Ողբերգական վրաերթ․ 39-ամյա հետիոտնը տեղում մահացել է
ՀասարակությունԱյսօր, սեպտեմբերի 1-ի, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրում։ Ժամը 03։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Բենիկ Ս․-ն Արմավիր քաղաքի Երևանյան-Թումանյան փողոցների խաչմերուկում իր վարած Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտն, Ամրավիրի մարզի բնակիչ՝ 39-ամյա Գարիկ Մ․-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Վարորդը փախուստի չի դիմել։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ