Սեզոնային որոշ մրգեր թանկացել են. գնաճը շարունակվել է նաև օգոստոսին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հանրապետությունում նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ 2020թ. հունվար-օգոստոսին սպառողական շուկայում արձանագրվել է 1,8 տոկոս գնաճ: Մասնավորապես 2020թ. օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների շուկայում գրանցված գնաճը կազմել է 1,6 տոկոս: Իսկ ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների դեպքում արձանագրված գնաճը, ընդհանուր առմամբ, 10,1 տոկոս է: Առանձին դիտարկելով սննդամթերքի շուկան՝ նկատենք, որ 2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում գրանցվել է 3,9 տոկոս գնանկում: Մսամթերքի ապրանքախմբում գնանկումը շարունակվել է նաև 2020թ. օգոստոսին՝ կազմելով 3,9 տոկոս:

Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2020թ. օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ գների 3,5 տոկոս նվազում կա: Ձվի գինը 2020թ. օգոստոսին ևս շարունակել է իջնել՝ 2019թ. օգոստոսի համեմատ նվազելով 20,7 տոկոսով: Թեպետ նկատենք, որ այս շուկայում 2020թ. օգոստոսին 2020թ. հուլիսի համեմատ 2 տոկոս գնաճ է արձանագրվել: Նշենք, որ ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2020թ. հուլիսի համեմատ 2020թ. օգոստոսին հացաբուլկեղենի և ձավարեղենի, յուղերի և ճարպերի, ոչ ալկոհոլային խմիչքի ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Իսկ մրգի շուկայում 2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի համեմատ 30,6 տոկոս գնաճ է գրանցվել:

Բանջարեղենի ապրանքախմբում այս տարվա օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ արձանագրվել է 0,3 տոկոս գնաճ: Ըստ հրապարակված տվյալների, որոշակի գնաճ կա հատկապես մի շարք սեզոնային մրգերի առումով. մասնավորապես, ծիրանի գինը 2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ 28,8 տոկոսով բարձրացել է: 2020թ. օգոստոսին էլ նախորդ տարվա օգոստոսի համեմատ ծիրանի գինն աճել է 34,4 տոկոսով: Դեղձի գինը 2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ ավելացել է 18 տոկոսով, իսկ 2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի համեմատ՝ 47,1 տոկոսով:

Ձմերուկի գինը 2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ ընդամենը 0,5 տոկոս է բարձրացել, մինչդեռ 2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի համեմատ 82,9 տոկոս գնաճ է արձանագրվել: Իսկ բանջարեղենի շուկայում մի քանի բացառություններով հիմնականում գնանկումներ են: Այդ բացառությունների շարքում նաև լոլիկն է, որի գինը 2020թ. օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ բարձրացել է 22,5 տոկոսով: Հաջորդը սմբուկն է, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թանկացել է 9,3 տոկոսով, իսկ կանաչ լոբու գինը բարձրացել է 26,7 տոկոսով:

Ոչ պարենային ապրանքների շուկայում էլ 0,6 տոկոս գնաճ ունենք: Մասնավորապես, 2020թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի համապատասխանաբար 8,7 և 1,1 տոկոս գնաճ: Այդուհանդերձ, 2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 23 և 29,8 տոկոսով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

15-ամյա դպրոցականը դանակի մի քանի հարվածներ է հասցրել իր համադասարանցուն. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱՄՆ-ում ոստիկանները կրակել են աուտիզմով հիվանդ 13-ամյա տղայի վրա (տեսանյութ) Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րը և Հա­յաս­տա­նը. ին­չի՞ վրա պետք է կենտ­րո­նա­նան իշ­խա­նու­թյուն­նե­րը.«Փաստ» Թուրքիայում զրահամեքենա է վթարվել․ կան վիրավորներ Մյուլեր. Մարտինեսը մեր Միստեր Սուպերգավաթն է «Աշ­խա­տան­քի մեջ պետք է սեր, եռանդ ու համ­բե­րու­թյուն դնել, և բու­մե­րան­գի պես կվե­րա­դառ­նա»․«Փաստ» Խաղողի մթերման գինը՝ 105 դրամ. «Ժամանակ» Արսեն Թորոսյանը նոր «բորշչ» է եփել Նիկոլ Փաշինյանի համար․ «Իրատես» Ոչ թե ներ­մու­ծե­լու, այլ Հա­յաս­տա­նում ար­տադ­րե­լու ճա­նա­պար­հով.«Փաստ» Ռիո դե Ժանեյրոյում կորոնավիրուսի պատճառով չեղարկվել է ամենամյա կառնավալը Առն­վազն քա­րոզ­չա­կան ճնշում. նոր շեշ­տադ­րում և լրա­ցու­ցիչ ռիսկ.«Փաստ» Ան­հաս­կա­նա­լի է, թե ար­տա­քին գոր­ծըն­կեր­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կա­ռու­ցե­լիս ինչ կոն­ցեպ­տով է առաջ­նորդ­վում Հա­յաս­տա­նը.«Փաստ» Պո­պու­լիս­տա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի ձա­խող­ման անա­տո­մի­ան.«Փաստ» «Տնտե­սա­կան ան­կու­մը կան­խե­լու որևէ դրա­կան մի­տում դեռ չի նա­խանշ­վում. պե­տա­կան բյու­ջե­ում առ­կա մի­ջոց­նե­րը ոչ ռա­ցի­ո­նալ են օգ­տա­գործ­վում».«Փաստ» Անձնավորված քայլերի տիրույթում.«Փաստ» Հանձնաժողովի եզրակացությունն էլի ուշանում է.«Փաստ» Իշ­խա­նա­կան խմբակ­ցու­թյան ան­հանգս­տու­թյու­նը․«Փաստ» Գ.Ծառուկյանի շնորհիվ «Մուլտի Ֆայթ»-ն ու աշխարհահռչակ Ջորջիո Պետրոսյանը պայմանագիր են ստորագրել «Իրապես չէի ցանկանա վերադառնալ խիստ սահմանափակումների ռեժիմին». Պուտինը՝ ՌԴ-ում կորոնավիրուսային իրավիճակի մասին BMW-ն գաղտնազերծել է նոր M3 և M4 մոդելները (լուսանկարներ)
website by Sargssyan