Մինսկում ցուցարարները սկսել են բարիկադներ կառուցել

Մինսկում ընդդիմության երթի մասնակիցները ճանապարհային պլաստիկ բաժանարարների միջոցով փորձել են շրջափակել Տիմիրյազևսկայա փողոցը, բայց ակցիայի մյուս մասնակիցները կասեցրել են պատնեշի կառուցումը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Երբ չարտոնված երթի մի քանի հազար մասնակիցներ քայլում էին «Արենա Սիթի» առևտրի կենտրոնից  դեպի Տիմիրյազևի փողոց, նրանցից ոմանց ուշադրությունը  գրավել է եզրաքարի երկայնքով տեղադրված ճանապարհների պլաստիկ բաժանարարները: Բաժանարարները կարմիր և սպիտակ էին, ինչը համընկնում է բելառուսական ընդդիմության կողմից օգտագործվող ազգային խորհրդանիշների գույների հետ: Երթի մասնակիցները վերցրել են այս բաժանարարներից մի քանիսը և տեղադրել են Տիմիրյազևա փողոցում, ինչը խոչընդոտել է մեքենաների տեղաշարժին:

Սակայն երթի մյուս մասնակիցները բացականչել են «պետք չէ ոչ մի սադրանք» և հետ են տարել բաժանարարները, այժմ դրանք անկարգ կերպով նետված են մայթերին, սակայն մեքենաների տեղաշարժին այլևս չեն խոչընդոտում:

Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Կորոնավիրուսի դեմ պայքարում իրենց ավանդի համար մի խումբ բժիշկներ պարգեւատրվել են Իհարկե վերադառնում եմ. Արսեն Թորոսյան Շնորհավորում եմ Անկախության տոնի կապակցությամբ՝ մաղթելով բարեկեցություն, համերաշխություն և խաղաղ երկինք․ Արգամ Աբրահամյան Գ.Ծառուկյանի հովանավորությամբ հեծանվորդները մասնակցել են այս տարվա առաջին մրցաշարին Google-ը «դուդլ»-ով շնորհավորել է ՀՀ Անկախության 29-ամյակը Տորինոն այլևս հետաքրքրված չէ Արսենալի կիսապաշտպանով Տեսանյութ Երևան-Գյումրի ավտոճանապարհի չարաբաստիկ ավտովթարից. 2 հոգի տեղում մահացել են Ունենալ 5 մլն բնակչություն, ստեղծել 1,5 մլն աշխատատեղ. Մինչեւ 2050թ.–ի տեսլականը՝ ըստ Փաշինյանի Ալիևը շնորհակալություն է հայտնել Թբիլիսիին` Վրաստանի տարածքով դեպի Հայաստան զենքի մատակարարումը թույլ չտալու համար Նիկոլ Փաշինյանը խոնարհվել է մարված անմար կրակի առջև Հնագետները Եգիպտոսում հայտնաբերել են ավելի քան 2500 տարի առաջ թաղված 27 դագաղ (լուսանկարներ) Զինված օպերացիա մայրաքաղաքի կենտրոնում. ում են փնտրել իրավապահները Patek Philippe, IWC և Rolex․ ի՞նչ ժամացույցներ են նախընտրում կրել համաշխարհային առաջնորդները (լուսանկարներ) Արցախի «Արդարություն»կուսակցության շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ «Մեր ուղիները դեռ կխաչվեն»․ Մեսսին հրաժեշտ է տվել Վիդալին Ադրբեջանում պահեստազորի զինծառայողներին կանչում են հատուկ զինհավաքների Հայաստանում 4 նոր գեներալ-մայոր կա Բրիտանացիները կորոնավիրուսի 2-րդ ալիքի ֆոնին կրկին խուճապահար գնումներ են կատարում՝ «սրբելով» խանութները (լուսանկարներ) Հարգելի Նիկոլ Վովայի... Վլադիմիր Պուտին Ադրբեջանական կողմը կորուստ ունի
website by Sargssyan