Արքայադուստր Դիանան լվացվում էր օրական 60 անգամ. ո՞րն էր պատճառը
LifestyleԲրիտանացիների և ոչ միայն սիրելի արքայադուստ Դիանային հաճախ բնութագրում էին որպես շատ ամաչկոտ, քանի որ նա հեշտ ու արագ կարմրում էր : Սակայն հարցն ամենևին էլ ամաչկոտության մեջ չէր : Լեդի Դիի վարդագույն այտերի պատճառը մաշկի քրոնիկ բորբոքային հիվանդությունն էր : Անգլիայի արքայադուստրը տառապում էր ռոզացեայով :
Ռոզացեան հանգեցնում է կարմրության, բշտիկների և այտուցների առաջացման, ինչպես նաև մանր և մակերեսային արյունատար անոթների լայնացման։ Հիվանդության ժամանակ առավել հաճախ ախտահարվում է քիթը, այտերը, ճակատը և ստորին ծնոտը : Ըստ կոսմետոլոգների և դերմատոլոգների՝ ռոզացեայի առաջացման պատճառ կարող են դառնալ այնպիսի գործոններ, ինչպիսիք են սթրեսը, ոչ ճիտ սննդակարգը, ագրեսիվ կոսմետիկ միջոցների կամ պրոցեդուրաների կիրառումը, ջերմաստիճանի անկումը, հորմոնալ դիսբալանսը, աղեստամոքսային տրակտի հիվանդությունները :
Որոշ լուսանկարներում կարող եք նկատել արքայադուստր Դիանային բնորոշ կարմրավուն հետքերը նրա քթի ու այտերի վրա :
Արքայադուստրը փորձում էր պայքարել իր արտաքնի այդ առանձնահատկության դեմ : Ինչպես հիշատակում են աղբյուրներն ու արքայական ընտանիքի մտերիմները, Դիանան կազմակերպում էր հատուկ «Դիանայի օրեր» : Այդ օրերը նա նվիրում էր միայն ինքն իրեն՝ անում էր մերսումներ բուրավետ յուղերով, մաշկի խնամքով էր զբաղվում : Դիանան վստահ էր, որ օրական 60 անգամ լվացվելն իր մաշկը կառողջացնի :
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ