Ինչով է հայտնի երեկ մահացած թուրք գեներալը
ԲլոգՍիրիայի Իդլիբ նահանգում սրտի կաթվածից մահացել է թուրքական բանակի գեներալ։ Ըստ Թուրքիայի ԳՇ -ի պաշտոնական հաղորդագրության, բրիգադի հրամանատար, գեներալ Սեզգին Էրդողանը սրտի կաթված է ստացել, և նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Սեզգին Էրդողանը 2020թ․-ի փետրվարի 27-ից համակարգում էր Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող «Գարնանային վահան» ռազմական գործողությունը։
Ըստ քրդական աղբյուրների, այս գեներալն աչքի է ընկել քրդաբնակ բնակավայրերում թուրքմենների կողմից իրականացվող վայրագությունների և թալանի հովանավորչությամբ։
Սեզգին Էրդողանը 2019թ․-ի օգոստսին նշանակվել է 47-րդ բրիգադի հրամանատար , այնուհետև, վեց ամիս անց, նրան են վստահել կարևոր գործողության հրամանատարությունը։
Գեներալի կինը, Էմինե Էրդողանը, Իսպարտայի դատարանի դատավորներից է։ Էմինե Էրդողանն էլ աչքի է ընկել 2016թ․-ի ձախողված հեղաշրջման փորձի մեջ մեղադրվողներին խիստ դատավիճռներ կայացնելով։
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ