Ամերիկյան ընկերությունը մասնակցել է բելառուսական կայքերի արգելափակման գործին․ Bloomberg

Ամերիկյան Sandvine ընկերությունը Բելառուսի իշխանություններին երկրում նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցող բողոքի ցույցերի արգելափակման համար հատուկ տեխնոլոգիաներ է տրամադրել, հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում տալով իր աղբյուրներին։

Աղբյուրը մանրամասնում է, որ ԱՄՆ-ում գտնվող ընկերության ներկայացուցիչներն անձամբ հանդիպում են ունեցել Բելառուսի պաշտոնական ներկայացուցիչների հետ, որից հետո անհրաժեշտ սարքավորումները հասցրել են Մինսկ։ 

Հայտնի է, որ հանրապետության ողջ տարածքում համացանցի հետ կապված խնդիրները սկսվել էին օգոստոսի 9-ին տեղի ունեցած ընտրությունների ընթացքում։ Մասնավորապես, վատ կապի հետևանքով չեն աշխատել մի շարք կայքեր՝ այդ թվում և պետական մարմիններին պատկանող, չեն աշխատել որոնողական համակարգերը, YouTube-ը, մեսենջեր հավելվածները։ Օգստոսի 12-ին համացանցի և սոցկայքերի գործունեությունը Մինսկում վերականգնվել է։

Երկրի կապի և տեղեկատվական զարգացման նախարարությունից էլ հայտնել են, որ օգոստոսի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում կապի սահմանափակումներ եղել են բելառուսական օպերատորների, պետական մարմինների և կազմակերպությունների կայքերի վրա կատարված բազմաքանակ կիբերհարձակումների հետևանքով։ 

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Բելառուսում մենարկել են օգոստոսի 10-ից։ Երկրի քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել գործող նախագահը՝ ստանալով ձայների 80 տոկոսը: Ցույցերի առաջին օրերին հազարավոր մարդիկ էին ձերբակալվել, հարյուրավորները վիրավորվել էին։ 

Կորոնավիրուսի դեմ պայքարում իրենց ավանդի համար մի խումբ բժիշկներ պարգեւատրվել են Իհարկե վերադառնում եմ. Արսեն Թորոսյան Շնորհավորում եմ Անկախության տոնի կապակցությամբ՝ մաղթելով բարեկեցություն, համերաշխություն և խաղաղ երկինք․ Արգամ Աբրահամյան Գ.Ծառուկյանի հովանավորությամբ հեծանվորդները մասնակցել են այս տարվա առաջին մրցաշարին Google-ը «դուդլ»-ով շնորհավորել է ՀՀ Անկախության 29-ամյակը Տորինոն այլևս հետաքրքրված չէ Արսենալի կիսապաշտպանով Տեսանյութ Երևան-Գյումրի ավտոճանապարհի չարաբաստիկ ավտովթարից. 2 հոգի տեղում մահացել են Ունենալ 5 մլն բնակչություն, ստեղծել 1,5 մլն աշխատատեղ. Մինչեւ 2050թ.–ի տեսլականը՝ ըստ Փաշինյանի Ալիևը շնորհակալություն է հայտնել Թբիլիսիին` Վրաստանի տարածքով դեպի Հայաստան զենքի մատակարարումը թույլ չտալու համար Նիկոլ Փաշինյանը խոնարհվել է մարված անմար կրակի առջև Հնագետները Եգիպտոսում հայտնաբերել են ավելի քան 2500 տարի առաջ թաղված 27 դագաղ (լուսանկարներ) Զինված օպերացիա մայրաքաղաքի կենտրոնում. ում են փնտրել իրավապահները Patek Philippe, IWC և Rolex․ ի՞նչ ժամացույցներ են նախընտրում կրել համաշխարհային առաջնորդները (լուսանկարներ) Արցախի «Արդարություն»կուսակցության շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ «Մեր ուղիները դեռ կխաչվեն»․ Մեսսին հրաժեշտ է տվել Վիդալին Ադրբեջանում պահեստազորի զինծառայողներին կանչում են հատուկ զինհավաքների Հայաստանում 4 նոր գեներալ-մայոր կա Բրիտանացիները կորոնավիրուսի 2-րդ ալիքի ֆոնին կրկին խուճապահար գնումներ են կատարում՝ «սրբելով» խանութները (լուսանկարներ) Հարգելի Նիկոլ Վովայի... Վլադիմիր Պուտին Ադրբեջանական կողմը կորուստ ունի
website by Sargssyan