Ընդդիմադիր բևեռի կոնսոլիդացիան ամուր կլինի միայն Գ. Ծառուկյանի շուրջ
БлогՀասմիկ Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Չնայած որոշ իշխանականներն արդեն իսկ հասցրել են հայտարարել, թե ընդդիամդիրների հայտարարած թեժ աշնանից մտահոգված չեն, այդուհանդերձ մամուլում շրջանառվող պատվիրված հոդվածներն ու ապատեղեկատվական արշավը, բոլորովին այլ տրամադրությունների մասին է խոսում: Երկրում ստեղծված ներքաղաքական, սոցիալտնտեսական ծանր իրավիճակի լավագույն բնութագրիչը դա շարքային քաղաքացիների գնահատականն է: Անցել են ժամանակները, երբ կուրորեն հավատում էին մարդիկ հաղորդվող պաշտոնական տվյալներին, հիմա իրականությունն արդեն համացանցից դուրս է եկել: Հանրության արդարացի դժգոհության ֆոնին ընդդիամդիրների ակտիվացումը հոգեցնցումների մեջ է գցել իշխանական վերնախավին, ովքեր հույս ունեն, որ դեռևս անցյալում նախաձեռնած քաղաքական հետապնդումների միջոցով հնարավոր կլինի լռեցնել ընդդիմադիրներին:
Փաստ է, որ քաղաքական կապիտալի, մարդկայինն ռեսուրսի առումով, ընդդիմադիր դաշտում բացարձակ դոմինանտի կարգավիճակ ունի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Սա բոլորին էլ տեսանելի է և առանձնապես ինչ-որ օրինակներ պետք չի բերել, որ դա հաստատվի: Ոչ պակաս կարևոր է նաև հանրության հարգանքի և վստահության ֆակտորը, և կրկին եթե ռեալ խոսենք, այդ առումով էլ ընդդիամդիր թևում Ծառուկյանը կրկին առաջատարն է:
Այս կարևորագույն հանգամանքները համադրելով, առողջ բանականությունը հուշում է, որ եթե ընդդիամդիր դաշտում, այնուամենայնիվ մեկ գաղաարի՝ կառավարության 100 տոկոսի փոփոխության շուրջ համախմբում լինի, ապա այդ կոնսոլիդացիայի կենտրոնը պետք է լինի Գագիկ Ծառուկյանը:
Դա է հուշում դասական քաղաքագիտական լոգիկան և դա է հուշում նաև նույն հարցումների ժամանակ քաղաքացիների հայտարարություններն այն մասին, որ պատրաստ են մասնակցել Ծառուկյանի կազմակերպած հանրահավաքներին:
Մեծ հաշվով պետք է արձանագրենք սակայն, որ Գագիկ Ծառուկյանն իր քաղաքական թիմի հետ միասին, կարող է և միայնակ սկսել այն պայքարը, որի մասին հայտարարել է անձամբ ԲՀԿ ղեկավարը, այստեղ սակայն մյուս ընդդիմադիրների համար առկախված խնդիր կառաջանա մարգինալացման: Դա իրենց ընտրությունն է, իրենց որոշելիքը, իսկ Ծառուկյանն արդեն իսկ հստակ նախանշել է իրենց պայքարի ճանապարհային քարտեզը...հետագա ներքաղաքական զարգացումները վստահ եմ թեժ է լինելու, համբերել է պետք մի քիչ: