Yerevan, 05.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Երբվանից է Փաշինյանը դարձել ժողովրդավարության ալֆան եւ օմեգան. Արմեն Աշոտյան

Blog

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլ Փաշինյանը ծանր է տանում մեր կողմից առաջ քաշած «Հայաստան՝ առանց Նիկոլի» և «Հայաստան՝ Նիկոլից հետո» թեզերը, որոնց նա փորձել է հակազդել օրերս իր հեղինակած մի խմբագրականով:

Առհասարակ, գործող իշխանությունները լավ են հասկանում, որ հանրության շրջանում խորացող հիասթափությունը, ահագնացող սոցիալ-տնտեսական խնդիրները, արտաքին քաղաքական մարտահրավերները ստեղծում են ներքին լարվածության այնպիսի մի պաշար, որը ցանկացած պատրվակով կարող է վերածվել քաղաքական գործընթացների կասկադային մեխանիզմի՝ արդյունքում ապահովելով «Հայաստան առանց Նիկոլի» նպատակի իրականացումը: Հանրային դժգոհության պոտենցիալ էներգիան պատեհ կատալիզատորի ներգործությամբ կարող է փոխակերպվել քաղաքական զարգացումների կինետիկ էներգիայի:

Այս իրականության ֆոնին ընդդիմության ակտիվացումը բոլոր ճակատներով՝ այդ թվում՝ Հանրապետականի ինստիտուցիոնալ, մարդկային և միջազգային ռեսուրսի մոբիլիզացմամբ, չի կարող չանհանգստատցնել Փաշինյանին:

Նրա պատկերացրած ժողովրդավարության բանաձևումը, որի շրջանակներում մենք իբր տեղ ու շանս չունենք, իրականում ներքին հակասությունների և երեսպաշտության հերթական դրսևրումն էր:

Հիշեցնեմ իրեն, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները ճանաչվել էին թե երկրի ներսում (այդ թվում՝ անձամբ Նիկոլի կողմից), թե արտերկրում: Սակայն դա չխանգարեց Փաշինյանին մանիպուլյատիվ և կեղծարար պոպուլիստական տեխնոլոգիաներով իրականցնել պետական հեղաշրջում՝ մի քանի էտապներով. գործադիր իշխանության զավթում հակասահմանարդրական ճանապարհով, օրենսդիր իշխանության զավթում հակասահմանադրական ճանապարհով, դատական իշխանության զավթում հակասահմանադրական ճանապարհով:

Ուստի տոտալ իշխանազավթման եղենակով այսօր վարչապետական աթոռին թառած Փաշինյանը որևէ բարոյական կամ քաղաքագիտական իրավունք չունի խոսելու իրական ժողովրդավարության մասին: Երկրի կառավարումը մեկ դերասանի թատրոնի վերածած, պետական ինստիտուտները էռոզիայի ենթարկող, մասնագիտական պատահականություններին պաշտոնների նշանակող, արտաքին ազդեցության տարաբնույթ գործակալների առջև հայկական պետականության դարպասները լլայն բացած Փաշինյանն այլևս ի վիճակի չէ իշխանությունը պահել բացառապես 2018 թվականի ապրիլյան իշխանազվաթման էյֆորիայի շնորհիվ:

Ժողովրդավարության մասին իր պատկերացումները խորությամբ հասկանալու համար կարող ենք հիշել նաև վերջին խորհրդարանական խայտառակ ընտրությունները, որոնց միակ նպատակը Հանրապետականին ԱԺ չթողնելն էր:

Հաճախ եմ ասել և հիմա կրկնում եմ՝ Հայաստանում գալիք իշխանափոխությունից հետո ջրի երես են դուրս գալու այն բազմաթիվ պատմությունները, թե ինչ ջանքեր էր գործադրում Նիկոլը, ինչ հրահանգներ էր իջեցնում նա պետական ապարատին, ինչպիսի ճնշումներ էին գործադրվում մարդկանաց վրա, որպեսզի նա ստանա իր սրտի ուզած հլու-հնազանդ ԱԺ-ն:

Ժողովրդավարոթյան դասեր տալուց առաջ լավ կլինի նա պատասխանի հետևյալ հարցին՝ 2018-ի դեկտեմբերին ու՞ր կորան Հանրապետականին ընտրողների կողմից տրված 50-60 հազար հավելյալ ձայները:

Իսկ մինչ հանրությունը մի օր կիմանա այս և Նիկոլի իշխանազավթման անատոմիային վերաբերող այլ բազմաթիվ հարցերի պատաասխանները, արձանագրենք, որ Փաշինյանի իշխանությունը երկրում վաղուց ոչ թե լեգիտիմ կառավարում է իրակացնում, այլ իրեն սրընթաց ապալեգիտիմացնող պառազիտություն: Ուստի ճիճվաթափությունը անխուսափելի է:

Եվ ամենակարևորը:

Այդ ո՞նց է լինում, որ 2017 թվականի լեգիտիմ ընտրություններից մի քանի ամիս անց Նիկոլին կարելի էր կեղծ օրակարգով մադրկանց փողոց հանել, իրականացնել իշխանազավթում, կոչել դա "ոչ բռնի թավշյա հեղափոխություն" ու ինքնահռչակվել որպես «ժողովրդավարության բաստիոն», իսկ հիմա, երբ ընդդիմությունը մարդկանց իրական դժգոհությունները և հիասթափությունը փողոցներում արտահայտելու մարտավարությունը չի բացառում, Փաշինյանն այն նախապես փորձում է պիտակավորել, որպես «հակաժողովրդավարական»:

Այդ երբվանի՞ց է ինքը դարձել ժողովրդավարության ալֆան և օմեգան, որ հանդգնի մեզ ու հասարակությանը ժողովրդավարության դասեր տալ:

Փողոցով եկածը փողոցով էլ կգնա»  :

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal