում հայերեն խոսում էի հեռախոսով: Նկատեցի, որ երկու հոգի խոսում են, նրանցից մեկն ինչ-որ նոր տղամարդ է, ում դեռ չեմ ճանաչում (հյուրատանը բոլորս գիտեինք իրար, ապրում էինք ինչպես մի մեծ ընտանիք): Մեր հայացքները հանդիպեցին, այդ պահին կարծես ամբողջ աշխարհը դադարեց գոյություն ունենալ, պահը սառեց, մի քանի վայրկյանը դարձավ հավիտենական: Այդ մի քանի վայրկյանում զգացի սեր, կոմֆորտ, հարազատություն, կիրք: Այնուհետև լքեցի խոհանոցը: Ինչպես հետո իմացա, նա հետաքրքրվել էր, թե ինչ լեզվով եմ ես խոսում, քանի որ նա սիրում է ուսումնասիրել լեզուներ, տիրապետում է 13 լեզվի: Նրա համար, կարծես, չկային «անծանոթ լեզուներ»»:

Դերասանուհու խոսքով՝ Ալեքը եկել էր Բալի հանգստանալու, սակայն սկսվեց պանդեմիան, նա հետաձգեց իր թռիչքը դեպի Չինաստան: «Ավելի ուշ իմացա, որ թռիչքը փոխել էր նաև այն պատճառով, որ սիրահարվել էր: Մենք սկսեցինք շփվել, առավոտյան նայում էինք` ինչպես է արևը ծագում, մարզվում էինք միասին, պատրաստում համեղ ուտելիքներ: Շուտով ինձ բռնացրի այն մտքի վրա, որ իր հետ շատ կոմֆորտ է. կարծես ընտանիք լինեինք: Դե, երկար ժամանակ հեռու էի ընտանիքիցս, ու կարոտել էի այդ զգացումը: Կիսվում էինք միմյանց հետ, պատմում, ֆիլմեր դիտում. առավոտից երեկո միասին էինք: Դարձել էինք ամուր ընկերներ, նաև սիրահարված էինք: Ես նրա մեջ տեսնում էի այն ամենը, ինչ իմ մեջ բացակայում էր` դիսցիպլինա, ստաբիլություն, ուժ, ոչ էմոցիոնալություն, հստակություն և շատ այլ որակներ: Իսկապես նա այն տղամարդն է, ում մասին այդքան երազել եմ և միշտ հավատեցել, որ մի օր մեր ճակատագրերը կբախվեն»,- ընդգծեց Լիլիթը:

Այս ամենին հետևել է զույգի՝ տարբեր երկրներում հայտնվելն ու տևական բաժանումը, սակայն, ըստ հաղորդավարուհու, հեռավորությունը միայն դրական է ազդել իրենց հարաբերությունների վրա:

«Ալեքը պետք է գնար Չինաստան, որպեսզի համակարգիչը բերեր ու կարողանար աշխատել: Առաջարկեց, որ ես էլ իր հետ գնամ: Դա հենց այն ժամանակն էր, երբ Չինաստանն ամենածանր վիճակում էր Կորոնավիրուսի առումով: Ասացի, որ ծնողներս կանհանգստանան, հրաժարվեցի գնալ: Նա խոստացավ, որ համակարգիչը կվերցնի ու հետ կգա: Սակայն նրա՝ Չինաստան հասնելուն պես Բալին իր սահմանները փակեց, նա չկարողացավ վերադառնալ: Այդ ժամանակ մեր հարաբերություններում սկսվեց մի նոր փուլ: Ճակատագիրը փորձեց ստուգել մեր հարաբերությունների ամրությունը. սկսեցինք ավելի մտերմանալ, ավելի շատ շփվել, կիսվել: Սկսեցինք միասին գրքեր կարդալ, քննարկել, վիդեոզանգերի միջոցով շփվել և այլն: Ֆիզիկապես մեր բաժանումն ավելի մտերմացրեց մեզ և ամրացրեց մեր հարաբերությունները: Սերը հաղթում է»,- ասաց դերասանուհին:

Ըստ Լիլիթի՝ երբեմն բախումներ լինում են, բայց մենթալիտետների շատ մեծ տարբերություն չեն զգում: Դերասանուհին վստահ է՝ սերն ամեն բան կհաղթի. «Սերը հարցեր չունի… ոչ ազգություն, ոչ աչքերի գույն, ոչ էլ այլ բան: Երբեք: Մենք խոսում ենք անգլերեն և ռուսերեն: Գիտենալով նրա սերը լեզուների հանդեպ` համոզված եմ, որ հայերեն նույնպես կսովորի: Ես միշտ կատակում եմ`ասելով թող քեզնից գաղտնի մի լեզու լինի, որ ընկերուհիներիս հետ խոսեմ, չհասկանաս: Նա էլ պատասխանում է՝ ինձ 2 տարի մնաց: Նախկին Սովետական Միության երկրները բավականին նման են իրենց մենթալիտետով: Բախումներ լինում են, այո, և դա բնական է, կարևորն այն է, որ հասկանաս քո դասն այդ վեճից: Մեր վեճերը տևում են 3-7 րոպե, կամ ես եմ գնում գրկում իրեն, կամ ինքն ինձ: Այնուհետև զրուցում ենք, քննարկում,  թե ինչ անենք, որ խնդիրը չկրկնվի: Եթե ուզում ես ունենալ իդեալական հարաբերություն, պիտի գիտակցես, որ դա երկկողմանի աշխատանք է: Մեր երկուսի մտադրությունն էլ միանալու սերն ու աջակցությունն է, իսկ մնացածն արդեն ժամանակի խնդիր է»:

Ալեքն ու Լիլիթը միմյանց ընտանիքների հետ ծանոթացել են ամուսնությունից հետո. «Մենք շատ երկար սպասեցինք, որ սահմանները բացվեն, սակայն ոչինչ չէր փոխվում: Իրար հանդիպելու միակ տարբերակը Բելառուս մեկնելն էր, քանի որ այն երբևէ չէր փակել իր սահմանները: Ես Բալիից թռա Բելառուս, ինքը` Չինաստանից: Հենց Բելառուսում էլ ամուսնությունը գրանցեցինք զագսում, և ինքն արդեն որպես իմ ամուսին կարողացավ մուտք գործել Հայաստան: Ծնողներս վիդեոզանգերով խոսում էին իր հետ, բավականին մտերմացել էին: Իմ կյանքում ահա այսպիսի խենթ բան ստացվեց. ծնողներս իրենց փեսային առաջին անգամ տեսան, երբ նա արդեն իմ ամուսինն էր: Ասացի՝ մա´, պա´, ծանոթացեք ամուսինս է: Մերոնք ինձ վստահում էին, այնուամենայնիվ, շատ հուզիչ էր, երբ առաջին ընթրիքի ժամանակ Ալեքը հորիցս խնդրեց իմ ձեռքը, չնայած ես արդեն իր կինն էի: Ալեքին բոլորը սիրում են: Հատկապես մայրս շատ ուրախ էր ինձ համար, ասում է` ոսկի տղա է Ալեքը: Հայրս սկզբում ստուգիչ հարցեր էր տալիս, մի քիչ անհանգիստ էր, հիմա ինքն էլ է համոզված, որ մենք լավ ընտանիք ենք ստեղծել: Մենք բոլորս արդեն մի ընտանիքի պես ենք»:

Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023