Մարգարիտ Եսայանը վերադառնում է ակտիվ լրագրություն

«Փաստ» թերթը գրում է.

««Փաստ» թերթը տեղեկություններ ուներ, որ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, լրագրող Մարգարիտ Եսայանը պատրաստվում է վերադառնալ ակտիվ լրագրության դաշտ: Ըստ մեր աղբյուրների, Եսայանը պատրաստում է նոր հեռուստանախագիծ, որը հեռարձակվելու է ընդդիմադիր կայքերից մեկով: Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք Մարգարիտ Եսայանին:

«Այո, ունեմ նման մտադրություն՝ հեղինակային հաղորդում անել ընդդիմադիր կայքերից մեկում: Այն նախապատրաստական փուլում է:

Շուտով կիմանաք՝ ինչպես է կոչվելու, ինչպես է հեռարձակվելու, ինչպիսի ֆորմատով և այլն: Այո, մտադիր եմ դարձի շրջանս յուր վերադառնալ ժուռնալիստիկա, որովհետև համոզված եմ, որ նախկին լրագրող երբեք չի լինում: Այսօր մեր երկրում այնպիսի իրավիճակ է, որ կարծում եմ՝ ճիշտ, պրոֆեսիոնալ լրագրության կարիք կա, որքան էլ մենք շատ ունենք պրոֆեսիոնալ լրագրողներ, դրա կարիքը կա: Ես հույս ունեմ, որ հաղորդումը հետաքրքիր կլինի, կդիտվի, արձագանքներ կլինեն: Գուցե հարցեր առաջանան, որ ես քաղաքական ուժի ներկայացուցիչ եմ և այլն:

Ուզում եմ առիթն օգտագործելով ասել, որ որևէ քաղաքական կողմնապահություն չի լինելու: Լինելու է մաքուր, ազնիվ ժուռնալիստիկա: Այն արժեհամակարգը, սկզբունքները, որոնք ես կրում եմ, հավատարիմ եմ, անփոփոխ են լինելու: Այստեղ երկրորդ կարծիք չկա, բայց արդեն որպես լրագրող լինելու եմ անկողմնակալ և աշխատելու եմ տարբեր քաղաքական ուժերի հետ: Վստահ եմ, որ առաջին իսկ հաղորդումներից հետո հաճելիորեն կզարմանաք և անկողմնակալ, սկզբունքային, ճիշտ ու մաքուր ժուռնալիստիկա կտեսնեք»,- «Փաստ»-ի հետ զրույցում ասաց Եսայանը:

ԱԱԾ-ն հայտարարում է` Արարատ Միրզոյանը գործակալ չէ Լույս չի լինի Երևանում և 4 մարզերում Ո՞վ է ՀՀ պաշտպանության նորանշանակ փոխնախարարը Լուկաշենկոյի խոստովանությունն իշխանության՝ սխալներ թույլ տալու վերաբերյալ Փորձագետը կանխատեսել է ռուբլու փոխարժեքն առաջիկա ամիսների համար Լրտես վիժվածքն ընտրեց ինքնաարդարացման ամենապրիմիտիվ տարբերակը՝ հերքել փաստերը. Մինասյան Ստեփան Դեմիրճյանն ասել է, որ ի տարբերություն Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամի, ինքն արժանապատվություն ունի Բժիշկը նշել է COVID-19-ից ոչ պակաս վտանգավոր հիվանդության մասին Իմ համար բացարձակ անընդունելի է սևերի ու սպիտակների բաժանումը․ Ծառուկյան Նոր կարգ. քոլեջներում և ուսումնարաններում մանկավարժները կընտրվեն մրցույթով․ ԿԳՄՍՆ Ստորագրությունն իրենն է. Հրապարակվեց Արարատ Միրզոյանի ինքնախոստովանական նամակը Ինչո՞ւ էր վերջին Արցախյան պատերազմի մեկնարկից սկսած Արարատ Միրզոյանը շատ երկար գտնվում Ստեփանակերտում «Հայաստանը չի կարող բարեկամ երկիր լինել մահմեդական երկրների համար». Ալիև Նիկոլ Փաշինյանն իմացել է, որ Արարատ Միրզոյանը թուրքական ագենտ է․ Մինասյանը բացառիկ նամակ ընթերցեց Տիգրան Ուլիխանյանը՝ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Հայաստանում 22 հազարից ավել բիզնես է փակվում, իսկ Նիկոլը շարունակում է ստել բնակչությանը Արայիկ Հարությունյանը նոր գրառում է կատարել «Դա դեռ կտեսնի գլխին գալիքը». ինչո՞ւ են վիճաբանել Սուրեն Պապիկյանը ու Սիփան Փաշինյանը. 168.am Զոհված Միքայել Հարությունյանի մորը նրա մարտական ընկերներն են ծաղիկներ բերում. 19-ամյա հերոսը զոհվել է հոկտեմբերի 11-ին (տեսանյութ) Թուրքիայում հայկական եկեղեցի են վաճառքի հանել
website by Sargssyan