Աշոտ-Սոֆյա ռոմանտիկ զույգն ու «Սիրո թեւեր» նոր սերիալը
«Արմատներ» սերիալի դերասանական կազմը շուտով հեռուստադիտողին նոր պատմություն կներկայացնի: Նրանք այսօր կրկին միասին են նկարահանման հրապարակում՝ արդեն «Սիրո թեւեր» կոչվող նոր սերիալի համար:
Այս նախագծում եւս Աշոտ Տեր-Մաթեւոսյանը հանդես է գալիս ոչ միայն որպես դերասան, այլեւ ռեժիսորն է:
«Ովքեր ուզում էին՝ նույն թիմով նոր սերիալ նկարահանենք, տեղեկացնեմ՝ գրեթե նույն դերասանական կազմով, նույն ստեղծագործական խմբով նոր սերիալ ենք ստեղծում: Ուզում եմ բոլորիս մաղթել հաջող ընթացք, հաճելի նկարահանումներ, հուսով եմ՝ հեռուստադիտողի սպասումները կարդարացնենք»,-նշել է Աշոտը: