Հերթական «հետողորմյան», այս անգամ՝ թիվ 114 դպրոցի տնօրենի հարցում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Երևանի թիվ 114 դպրոցում ատեստատների հանձնման փոքրիկ միջոցառումը ամռան սկզբին իշխանությունները դարձրեցին «փոթորիկ մեկ բաժակ ջրում»: Նախ՝ Նիկոլ Փաշինյանն իր էջում տեղադրեց համապատասխան տեսանյութը՝ նշելով, թե իբր դպրոցում Վերջին զանգի արարողություն են կատարել արտակարգ դրության ժամանակ, ապա գրառում կատարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, թե «մենք կձեռնարկենք ամենախիստ միջոցները»:

Նախարարը նախ՝ խիստ նկատողություն էր հայտարարել տնօրեն Ռուզաննա Կոստանյանին, ապա նրան ազատել աշխատանքից: Նախարարն անտեսել էր թե՛ պարզաբանումները, թե՛ աշակերտների ու ծնողների ձայնը՝ ի պաշտպանություն դպրոցի տնօրենի: Եվ ահա, դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը դատի էր տվել ԿԳՄՍ նախարարությանը՝ իրեն խիստ նկատողություն հայտարարելու վերաբերյալ համապատասխան հրամանը անվավեր ճանաչելու պահանջով:

«Փաստ» թերթի տեղեկություններով, դատարանը նախանիստ է արել և օրենքի ուժով խիստ նկատողությունը կասեցվել է: Ավելին, մեր աղբյուրի փոխանցմամբ, օրերս, այս որոշումից հետո նախարարը չեղյալ է հայտարարել նաև Ռուզաննա Կոստանյանի հետ աշխատանքային պայմանագրի լուծումը, այսինքն՝ նա վերականգնվել է աշխատանքում: Փաստացի, այս օրինակը ևս մեկ անգամ ի ցույց է դնում, որ իշխանությունները նախ ապահովում են շոուն, ապա իրականացնում այդ շոուից բխող քայլեր, իսկ հետո, երբ պարզվում է, որ ո՛չ պատճառ կա, ո՛չ իրավական հիմքեր, «հետողորմյա» են անում, ընդ որում՝ մաքսիմալ ծածուկ, այն դեպքում, երբ սկզբից մեծ աղմուկ էին բարձրացրել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կորոնավիրուսի դեմ պայքարում իրենց ավանդի համար մի խումբ բժիշկներ պարգեւատրվել են Իհարկե վերադառնում եմ. Արսեն Թորոսյան Շնորհավորում եմ Անկախության տոնի կապակցությամբ՝ մաղթելով բարեկեցություն, համերաշխություն և խաղաղ երկինք․ Արգամ Աբրահամյան Գ.Ծառուկյանի հովանավորությամբ հեծանվորդները մասնակցել են այս տարվա առաջին մրցաշարին Google-ը «դուդլ»-ով շնորհավորել է ՀՀ Անկախության 29-ամյակը Տորինոն այլևս հետաքրքրված չէ Արսենալի կիսապաշտպանով Տեսանյութ Երևան-Գյումրի ավտոճանապարհի չարաբաստիկ ավտովթարից. 2 հոգի տեղում մահացել են Ունենալ 5 մլն բնակչություն, ստեղծել 1,5 մլն աշխատատեղ. Մինչեւ 2050թ.–ի տեսլականը՝ ըստ Փաշինյանի Ալիևը շնորհակալություն է հայտնել Թբիլիսիին` Վրաստանի տարածքով դեպի Հայաստան զենքի մատակարարումը թույլ չտալու համար Նիկոլ Փաշինյանը խոնարհվել է մարված անմար կրակի առջև Հնագետները Եգիպտոսում հայտնաբերել են ավելի քան 2500 տարի առաջ թաղված 27 դագաղ (լուսանկարներ) Զինված օպերացիա մայրաքաղաքի կենտրոնում. ում են փնտրել իրավապահները Patek Philippe, IWC և Rolex․ ի՞նչ ժամացույցներ են նախընտրում կրել համաշխարհային առաջնորդները (լուսանկարներ) Արցախի «Արդարություն»կուսակցության շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ «Մեր ուղիները դեռ կխաչվեն»․ Մեսսին հրաժեշտ է տվել Վիդալին Ադրբեջանում պահեստազորի զինծառայողներին կանչում են հատուկ զինհավաքների Հայաստանում 4 նոր գեներալ-մայոր կա Բրիտանացիները կորոնավիրուսի 2-րդ ալիքի ֆոնին կրկին խուճապահար գնումներ են կատարում՝ «սրբելով» խանութները (լուսանկարներ) Հարգելի Նիկոլ Վովայի... Վլադիմիր Պուտին Ադրբեջանական կողմը կորուստ ունի
website by Sargssyan