Կորոնավիրուսից մահացած կնոջ ատամները ջարդված են, հարազատներին որևէ մեկը որևէ բան չի ասում

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացած կնոջ՝ 69-ամյա Սվետլանա Բարսեղյանի հարազատներն օրեր շարունակ խնդրել են, որ հիվանդին տեղափոխեն այլ ԲԿ, որտեղ կա վիրահատական բաժանմունք, սակայն հիվանդանոցը մերժել էր։ Ի վերջո, հիվանդը մահացել էր։ Հարազատները պնդում էին, որ իրենք ուզում էին հիվանդին տեղափոխել այլ հիվանդանոց, որովհետև «Սուրբ Աստվածամայր»-ում անգամ «ԿաՏե» չկար. գրում է hraparak.am-ը։

Այսօր, ժամը 12-ին Սվետլանա Բարսեղյանի թաղումն է։ Նրա հարազատներին հիվանդանոցից տրամադրել են այլ կնոջ ID քարտ, իսկ ամենասարսափելին այն է, որ կնոջ ատամները կոտրված են։

«Իր դիմացի ատամները կերամիկական էին, ես ուղղակի չեմ հասկանում՝ ի՞ նչ են արել մորս հետ»,-ասաց  կնոջ որդին՝ Արմենը, որը մեր զրույցի ժամանակ հիվանդանոցում էր։ Թեպետ ժամը 12-ին մոր հուղարկավորությունն է։ Չեն տվել նաև մահացած կնոջ հեռախոսները, ուրիշ մարդու անձնական իրեր են տվել։ Արմենն ասում է, որ հիվանդանոցից որևէ մեկն իրենց հարցերին չի պատասխանում։ 

«Ես պատկերացնում եմ հիմա էլ այն մարդկանց, ում հարազատի ID քարտը մեզ են տվել. նույն վիճակում են»,-ասում է Արմենը։

Նրա խոսքով՝ բուժանձնակազմից որևէ մեկը չի իջել ու իրենց հարցերին չի պատասխանել։ Իսկ այն անձը, ով պատասխանատու է, վերցրել է հիվանդանոցի ընդհանուր հեռախոսն ու գնացել։

Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ

Թշնամու հարվածային ԱԹՍ-ի հրթիռակոծումից Մեծ Մասրիկ գյուղի խաղաղ բնակչի տունը վերածվել է ավերակի, իսկ նա տեղում մահացել է Ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել. ՊԲ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից 3 քահանա մեկնեց Արցախ Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման ընդհանուր պատկերը ռուսական ԶԼՄ-ներում` հոկտեմբերի 23-25-ը Ջերմաստիճանը կնվազի ՖՈՏՈ. Ռուսաստանի ՕՏՈՒ-ն լայնամասշտաբ հարձակում է սկսել Թուրքիայի կողմից աջակցվող գրոհայինների ճամբարի վրա Ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ. ՊԲ Լիարժեք հրադադար հաստատելու և դրանից հետո պատերազմը վերջնականապես ավարտելու համար կա մեկ իրական ճանապարհ. Սենոր Հասրաթյան Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները Պուտինը կոչով դիմել է ՆԱՏՕ-ին Սահմանապահները /լուսանկարներ/ Ալիևը նշել է թուրքական կործանիչների օգտագործման պայմանը Նոր տեսանյութ առաջնագծից Թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքը հետախուզական թռիչք է իրականացնում հայ-թուրքական սահմանի մոտ. Razm.info Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտարարում է կամավորների հավաքագրում Թուրքական լիրան ռեկորդային անկում է գրանցել Հրադադարը կրկնին խախտվեց. Մանրամասներ Պետք է հասկանալ, թե այս բարդագույն իրավիճակում ինչպիսի հակախաղ պետք է առաջադրել թշնամուն. Տիգրան Աբրահամյան Հայ զինվորներն ամեն օր զոհում են իրենց կյանքը հանուն հայրենիքի. Ֆ-1-ի հայտնի ավտոարշավորդը նվիրատվություն է արել Ադրբեջանական կողմի հայտարարություններն ունեն ակնհայտ սադրիչ բնույթ․ հայկական կողմը խստորեն պահպանում է հումանիտար հրադադարի ռեժիմը
website by Sargssyan