Բարձր ջերմություն, ցավ և թուլություն. Մարգարիտա Սիմոնյանը պատմել է կորոնավիրուսային պատվաստման կողմնակի բարդությունների մասին

«Россия сегодня» միջազգային տեղեկատվական գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Instagram-ի իր էջում պատմել է կորոնավիրուսի դեմ պատվաստվելու որոշման և դրանից հետո առաջացած կողմնակի բարդությունների մասին։

Սիմոնյանի խոսքով՝ պատվաստվելուց հետո շատ արագ բարձրացել է ջերմությունը, ունեցել է ցավեր և թուլություն։

«Բժիշկները զգուշացրել էին, որ այդպես կարող է լինել, պարացետամոլ խմցի։ Ջերմությունս 37,6-ից բարձր չի եղել։ Գիշերը դժվար էր, գրեթե չեմ քնել»,- գրել է RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիրը՝ մանրամասնելով, որ հաջորդ առավոտյան ունեցել է 37,2 ջերմություն, ինչպես նաև պատվաստանյութի ներարկման հատվածում ցավ է զգացել։

«Այսօր արդեն ջերմություն չունեմ, և ուսս գրեթե չի ցավում։ Ես չգիտեմ՝ որոնք են պատվաստանյութի երկարաժամկետ հետևանքները և արդյո՞ք դրանք կան: Ես նաև չգիտեմ՝ որոնք են կորոնավիրուսի երկարաժամկետ կողմնակի հետևանքները և արդյո՞ք դրանք կան։ Բայց ես գիտեմ, որ կորոնավիրուսից արդեն շատ մարդիկ են մահացել, իսկ պատվաստանյութից, փառք Աստծո, դեռ ոչ ոք»,- գրել է նա։

Սիմոնյանը վստահեցրել է, որ նպատակ չունի խորհուրդ տալ կամ համոզել պատվաստվել կորոնավիրուսի դեմ, սակայն ինքն արդեն ընդունել է իր որոշումը։

Նրա խոսքով՝ «մի հարկի տակ ապրելով ապրելով չորս երխաների և հինգ թոշակառուների հետ, իրեն չէր կարողանա ներել, եթե վարակը տուն բերեր»։

«Դրա համար էլ մենք Տիգրանի հետ հենց հնարավորություն ունեցանք, կամավորներ դարձանք»,- հայտնել է նա՝ հավելելով, որ ամուսնու մոտ կողմնակի բորդություններ գրեթե չեն առաջացել։

Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ

Ռուսաստանը ավիացիոն ուժեր է փոխադրում Հայաստան Աննա Հակոբյանը այցելել է ապաստարաններ (լուսանկարներ) Ադրբեջանական զինտեխնիկայի հերթական խոցումները (տեսանյութ) Ադրբեջանը փակում է իր օդանավակայանները, որպեսզի իր քաղաքացիները չփախնեն երկրից և գնան առաջնագիծ. Փորձագետ Այսօրվանից Հայաստանի քաղաքացիները կրկին կարող են մուտք գործել Ուկրաինա առանց սահմանափակման «Թող Աստված պաշտպանի ձեզ բոլորիդ». Գոհար Ավետիսյանն Արցախին կոչ է արել ուժեղ լինել Արցախի անկախության ճանաչումն այլընտրանք չունի Խոցված ադրբեջանական ԱԹՍ-ն Վարդենիսի տարածքում (տեսանյութ) Հեռախոսազրույց են ունեցել Էմանուել Մակրոնն ու Իլհամ Ալիեւը Հանուն Արցախի դրամահավաք-արշավի շրջանակում նվիրաբերվել է 655 հազար դոլար Զոհված Կարեն Մարգարյանը Տավուշի մարզի սահմանապահ Պառավաքարից է Նահատակված Աշոտ Մնացականյանը 3 անչափահասի հայր էր Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են 81 սիրիացի վարձկանի ոչնչացման մասին Արցախում խաղաղ բնակչության տեղահանում չի կատարվում. Արծրուն Հովհաննիսյան Հնարավորինս սահմանափակեք զանգերը զինծառայողներին․ անվտանգության խնդիր է․ Արծրուն Հովհաննիսյան Արծրուն Հովհաննիսյանն ասաց, թե երբ կկիրառվեն «Իսկանդերն» ու Սու-25 կործանիչները Ադրբեջանը չի դիմել հայկական կողմին իր դիերը տարհանելու հարցով Այս պահին ունենք մոտ 200 վիրավոր. Արծրուն Հովհաննիսյան Տավուշում արդեն մթերվել է 950 տոննա խաղող՝ կիլոգրամը 155 դրամով Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է իրավիճակը շփման գծում
website by Sargssyan