Կալանքը կարող է Էդգար Մալաքյանի կարիերայի վերջը տալ. պաշտպան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Էդգար Մալաքյանի պաշտպան Գոռ Միքայելյանը ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց, որ դատարանի որոշումը կբողոքարկի Վերաքննիչ քրեական դատարանում։ 

Միքայելյանը նշում է՝ արդյոք այդ խոչընդոտելու հավանականությունն այնքան մեծ էր, որ կարելի՞ էր ֆուտբոլիստի կարիերային վերջ տալ․ «Մեկամյսա կալանքը կարող է ֆուտբոլիստի համար ճակատրագրական լինել։ Հայաստանն էլ այնքան ֆուտբոլիստ չուներ, որ կարող էր այս ենթադրյալ հանգամանքի համար կալանքի տակ վերցնել»։

«Քննիչը ներկայացրել է օրենսգրքով նախատեսված կալանավորելու գրեթե բոլոր հիմքերը. կթաքնվի քննությունից, կխոչընդոտի քննությանը, նոր հանցանք կկատարի, կխուսափի պատժից ու պատասխանատվությունից։ Դատարանը բոլորի հիմքերից համարել է, որ առկա է քննությանը խոչընդոտելը։ Դատարանն էլ այդ հիմքն այնքան էլ մեծ չի համարել, այդ պատճառով կալանքի ժամկետը սահմանել է մեկ ամիս։ Այնպես չէ, որ, եթե Էդգար Մալաքյանը մնար ազատության մեջ՝ ինչ-որ մեկին ասելու էր, որ ինչ-որ ցուցմունք տա։ Ամեն դեպքում, ես չեմ կարծում, որ կալանքն էր այդ հավանականության ռիսկից հետ պահողը»,- ընդգծեց պաշտպանը։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։

Նշենք, որ Ֆուտբոլիստ եղբայրներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով եւ 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով:

Արփինե Հակոբյան

Վարույթ են հարուցում Ծառուկյանին կալանք չտված դատավորի դեմ. Hraparak.am Փաշինյանն այսօր երեկոյան երկրորդ փորձը կկատարի մանիպուլյացիոն կռուտիտներով սվաղելու իր դավաճանությունները. Աշոտյան «Նիկոլը իրա տունը քանդելու ա, Ծառուկյանի նման մարդուն կալանավորու՞մ են». քաղաքացիների արձագանքը Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների անդադարձը Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը Գերմանիայում 1500 տարի առաջ ապրած գերմանացի լորդի դամբարան է հայտնաբերվել (լուսանկարներ) Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 8 ամսում նվազել է 6.4 տոկոսով Լիբանանի վարչապետը հրաժարական է տվել Մանկատան դայակները կալանավորվել են սաներին խոշտանգելու մեղադրանքով Պահպանողականների և ռեֆորմիստների եվրոպական կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում ԲՀԿ-ին և նրա ղեկավարին Հարգելիներս, ԿԻՐԹԸ ձեզ արդեն շանտաժ է անում հենց ձեզնով. Վլադիմիր Մարտիրոսյան Տեսախցիկը ֆիքսել է Ուկրաինայում օդանավի կործանման պահը (տեսանյութ) 38-ամյա վարորդը «Ջորիով» վրաերթի է ենթարկել 63-ամյա հետիոտնին, վերջինս, ժամեր անց հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է Իմքայլականներն ընդդիմության դեմ հանել են իրենց գրպանային դատարանները Ծովագյուղի ծեծկռտուքի գործով կա ձերբակալված Ի պատասխան օրվա քաղաքական իշխանությունից բարարձակապես «անկախ» դատախազության «իրավական» հայտարարությանը․ Մոսկվայի մարզում 65 տարեկանից բարձր և քրոնիկ հիվանդություններ ունեցողներին հորդորել են սեպտեմբերի 28-ից սկսած պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը Երազանք-նպատակներ, որոնց պետք է ձգտենք վերափոխման ռազմավարությամբ. վարչապետը տեսանյութ է ներկայացրել «Աշխարհ կանգնի, իջնող կա». Էդուարդ Շարմազանով «Հայրենիք» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ Հայտնի է՝ երբ և որտեղ կկայանա Արարատ-Արմենիա – Ցրվենա Զվեզդա հանդիպումը
website by Sargssyan