Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»


«Ճար­պիկ­ներն ար­դյուն­քի են հաս­նում,տա­ղան­դա­վոր­նե­րը՝ ոչ». «Փաստ»

Մշակույթ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ճարտարապետ, նկարիչ, քանդակագործ Արտյոմ Ղազարյանն այժմ քարի, փայտի ու երկաթի համադրությամբ հետաքրքիր աշխատանքներ է ստեղծում: Երբեմն նույնիսկ անհավատալի է թվում, թե ինչպես կարելի է մեկտեղել անհամադրելի թվացող այս նյութերը: Նախքան աշխատանքները ներկայացնելը, մեր զրուցակիցը պատմում է ինքն իր մասին: «Կրթությամբ ճարտարապետ եմ, զբաղվել եմ թե՛ ճարտարապետական նախագծերով, թե՛ դիզայնով, թե՛ գեղանկարչությամբ, թե՛ քանդակագործությամբ: Տեղում դոփել չեմ սիրում:

Нет описания.

Կյանքը փոփոխվում է, եթե ինչ-որ բան սկսում է իրեն չարդարացնել, ստեղծագործողը պետք է դա հասկանա: Նաև այդ փոփոխությունների հետևանքով սկսեցի աշխատել տարբեր նյութերով, վերջին նյութը երկաթն է, բայց աշխատանքներս միայն երկաթից չեն, միախառնված են երկաթն ու փայտը, երկաթն ու քարը: Այս բոլորը համադրելով՝ ստանում եմ տարբեր կերպարներ: Ճանապարհը քիչ-քիչ ես անցնում, հասնում ինչ-որ կետի: Ամեն ինչ միանգամից չի լինում:

Нет описания.

Կարող ես 1-2 տարի չաշխատել, բայց երևակայությունդ, միևնույն է, աճում է: Նոր գործ սկսելուց չես սկսում այն մակարդակից, որի վրա կանգ էիր առել: Տպավորություն է, թե այդ մեկ-երկու տարին, որ գործ չես արել, միևնույն է, աշխատել ես: Մարդն ամբողջ կյանքում աճում է: Չեմ ընդունում որևէ տեսակի աշխատանք, որն արվելու է միջակության մեջ: Եթե ինչ-որ բան անում ես, պետք է լավ անես:

Нет описания.

Դա իմ սկզբունքն է: Եթե նկարագրելու լինեմ ինքս ինձ, ապա ինձ մոտ զարգացած է երևակայությունը: Ստեղծագործող մարդը եթե երևակայություն չունեցավ, կա՛մ չի կարողանալու նորմալ ստեղծագործել, կա՛մ էլ ձանձրացնելու է: Չեմ սիրում կրկնվել իմ աշխատանքներում: Շատ եմ սիրում տարաբնույթ նյութերի հետ աշխատել: Դրա ամենավառ ապացույցն իմ կոլաժներն են, դրանք թափոններից հավաքված աշխատանքներ են, որոնք կարողացել եմ ճիշտ համադրել իրար հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ղազարյանը:Нет описания.

Նշում է՝ կցանկանար, որ մեր երկիրը հարուստ լիներ, պատվերներ շատ լինեին: «Փող աշխատելը լավ բան է, բայց աշխատանքդ պետք է հաճույքով անես: Եթե անընդհատ նույն բանը պատրաստում ես, վաճառում ու փող աշխատում, ապա, կոպիտ ասած, մի քիչ նմանվում ես արհեստավորի»,-հավելում է նա: Արտյոմը երկար տարիներ քաղաքում է ապրել, հետո տեղափոխվել Եղեգնաձոր՝ հայրական տուն: «Սկզբից տրամադրված չէի այստեղ ապրելուն, իսկ հիմա հակառակն է, քաղաքը քիչ է ձգում: Բնություն, հանգստություն, իսկ ստեղծագործող մարդու համար դա կրկնակի հաճելի է: Աշխատում եմ տանը:Нет описания.

Չեմ կարող հստակ ասել, թե տան որ հատվածն է արվեստանոցը: Ավելի շատ տուն-արվեստանոց եմ կոչում այն»,-նշում է մեր զրուցակիցը: Հարցնում եմ՝ շատ է խոսվում այն մասին, որ մարզերն ու մայրաքաղաքը պետք է համաչափ զարգանան, այս հարցում արհեստներն ու արվեստներն ի՞նչ դեր պետք է ունենան: «Քաղաքը և մարզերը տարբեր հարցերում մի քիչ մոտեցել են իրար: Անկախ իրենից, կարող եմ ասել՝ նույնիսկ առանց պետության մասնակցության, այդ հարցերը սկսել են կամաց-կամաց լուծվել: Հազվագյուտ բաներ պետք է լինեն, որ, օրինակ՝ որևէ մարզում չլինի, բայց Երևանում լինի:Нет описания.

Իհարկե, պետք է այստեղ խոսենք տուրիզմի մասին: Խորհրդային տարիներին ու անկախությունից մոտավորապես տասը տարի հետո էլ մեր երկրում նորմալ տուրիզմ չկար: Մարդիկ էին գալիս, գնում, բայց այդ «կառույցը»՝ տուրօպերատորներ, տուրեր և այլն, չի եղել: Հիմա այն սրընթաց վերելք է ապրում: Զբոսաշրջիկին ցանկացած երկրում ոչ այնքան մայրաքաղաքն ու քաղաքներն են հետաքրքրում, որքան մշակույթը: Այս դեպքում արդեն մարդը պետք է իմանա՝ հինն ինչպիսին է եղել, որ հետո նորի հետ ծանոթանա: Իսկ դրա համար պետք է մարզեր գնաս:Нет описания.

Օրինակ՝ զբոսաշրջիկը գնում է Գեղարդ, տեսնում է 13-րդ դարում մեր կենտրոնագմբեթ վանքերն ինչպիսին են եղել և այլն: Նրանց հետաքրքրում են ճաշատեսակները, խմիչքը, հեքիաթները և շատ այլ երևույթներ, և այս ամենը մշակույթ է: Զբոսաշրջիկը տեսնում է, որ թոնիրի մեջ լավաշ են թխում, հավատացեք, դա նրան ավելի շատ է հետաքրքրում, քան քաղաքում լավագույն ռեստորանում ընթրելը: Եկավ մի պահ, երբ Հայաստանում սկսեցին գործել տուրիստական կազմակերպությունները, որոնք, ի դեպ, հիմա շատ վատ վիճակում են:Нет описания.

Մարզերի բնակիչները ևս ներգրավվեցին տուրիստական գործընթացին: Այս ամենն է նպաստում մարզերի զարգացմանը»,-ասում է Ղազարյանը: Ասում է՝ այս համաճարակը ստիպել է տարբեր մարդկանց միավորվել՝ իրենց գործն «առաջ տանելու» համար: «Ցանկացած վատ բանի մեջ պետք է փորձել լավը գտնել: Մարդու մեջ պետք է շարժիչ ուժ լինի՝ հանուն ինչի սա անել: Պետությունը պետք է այս հարցում ձեռք մեկնի: Տեսեք՝ «Իմ Հայաստան» կազմակերպությունը տարիներ առաջ ինձ ասաց՝ ի՞նչ գործիքների կարիք ունես, օգնենք ձեռք բերելու հարցում:

Ոչ թե քեզ փող են տալիս, այլ դու գնում ես գործիքը, իրենք փոխանցում են գումարը: Երեք գործիք գնեցի՝ մոտ 700 հազար դրամի չափով, իրենք գումարը փոխանցեցին: Մինչև հիմա ինձ այդ աջակցությունից լավ եմ զգում: Նույնը պետք է պետությունն անի՝ գուցե այլ տարբերակներ մշակելով: Հիմա ծայրահեղ վատ վիճակի մեջ են բոլոր արվեստագետները: Կարող եմ խոսել սեփական օրինակով: Իմ աշխատանքների գնորդները 70-80 տոկոսով զբոսաշրջիկներն են, որոնք դրանք գնում են որպես հուշանվերներ:Нет описания.

Զբոսաշրջիկներ հիմա չկան, տեղացի գնորդներն էլ քիչ են: Այս ընթացքում որևէ տեսակի աջակցություն չեղավ: Գրանցված չես, աջակցություն էլ չկա: Նկարիչը որտե՞ղ գրանցվի, նկարելու արտադրամաս կա՞, ո՛չ նման պահանջ կա, ո՛չ էլ հարկեր: Նույնը լուսանկարիչների կամ մյուսների պարագայում: Կյանքը դաժան օրենք ունի. ճարպիկներն արդյունքի են հասնում, տաղանդավորները՝ ոչ: Կամ էլ արդյունքի հասնում են մահանալուց հետո: Հակաճգնաժամային միջոցառումների մասին:

Վարկեր ունեմ, շատ քիչ մարդ եմ ճանաչում, որ վարկեր չունի, կարող էին գոնե վարկերը սառեցնել, մեկ տարի հետո սկսեինք վճարել կամ այլ տարբերակ մշակեին: Ողորմություն չենք ուզում, բայց հազար ու մի տարբերակ կա մարդկանց ձեռք մեկնելու համար: Սայլը պետք է տեղից շարժել: Պետք է լինի ազգանպաստ քաղաքականություն՝ ինչ անել, որ ազգի սերուցքը՝ լավագույն արհեստավորները և արվեստագետները, չհայտնվեն ծանր վիճակում: Օրինակ՝ որոշեցին, որ թատրոնները պետք է բացօթյա գործեն:

Բա նկարիչն ի՞նչ անի, քանդակագո՞րծը, հուշանվերներ պատրաստո՞ղը: Հուշանվերները չեն վաճառվում, որովհետև զբոսաշրջիկներ չկան, լավ, բա հիմա այդ մարդն ի՞նչ անի, եթե դա իր եկամտի աղբյուրն է: Կարող է, օրինակ՝ պետական այս կամ այն գերատեսչությունը գնել տարբեր ստեղծագործողների աշխատանքները, նվիրել դրանք իրենց միջազգային գործընկերներին, սա էլ աջակցություն կլինի մարդկանց: Սա ընդամենը տարբերակ է, պետք է հանդիպել ստեղծագործողների հետ, լսել նրանց առաջարկները և լուծումներ գտնել»,եզրափակում է Արտյոմ Ղազարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Դուք կանաչ լույս վառեցիք Արցախի հայաթափման համար. ՇարմազանովՔուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Ընկերությունը կարևորում է նման ճանաչողական այցերը՝ ծանոթացնելու հանրությանը երկրի տնտեսության հենասյուն հանդիսացող որոլտին, ներկայացնելու իրական խնդիրներն ու ձեռքբերումներըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվԻշխանությունը միայն պարտվելու ու հանձնվելու սցենար է առաջարկում. Նաիրի Սարգսյան Փաշինյանը դեռ մտմտում է նոր Սահմանադրության մասին Մոսկվայից զգուշացրել են հետևանքների մասին Պորտուգալիայում գործարկվել է Եվրոպայում ամենամեծ արևային էլեկտրակայանը«Crocus City Hall»- ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժողների թիվը հասել է 360-ի ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում Հայտնի են Եվրո-2024-ի բոլոր մասնակիցները 25-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ ծնողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով Քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի նամակը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Փաշինյանի իշխանությունը միայն առաջին հայացքից է թվում անառիկ ամրոց, ճիշտ ճնշման դեպքում կփլվի շատ արագ. Վահե Հովհաննիսյան Կյանքից հեռացել է Արթուր Աբրահամի հայրը Հայրենիքի և մեր պետության ճակատագրի հանդեպ սրտացավությունն ու անձնական պատասխանատվության գիտակցումը հիմքեր են ստեղծում կուսակցություն հիմնելու համար. Արշակ Կարապետյան Նոյեմբերյանի ու հարակից գյուղերի խոցելիությունը կիսաշրջափակման պայմաններում կտրուկ աճում է․ Տիգրան Աբրահամյան (լուսանկարներ) Թեմայի շուրջ պետք է լինի իրական քննարկում, որպեսզի մեր ժողովուրդը չդառնա տուգանքի մատերիալ հակահայ, ազգակործան իշխանության ձեռքին. Կամենդատյան Գազամատակարարման պլանային անջատումներ` Մարտունի քաղաքի որոշ բնակավայրերում4300 տարեկան եգիպտական դամբարան է հայտնաբերվել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Երևանում փոսային նորոգման աշխատանքները վաղվանից մեկնարկում են. Հայկ Կոստանյան Լայն, փափուկ, ինքնատիպ. շտապեք ձեռք բերել կահույքի նոր տեսականին՝ ՎենուսիցԲերդ-Ճամբարակ ճանապարհին բուք է. Ջուջևան-Կիրանց հատվածը փակ է. Հայաստանի 7 մարզերում ձյուն է տեղումԻրավիճակը հեշտ չէ․ Պուտին Fastex-ի և ftNFT-ի աջակցությամբ կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված սիմֆոնիկ համերգը