Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան


«Իշխող ուժը չի կարողանում իր կողմը գրավել ժողովրդին և դրա փոխարեն փորձում է «երկաթե ձեռքերում» պահել»․ «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Քաղաքական դաշտի ակտիվացման մի շարք նախադրյալներ կան, որոնցից առաջինն իշխանությունների վարած քաղաքականությունն է, որը երկիրը հասցրել է բավականին ծայրահեղ վիճակի: Այս կարծիքին է քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Մանրամասնելով՝ քաղաքագետն այլ հիմքեր էլ է առանձնացնում. «Համաճարակային իրավիճակի ոչ հմուտ կառավարում, որը հանգեցրեց տնտեսական շատ լուրջ խնդիրների, ընդհանուր դեպրեսիա՝ կախված համաճարակային իրավիճակի հետ: Բացի նշվածներից, մենք ընդհանրապես բոլոր ոլորտներում բացթողումներ ենք տեսնում՝ սկսած առողջապահականից, կրթականից, մշակութային ոլորտից և այդպես շարունակ:

Ընդհանուր առմամբ, շատ լուրջ դժգոհություն կա իշխանություններից»: Քաղաքագետը նկատեց՝ այսօր ընդդիմադիր ուժերից ոչ մեկը իշխանության գործողությունների վերահսկման հարց չի դնում. «Քաղաքական ուժերը հանդես են գալիս այն տեսանկյունից, ըստ որի՝ իշխանություններն ամբողջովին ձախողել են կառավարման ամբողջ գործընթացը, և իշխանություններին փոխելու խնդիր է դրվում»: Ինչ վերաբերում է «ի՞նչ է լինելու հետո» հարցի պատասխանը ընդդիմադիրների կողմից ձևակերպելու անհրաժեշտությանը, Ա. Ենոքյանը նկատում է. «Այստեղ երկակի է խնդիրը: Այսինքն, մի կողմից շատ պարզ է՝ ինչ պետք է չարվի. պետք է չարվի այն, ինչ ներկա իշխանություններն են անում բոլոր բնագավառներում:

Մյուս կողմից, երբ խնդիր է դրվում առ այն, թե ինչպիսի քաղաքականություն պետք է վարեն, այս դեպքում ընդդիմության միասնականությունն է փլուզվում, որովհետև յուրաքանչյուր քաղաքական ուժ մի պատկերացում ունի հետագա վարվող քաղաքականության մասին: Այնպես որ, սա բավականին նուրբ խնդիր է: Եթե նրանք փորձեն ցույց տալ, թե ինչպիսի փոփոխություններ պետք է անեն, այս դեպքում ավելի կբարդանա ընդդիմության գործը: Մինչդեռ, եթե հիմա էլ ներկայիս ընդդիմությունը փորձի գնալ «մերժի՛ր Նիկոլին» կարգախոսով, այս դեպքում միասնականություն ապահովելը ավելի հեշտ կլինի: Իսկ այն հարցը, թե ինչ պետք է անեն հետո, արդեն երկրորդ փուլի խնդիր կլինի:

Այսինքն, երբ իշխանությունը վերցնեն ու յուրաքանչյուրը հանդես գա իր ծրագրով»: Անդրադառնալով ընդդիմության հնարավորություններին՝ իշխանությանը փոխելու խնդրի համատեքստում, Աղասի Ենոքյանը նշեց, որ ընդդիմադիր ուժերն առանձինառանձին բավականին ուժեղ են. «Եվ եթե անգամ միավորված ընդդիմության խնդիր չառաջանա, և առանձին ուժեր փորձեն վերոնշյալ հարցն առաջ տանել, կարծում եմ՝ հնարավոր է հաջողության հասնել: Բայց մի պայմանով, եթե միմյանց չխանգարեն: Սա է հարցը, որը կարող է խնդիր առաջացնել»: Խոսելով կառավարման մի շարք հիմնախնդիրների մասին՝ Ա. Ենոքյանի հետ զրույցում անդրադարձանք նաև արտակարգ դրությունը կարանտինի ռեժիմով փոխարինելու հանգամանքին:

«Նախ՝ իշխանությունը համավարակն առաջին իսկ օրվանից հիմնականում օգտագործել է որպես քաղաքական գործոն: Համավարակի ժամանակ առանց հանրային քննարկումների այնպիսի նախագծեր գլորեցին ու անցկացրեցին, որոնք այլ վիճակներում, ավելի նորմալ պայմաններում հաստատ շատ լուրջ հանրային հակազդեցության կարժանանային: Մեծ հաշվով, այն բոլոր միջոցառումները, որոնք կիրառվեցին արտակարգ դրության ժամանակ և հիմա էլ կարանտինի ժամանակ են կիրառվելու, առողջապահական շատ փոքր նշանակություն ունեն: Եվ դրա հետևանքով է, որ այսքան շատ վարակվածներ, զոհեր ունենք»: Հաշվի առնելով կարանտինի նոր ռեժիմի խնդիրը՝ նա հավելեց. «Սա, մեծ հաշվով, նշանակում է, որ իշխող ուժը չի կարողանում իր կողմը գրավել ժողովրդին, և դրա փոխարեն, այսպես ասած, փորձում է «երկաթե ձեռքերում» պահել: Բոլոր գործողություններն այդ մասին են վկայում:

Բնականաբար, կարանտինային ռեժիմի սահմանումը կրկին հանգեցնելու է սահմանափակումների, դպրոցներում վիճակը վատթարանալու է, բիզնեսների համար կրկին ավելի վատ իրավիճակ է ստեղծվելու: Ընդհանուր առմամբ, ժողովրդին դեպի իր կողմը գրավելը Նիկոլ Փաշինյանի հիմնական խնդիրն է իշխանափոխությունից հետո, և հիմա փորձում է իշխանությունն իր ձեռքում «երկաթե ձեռնոցներով» պահել: Եվ սա արդեն ինքնանպատակ է դառնում, այլևս չկան բոլոր այն խնդիրները, որոնք պետք է լուծվեին իշխանությունների կողմից: Երկու տարվա մեջ ակնհայտ դարձավ, որ իրենք ի վիճակի չեն իրագործելու այդ ամենը և հիմա ընդամենը իշխանությունը պահելու խնդիր ունեն»,«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Թվարկելով այն գործոնները, որոնց պատճառով իշխանությունը հայտնվեց վերոնշյալ դրության մեջ, Աղասի Ենոքյանն ընդգծեց. «Հիմնական խնդիրն այն էր, որ իշխանության գալուց այս խումբը չգիտեր, թե ինչ է անելու, չուներ գործողությունների ծրագիր:Շատ են ասում, փողոցից են եկել, և համեմատում են Ղարաբաղ կոմիտեի հետ, բայց Ղարաբաղ կոմիտեի ներկայացուցիչներն իրար հետ շփվելու, քաղաքական ինչ-որ տեսլականներ ստեղծելու մոտ երկու տարի ժամանակ ունեին, որոնք այս կամ այն չափով իրագործեցին իշխանության գալուց հետո: Իսկ այսօրվա խմբի անդամները երկու շաբաթ միասին քայլել են և դրանից հետո վերցրել իշխանությունը:

Իրար հետ միասնական խնդիրներ մշակելու հնարավորություն ու ժամանակ չեն ունեցել, եթե անգամ կար այդ ցանկությունը: Երկրորդ կարևոր խնդիրը պրոֆեսիոնալիզմի լրջագույն պակասն է: Պրոֆեսիոնալիզմի պակասի պատճառով կա նաև հսկայական իրավական նիհիլիզմ՝ բացարձակ օրենքներին նշանակություն չտալ, անել այն, ինչ ձեռնտու է: Այս իրողությունները հանգեցրեցին այն վիճակին, որում այսօր իշխանություններն են: Այս խումբն իրեն տրված 70 տոկոսը ոչ թե հնարավորություն, այլ որպես իրավունք ընկալեց, ավելի կոնկրետ՝ ինչ կուզենք՝ կանենք»: Քաղաքագետը մատնանշեց նաև պատասխանատվության խնդրի մասին՝ շեշտելով, որ Հայաստանի ներսում իշխանությունների պատասխանատվության զգացումը չափազանց ցածր է: «Կոնկրետ Նիկոլ Փաշինյանին թվում է, որ եթե ինչ-որ ոչ էական փաստարկ գտնի, այն դարձնի էական՝ դրանով կհամոզի մարդկանց. ներողություն, բայց սա կոչվում է «կրուտիտ անել»:

Իրենք, մեծ հաշվով, ներքին պատասխանատվություն չեն զգում: Հայաստանի իշխանություններն առհասարակ միշտ էլ շատ քիչ են զգացել այդ ներքին պատասխանատվությունը: Բայց հիմա ավելի սարսափելի վիճակ է, որովհետև այսօր բարոյական, սահմանադրական, իրավական գործոնները չափազանց ցածր մակարդակում են: Լինում է նաև պատասխանատվություն, օրինակ՝ միջազգային հանրութան առաջ, որից նախկին իշխանությունները լուրջ վախեցել են, զգուշացել, որ միջազգային հանրության տրամադրությունն իրենց հանդեպ չփոխվի, իրենց մասին կոշտ հայտարարություններ չլինեն»,ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ այս իշխանությունների դեպքում այդ պատասխանատվությունն էլ չկա:

Անդրադառնալով կադրային քաղաքականությանը, մի քանի նախարարների հրաժարականների պահանջներին՝ քաղաքագետը նշեց. «Ընդհանրապես այն կարծիքին եմ, որ, օրինակ՝ նախարարների՝ տվյալ ոլորտների մասնագետ լինելը այդքան էլ կարևոր չէ: Նախարարը քաղաքական որոշում կայացնողն է: Այստեղ խնդիրն այն է, որ նախարարները պետք է ունենան լավ թիմեր, որոնք իրենց լավ մշակված ալտերնատիվներ կտան ու ընտրելով՝ որոշումներ կկայացնեն:

Բայց հարցն այն է, որ նախևառաջ այդպիսի թիմ չկա, երկրորդ՝ ընդհանրապես որոշում կայացնելու լուրջ խնդիր կա: Կամ էլ պարզապես կա սնապարծության, հեղափոխականության պահը՝ «եթե կարողացանք իշխանությունը վերցնել, խորհուրդների կարիք չունենք, ինչպես կուզենք՝ այդպես էլ կանենք»: Հայաստանում բազմաթիվ լավ մասնագետներ կան բոլոր բնագավառներում, խնդիրն ավելի շատ մենեջմենթի, կառավարչական շղթայի մեջ է: Բացի այդ, եթե մերժում եք նաև նախկին պետական ապարատը, չեք կարող կադրեր գտնել:

Ամենապարզ օրինակը բերենք: Ինչո՞ւ վեթթինգը կանգ առավ, որովհետև հասկացան, որ եթե բոլոր դատավորներին փոխեն, այդքան դատավորի թեկնածու չունեն: Կարելի է մեկ-երկու հոգու դրսից բերել, բայց այս ամենը զանգվածային չի կարելի փոխել: Նախկինների քաղաքականությունը կարող ես մերժել, բայց լավ մասնագետներին մերժելը կարող է այնպիսի կատաստրոֆայի բերել, ինչին հիմա ենք ականատես լինում: Ընդհանուր առմամբ, այսօր կառավարման շատ ցածր որակ ունենք:

Երկու խոշոր խնդիր կա. առաջինը կառավարման նպատակների բացակայությունն է: Մարդիկ եկել են իշխանության, բայց չգիտեն՝ ինչ անեն: Եվ որպես նշվածի հետևանք, առաջ է գալիս երկրորդ խնդիրը. եթե ունես իշխանական լծակներ ու չգիտես այդ լծակներով ինչ անել, ստիպված փող ես աշխատում, այսինքն՝ առաջանում է կոռուպցիայի խնդիրը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Մենք իբր հողի վրա ենք, բայց մեռած ենք, թաղած չենք․ Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Դուք կանաչ լույս վառեցիք Արցախի հայաթափման համար. ՇարմազանովՔուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է